Մեծամիտ գետը

Աֆրիկայում, լեռների միջով հոսում էր գետը։ Նա անընդհատ գովաբանում էր իր երկարությունը։ Պատմում էր, որ հինգ երկրների միջով է հոսում։

Գետի ափի բարձր ծառի վրա ապրում էր խատուտիկ թռչնակը։ Նա անընդհատ թռչկոտում էր և անհոգ երգում։ Ծարավը հագեցնելու համար գետի սառնորակ ջրից մի կաթիլ էր կուլ տալիս։ Հորդահոս գետը չէր սիրում իր ջրերի վրա թռչկոտող զվարթ թռչնակին։ Թռչնակը բոլորովին չէր նեղվում։ Նա ջրառատ գետից ամեն օր մի կաթիլ էր պակասեցնում ու ձգվում դեպի երկնքի կապույտը։ Գետը գլորում էր ջրերը և հոգու խորքում խիստ տխրում, որովհետև նա թռչել չէր կարող։

Առաջադրանքներ

1.Տեքստի 4-րդ նախադասությունից դուրս գրի՛ր մեկ բազմիմաստ բառ և օգտագործի՛ր այլ իմաստով։

Ձեռքի ափ

2.Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ բառ։ Այդ բառով կազմի՛ր մեկական ածանցավոր և բարդ բառ։
Գետ-գետափ, գետակ, գետաձի։

3.Տեքստից դո՛ւրս գրիր հոգնակի թվով դրված երկու գոյական և դրանցով կազմի՛ր մեկ նախադասություն։

Լեռները շատ բարձր են և սիրուն։

Թրչուները թռչում են տաք երկրներ։

4. Տեքստից դո՛ւրս գրիր երկուական գոյական, ածական և բայ։

Գոյկան-գետ, թրչնակ, երկիր, կաթիլ։ Ածական- խիստ, զվարթ։

5.Դո՛ւրս գրիր տեքստի վերջին նախադասությունը և դարձրո՛ւ հարցական։

Տխրում է որովհետև նա թռչել չի կ՞արող։

6. Տեքստի շուրջ մի առաջադրանք էլ ի՛նքդ կազմիր։

Ինչ խորհուրդ կտայիր գետին։

Ես գետին խորհուրդ կտայի, որ թրչնակին սիրի ոչ թե վրան զայրանա, երբ թրչնակը երգում է։

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։
    Այո
  • Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Ահա բաժինը
  • Մասնակցե՞լ ես «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո, արդյունքն այստեղ
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը
    Այո, արդյունքն այստեղ։
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
    Ինձ դուր եկավ «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագծը։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Ահա հղումը
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի օգոստոս  ամսվա ֆլեշմոբին։
    Այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Սովորաբար կատարում եմ առաջի եկրորդ մակարդակները մայրիկիս հետ։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Իմ մայրիկի հետ։

Ինքնաստուգում․

1.Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   9,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 6։
62094

2.Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
100

3.9455 > 94*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
*=1, 9455 > 9415

4.  Թվերը դասավորեք նվազման կարգով․

569,1586, 37, 39, 1568, 56983, 1, 3, 19, 100005
100005, 56983, 1586, 1568, 569, 39, 37, 19, 3, 1

5.21 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։
11

6. 433-ին աջից կցագրել են 4 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
4334-433=   3901

7. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 1 թվանշանը։
113-13=100

8. Համեմատի՛ր.

34505 < 34805

9.  Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով՝

8·1000+4·10+5·1=8045

10. 49352 թիվը ներկայացրու կարգային միավորների

գումարի տեսքով։
49352=4×10000+9×1000+3×100+5×10+2×1

ես այս թեման գնահատում եմ գերազանց

Բառքամոցի

Հայրենագիտություն բառի տառերով հնարավորինս շատ բառեր ստացիր։
հայր,գիտություն,հայերեն,թանգ,տուն։

Գծիկի փոխարեն տեղադրի՛ր ձայնավոր հնչյուններ և յուրաքանչյուր տարբերակում ստացի՛ր երեքական բառ։

Սար

Թեփ

Թեք

Ծառ

Լար

Գծիկի փոխարեն բաղաձայն հնչյուններ տեղադրի՛ր և բառեր ստացի՛ր։

Խաղ, թուք, տեր, գող,  տառ, քույր

Գրի՛ր բառեր, որոնց մեջ երեք ձայնավոր հնչյուն կա։

Օրինակ՝ ապակի
ամառը, արեգակ, դաշնամուր,

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են ձայնավոր հնչյուններով։
ապակի
արևը
ամառը

