Ամփոփիչ գրավոր աշխատանք

  1. Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։
    25սմ
  2. Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։


    Երկնթաղանթ – պատը նման բան է, պահում է աչքը անվտանգ։
    Շաղկապաթաղանթ – թափանցիկ շերտ է, պահում է աչքը մաքուր ու խոնավ։
    Բիբ – սև կլորիկ միջուկն է, լույսը դրա միջով է մտնում։
    Սռնապտուղ – գույնով հատվածն է, բացում կամ փակում է բիբը, որ լույսը կարգավորի։
    Ակնաման – սպիտակ միսակն է, աչքը ձևով պահող պատն է։
    Ցանցաթաղանթ – ներսի պատն է, այստեղ պատկերը հավաքվում է՝ որ տեսնենք։
    Տեսողական նյարդ – տանում է պատկերը ուղեղ, որ հասկանանք ինչ ենք տեսնում։
    Ապակենման մարմին – լցված նյութ է, աչքը պահում է կլոր։
    Ոսպնյակ – թափանցիկ բանը, որն օգնում է ճիշտ տեսնել մոտիկ ու հեռու բաները։

  3. Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։

    Ակնոցով – դնում են հատուկ ակնոց, որ օգնեն տեսնել հեռու բաները։
    Կոնտակտային լինզա – փոքր թափանցիկ կլորիկ բան է, դնում են ուղիղ աչքի վրա՝ ակնոցի փոխարեն։
    Լազերային վիրահատությամբ բժիշկը լազերով ուղղում է աչքը, որ մարդը առանց ակնոցի տեսնի։
  4. Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։


    Չկարդալ կարդալ շատ մոտիկից։
    Աշխատել լավ լույսի տակ։ Մթության մեջ կարդալը վնասում է աչքերին։
    Շատ երկար չնայի հեռախոսին կամ համակարգչին։
  5. Ի՞նչով է պայմանավորված մարմիների գույնը։
    ճարագայթի շնորհիվ
  6. Ո՞ ր գիտնական է ապացուցել,որ արեգակի սպիտակ լույսը,տարբեր գույնի ճառագայթների համախումբն է։
    Իսահակ Նյուտոնն

  7. Ի՞նչ է բջիջը։


    Բջիջը կենդանի բաների ամենափոքր մասնիկն է։
    Բոլոր կենդանի բաները՝ բույսերը, կենդանիները և մարդիկ, կազմված են բջիջներից։

    Բջիջները ունեն տարբեր մասեր ու կատարում են տարբեր աշխատանքներ՝ ուտում են, աճում են, բազմանում են։


  8. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։

    Բջիջը կազմված է տարբեր նյութերից, բայց հիմնականը այս քիմիական տարրերն են․
    Ածխածին
    Ջրածին
    Թթվածին
    Ազոտ

    Այս չորս տարրերը կազմում են բջջի մեծ մասը։
  9. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։


    Պլազմատիկ մեմբրան – Բջջի պատ։
    Ցիտոպլազմա – Ներքին հեղուկ։
    Նուկլեուս – Միջուկ․
    Միտոխոնդրիաներ – Էներգիա ստեղծող մասեր։
    Էնդոպլազմատիկ ցանց – Սպիտակուցներ ու լիպիդներ։
    Լիզոսոմներ – Մաքրում են մնացորդները։
  10. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։


    Բջջաթաղանթը բջջի պատն է։
    Այն օգնում է.
    Կարգավորել նյութերի անցումը՝ թողնելով լավ բաները ներս, իսկ վատ բաները՝ դուրս։
    Պաշտպանել բջջը՝ պահելով այն անվտանգ։
    Բջիջների միջև հաղորդակցություն՝ օգնում է բջիջներին հաղորդակցվել։
    Պահպանում է ձևը՝ չի թողնում, որ բջջը ձևը կորցնի։
  11. Ի՞նչպիսին է կենդանիների աչքի կառուցվածքը։

    Կորեա – Աչքի առաջը, որը թույլ է տալիս լույսն անցնել։
    Ռետինա – Աչքի ներսում գտնվող մասը, որը ընդունում է լույսը։
    Աչքի լենզա – Օգնեցնում է պարզ տեսնել։
    Աչքի մաշկ – Պաշտպանում է աչքը, ինչպես ծածկույթ։
  12. Թվարկե՛ք արեգակնային սպեկտրի գույներն ըստ հաջորդականության։

    Կարմիր
    Դեղին
    Կանաչ
    Երկնագույն
    Մորիա
    Ուղիղ
    Այս գույները միասին կազմում են երկնքում տեսանելի սպեկտրի ամբողջական բաղադրիչները։
  13. Ի՞նչից է կախված անթափանց մարմինների գույնը։

    գույնը կախված է անցնող գույնից
  14. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։


    Բջջաթաղանթը բջջի պատն է։ Նրա նշանակությունը.
    Պաշտպանում է բջջը։
    Կարգավորում է նյութերի անցումը։
    Օգնում է բջջներին հաղորդակցվել։
    Պահպանում է բջջի ձևը։

  15. Ի՞նչ է հյուսվածքը։
    Հյուսվածքը մի քանի նման բջիջների խումբ է, որոնք աշխատում են միասին
  16. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։


