Արաբական ու հռոմեական թվեր

Արաբական թվեր

0,1,2,3,4,5,6,7,8,9 թվանշանները կոչվում են արաբական:

Արաբական թվերը տասական թվային համակարգ է, որն ունի հետևյալ թվանշանները՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Սա հիմնված է հնդարաբական թվային համակարգի վրա և ամենատարածված նշանային համակարգն է ժամանակակից աշխարհում։ Նրանում թվերը բաղկացած են թվանշաններից, որոնցից յուրաքանչյուրը իրենից արժեք է ներկայացնում։

Հռոմեական թվանշաններ

Ավելի քան երկու հազար տարի առաջ են ստեղծվել հռոմեական թվանշանները: Հին Հռոմում թվերը գրում էին լատիներեն այբուբենի տառերի միջոցով:

Թվերը գրառելու համար կիրառվում են հռոմեական թվանշաններ` I, V, X, L C, D, M: Հռոմեական թվերի համակարգը ոչ դիրքային հաշվարկման համակարգ է։ Թվերը գրվում են թվանշանների կրկնության միջոցով՝ III=3, XX=20 և այլն։ Եթե փոքր արժեքով թվանշանը մեծից հետո է, ապա նրանք գումարվում են, իսկ եթե առաջ է, ապա՝ հանվում՝ VII=5+2=7, CM=-100+1000=900 և այլն։

Comments are closed.