Գրի՛ր բառեր, որոնք սկսվում և ավարտվում են բաղաձայն հնչյուններով։

բադ

ծառ

խաղ

պար

մկնիկ

դասարան

համակարգիչ

Քանի՞ հնչյուն և քանի՞ տառ կա տրված բառերում։

եղջերու հնչ. 7, տառ 6

երամ հնչ. 5, տառ 4

երազանք հնչ․ 8, տառ 7

տերևաթափ հնչ․ 9, տառ 8

կարևոր հնչ․ 7, տառ 6

բարև հնչ․ 5, տառ 4

թեթև հնչ․ 5, տառ 4

Գտի՛ր թաքնված բառարմատը։

ծաղկեփունջ-ծաղիկ,փունջ, գարեհաց-գարի,հաց, բարեհամբույր-բարի,համբույր, մրգահյութ-միրգ,հյութ։

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։
Հացաաման, ծաղկեփունջ, մրգաբույր

Լուսի մասին տեղեկություն

 Լուսին, Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակ։ Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը՝ Լուսինն ունի Երկրի զանգվածի 1⁄81-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինն իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի Իո արբանյակից հետո։

Լուսինը Երկրի հետ սինքրոն պտույտի մեջ է՝ մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը միևնույն կողմով։ Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է և արտացոլման գործակցով մոտ է ածխին։

Երկնքում Լուսնի հայտնությունը և լուսնային փուլերի պարբերականությունը հնագույն ժամանակներից կարևոր մշակութային ազդեցություն են ունեցել։ Լուսնի գրավիտացիոն ազդեցությունը առաջացնում է օվկիանոսի մակընթացությունները և երկրային օրվա տևողության երկարացում։

LadyBlog.am | Գիտելիքների, Առողջության, Գեղեցկության բլոգ

Կոմիտասի մասին

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում։ Նրա նախնիները պատմական Հայաստանի Գողթն գավառից Քյոթահիա էին գաղթել 17-րդ դարի վերջին։ Հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, և մայրը՝ Թագուհի Հովհաննիսյանը, բնատուր գեղեցիկ ձայն են ունեցել և երգեր են հորինել, որոնք սիրվել և արմատավորվել են Քյոթահիայի երաժշտական կենցաղում։ 1870 թ. վախճանվում է Կոմիտասի մայրը, 1880 թ.՝ հայրը։ Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, իսկ նրա մահից հետո՝ հորաքույրը։ 1876-1880 թթ. Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետև՝ Բրուսայի վարժարանում։

1881 թ. Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Գևորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն` նա պետք է իր հետ մի ձայնեղ որբ պատանի տաներ Ս. Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում սովորելու համար։ Շուրջ քսան որբերից ընտրվում է Սողոմոնը։Բեռլին, 1896, օգոստոսի 3

Բեռլին, 1896, օգոստոսի 3

Continue reading “Կոմիտասի մասին”

Մայրցամաքներ, աշխարհամասեր

75394-004-D63D96A5
Pangea_animation_03

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ:Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք:Ամենամեծը Եվրասիան է,որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն: Պատկերացրե ք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են: Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով է փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

Մարդիկ չէին աղտոտելու բնությունը չէին կտրելու ծառերը և բոլորը իրարհետ ընկերություն էին անելու։

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:
Իմ կարծիքով, որ լավ չէր լինի որովհետև հատաքրքիր չէր լինի և բոլորը նույն են մտածելու նաև եթե մեկը ուզի գնալ ուրշ երկիր նորից նույն էր լինելու։

Արաբական ու հռոմեական թվեր

Արաբական թվեր

0,1,2,3,4,5,6,7,8,9 թվանշանները կոչվում են արաբական:

Արաբական թվերը տասական թվային համակարգ է, որն ունի հետևյալ թվանշանները՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Սա հիմնված է հնդարաբական թվային համակարգի վրա և ամենատարածված նշանային համակարգն է ժամանակակից աշխարհում։ Նրանում թվերը բաղկացած են թվանշաններից, որոնցից յուրաքանչյուրը իրենից արժեք է ներկայացնում։

Հռոմեական թվանշաններ

Ավելի քան երկու հազար տարի առաջ են ստեղծվել հռոմեական թվանշանները: Հին Հռոմում թվերը գրում էին լատիներեն այբուբենի տառերի միջոցով:

Թվերը գրառելու համար կիրառվում են հռոմեական թվանշաններ` I, V, X, L C, D, M: Հռոմեական թվերի համակարգը ոչ դիրքային հաշվարկման համակարգ է։ Թվերը գրվում են թվանշանների կրկնության միջոցով՝ III=3, XX=20 և այլն։ Եթե փոքր արժեքով թվանշանը մեծից հետո է, ապա նրանք գումարվում են, իսկ եթե առաջ է, ապա՝ հանվում՝ VII=5+2=7, CM=-100+1000=900 և այլն։