Ճամփորդություն դեպի Թուխ Մանուկ մատուռը

Մենք մայիսի 30-ին գնացինք Թուխ Մանուկ մատուռը։

Թուխ Մանուկ մատուռը գտնվում է Արագածոտնի մարզում։ Մեզ հետ էր նաև մեր ապագա ուսուցչուհի ընկեր Սոնան։ Ճանապարհին տեսանք շատ սիրուն տեղեր։ Այնտեղից նաև երևում էր Արագածի չորս գագաթները՝ Հյուսիսային, Արևմտյան, Արևելյան և Հարավայինը։ Ամենաբարձր կետը Հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն։

Ճամփորդության ընթացքում մենք նախաճաշեցին և սկսեցինք բարձրանալ լեռ՝ դեպի Թուխ Մանուկ մատուռ։ Բարձրանալուց մենք պահեցինք մեր երազանքը: Մատուռում միասին երգեցինիք, աղոթեցինք և հանգստանալուց հետո վերադարձանք ավտոբուսի մոտ։ Ճանապարհին տեսանք սիրունիկ գառնուկներ։ Այնտեղ մենք մի քիչ խաղացինք և գնացինք տուն։

Մեր բարձունքը շատ լավ անցավ։

Թուխ մանուկ մատուռի մասին

Մայիսյան <<Բարձունքի նվաճում>> նախագծով պատրաստվում ենք ճամփորդել

Լուսագյուղ ՝ <<Թուխ մանուկ>> մատուռ։

Ապարանի ջրամբարի ձախ կողմում է գտնվում գյուղատեղի հուշարձանախումբը, որը բաղկացած է Թուխ Մանուկ, Սուրբ վարդան, Սուրբ Պողոս – Պետրոս եկեղիցիներից և քառակող կոթողներից։ Թուխ Մանուկ մատուռը կառուցվել է 4-5 – րդ դդ։ ՈՒնի երկու մուտք՝ հյուսիսային և հավարային կողմերում։

Իրականում Թուխ մանուկ կոչվող վայրերը եկեղիցիներ չեն, այլ՝ սրբատեղիներ, որոնք հիմնականում կառուցված են ջրերի, աղբյուրների ակունքների մոտ։

Ինձ դուր է եկալ այդ մատուռը և ես անհամբեր սպասում եմ թե, երբ ենք գնալու։

Վարպետության դաս Վովա Արզումանյանի հետ

Մայիսի 24-ին, ժամը 12:00 –ին մեր դպրոցի վերնատանը կայացավ հանդիպում Հայաստանի գրողների միության  և Արցախի գրողների միության անդամ  , լրագրող,  գրող Վովա Արզումանյանի հետ: Վովա Արզումանյանը  քսաներկու տարեկան է ։ Նա մեծ սիրով պատասխանեց մեզ հետաքրքրող հարցերին։ Մեզ հյուր եկան նաև  Մայր դպրոցի տասներորդ դպրոցից լրագրությամբ հետաքրքրված սովորողները։ Ընկեր վովան պատմեց իր մասին, ասաց, որ իր առաջին գիրքը գրել է տասնվեց տարեկանում։

Մեր հանդիպումը ինձ շատ դուր եկավ։

Հեծանվավարության, վազքի ստուգատես

Մեր մոտ այսoր հեծանիվի ստուգատեսն էր: Մենք գնացինք բակ և կանգնեցինք ուղիղ շարքով, հեծանիվները վերցրեցինք  և սկսեցինք վարել: Մենք ամբողջ դպրոցի շուրջը  վարեցինք և հանձնեցինք ստուգատեսը:
Վազքի ստուգատեսին նույնպես դպրոցի շուրջը վազեցինք:

Երկու դարձվածք՝ մեկ ասացվածք

Այսօր դասարանում հետաքրքիր խաղ – դաս արեցինք:

Փորձեցինք մեր իմացած դարձվածքները միացնել այնպես, որ ասացվածք ստացվի: Ահա մեր հորինած ասացվածքները՝

Ականջը կախ լինի, ոտքը քարին կդիպչի: (Եթե լսող չլինի ինքն իրեն կվնասի)

Ականջդ կշոյի, գլուխդ կլվա: (Քեզ կգովի, հետո էլ հարցերդ կլուծի )

Աղը՝ թաց , բեռը՝ թեթև ( եթե խելք չունենա, հոգս էլ չի ունենա )

Ագարակում

Ընկեր Քրիստինեի  ծննդյան օրը մենք առավոտյան անակնկալ արեցինք, շնորհավորեցինք և նվերներ նվիրեցինք:  Հետո մենք գնացինք ագարակ և այնտեղ պարեցինք երգեցինք, իսկ հետո ընկեր Քրիստինեն մեզ հյուրասիրեց  կեքսիկներով և համով հյութով: Այդ օրը մենք ձի վարեցինք: Օրը շատ  լավ անցավ  և ընկեր Քրիստինեն շատ ուրախ էր:

Խոսենք Հայերեն

դաժե – նույնիսկ

զաժիգալկա – կրակայիչ

գրուպա – խումբ

գերբ – զինանշան

բոշկա – տակառ

բոքս – բռնցքամարտ

բալկոն – պատշգամբծ

բալետ – թաթերապար

բագաժնիկ – պահատեղ

բակտերիա – մանրէ

զակազ – պատվիրել

լյուստրա – ջահ