September 3rd 2022 archive

Իմ ճամփորդական ամառը

Այս ամառ իմ արձակուրդը անցկացրել եմ Սևան քաղաքում, իմ տատիկի և պապիկի տանը։ Այնտեղ ես խնամում էի իմ կրիային և ճագարամուկին։ Մենք հուլիսին ունեցանք շունիկ՝ Չակկի անունով։ Նա արդեն երեք ամսեկան է և դեռ շատ փոքր է ։ Ես Սևանում գնում էի Սևվանա լիճը։ Շատ հետաքրքիր ժամանակ էի անցկացնում լճի ափին։ Ես եղբորս հետ ձուկ էի բռնում, լողանում ու տարբեր խաղեր խաղում։

Մենք իմ ընտանիքով գնացել էինք շատ-շատ սիրուն դաշտ։ Այնտեղ ես հավաքել էի շատ սիրուն ծաղիկներ և այն նվիրեցի տատիկիս։

Ես ամառը գնում էի պարապելու մաթեմատիկա։ Հիմա արդեն կարողանում եմ վարժ լուծել տարբեր խնդիրներ ու վարժություններ։

Մենք նաև այս ամռանը դասարանով գնացել էինք Արատես։ Գնալուց շատ հետաքրքիր էր։ Մենք մինչև Արատես գնում էինք չորս ժամ։ Արատես գնացել էինք երեք օրով։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամբարը։ Նորից կսպասեմ մեր հետաքրքիր ճամփորդություններին։