    Պարենխիմա – Բջիջներ, որոնք պատրաստում են սնունդ։
    Տաշեղներ – Ջուր ու հանքանյութեր տեղափոխում։
    Կլորևման հյուսվածք – Պաշտպանում է բույսը։
    Վենտիլացիոն հյուսվածք – Օդը շարժվում է բույսում։
  17. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։


    Կենդանիների հիմնական հյուսվածքները.
    Մկանային – Օգնում է շարժմանը։
    Նյարդային – Հաղորդում է ազդանշաններ։
    Էպիտելիալ – Պաշտպանում է մարմինը (օրինակ՝ մաշկ)։
    Կապակցնող – Պահպանում է ձևը (օրինակ՝ ոսկորներ)։
  18. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։

    Բույսի հենարանի դեր կատարում է հետարային հյուսվածքը։

ԲԱՑԱՌԱԿԱՆ ՀՈԼՈՎ

Օրինակ՝

Տերևները թափվեցին ծառից

Շնիկը վախեցավ տղայից:

Այս նախադասություններում ծառից, տղայից  բառերը ցույց են տալիս այն առարկան և անձը, որոնցից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը: Այդ բառերը դրված են բացառական հոլովով:

Բացառական հոլովը  ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:

Բացառական հոլովը կազմվում է ից  կամ ուց վերջավորությամբ, ինչպես՝  հորիցայգուց, և պատասխանում է ումի՞ցինչի՞ցորտեղի՞ցերբվանի՞ց հարցերին:

ԳՈՐԾԻԱԿԱՆ ՀՈԼՈՎ

Օրինակ՝

Ես հպարտանում եմ մեր հերոսներով

Փայտը կացնով չկոտրվեց, դրա համար էլ սղոցով կտրեցին:

Այս նախադասություններում հերոսներով, կացնով, սղոցով բառերը ցույց են տալիս այն առարկան, որի միջոցով կատարվում է գործողությունը: Այդ բառերը դրված են գործիական հոլովով:

Գործիական հոլովը  ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:

ՆԵՐԳՈՅԱԿԱՆ ՀՈԼՈՎ

Օրինակ՝

Երեխաները խաղում են բակում:

 Տոնածառի խաղալիքները զգուշությամբ տեղավորեցին արկղերում:

Այս նախադասությունների մեջ բակում  և արկղերում  բառերը ցույց են տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը: Այդ բառերը դրված են ներգոյական հոլովով:

Ներգոյական հոլովը  ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:

Գրի՛ր 5-ական անձնանիշ և իրանիշ գոյական, հոլովվի՛ր:


ՀՌՈԴՈՍԸԱՆ ԿՈԹՈՂԸ

ՀՌՈԴՈՍԸԱՆ ԿՈԹՈՂԸ

Հին հույները կոթող էինք կոչում մարդկային հասակը շատ անգամ գերազանցող արձանները։ Մ․թ․ա․ 4-րդ դարում հունական պետություններից հունական պետություններից ամենահարուստը և հզորը Հռոդոսն էր։ Հռոդոս քաղաքը գտնվում էր Էգեյան ծովի համանուն կղզում։ Այն ժամանակի խոշորագույն արևտրական կենտրոններից էր, և շատերն էին փորձում տիրանալ նման պարգավաճ քաղաքի հարստություններին։ Եվ քանի որ Հռոդոսի բնակիչները ձգում էին անկախության, նրանք պետք է պայքարեին այն նվաճելու համար։ Նման մի պայքարում տարած հաղթանակի ծնունդ էր Հռոդոսյան հսկան։

ԱՐԵՎԻ ԱՍՏՎԱԾ ՀԵԼԻՈՍԸ

Հունական դիցաբանության մեջ արևի աստվածը Հեիոսն է։ Ըստ առասպելի նա, հեծած իր ոսկեհուռ կառքը, ամեն օր լուսաբացից մինչև մայրամուտ, անցնում է երկնակամարով՝ լույս ու ջերմություն տալով մարդկանց։ Հելիոսի խնդրանքով աստվածները Հռոդոս կղզին բարձրացրել են ծովի հատակից։ Հռոդոսն անվանում էին նաև սրբազան քաղաք։ Մ․թ․ա 4-րդ դարում Հռոդոսը շուրջ մեկ տարի պաշարվում է սիրիացիների կողմից։ Հաջողության չհասնելով՝ նրանք հեռանում են՝ այնտեղ թողնելավ զրահամեքենաների մի մասը։ Այս հաղթանակը մեծ տոնախմբությունների առիթ է դառնում հռոդոցիների համար։ Դրանով նրանք վերջնականապես հաստատում են Միջերկրական ծովի ողջ տարածքում իրենք քաղաքի՝ որպես խոշոր առեվտրական կենտրոնի նշանակությունը։ Հռոդոս բնակիչները որոշում են վճարել լքված  զրահամեքենաները՝ կառուցելով կղզում հավանավոր արևի աստված Հելիոսի արձանը՝ ի նշան երախտագիտության ձեռք բերած հաղթանակի համար։

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:

Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

глаз.png

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը: 

Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:

Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:

Ուշադրություն

Աչքն  ունի հիանալի հատկություն՝ հարմարում (ակոմոդացիա):

Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները:

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առանց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։

pict_rus_2.jpg

Տեսողության հիգիենա

Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.

● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:  

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Ուշադրություն

Երեխաների մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով մարդկանց մեծ մասն ունենում է տեսողական խնդիրներ: Դրանցից առավել տարածվածներն են կարճատեսությունը և հեռատեսությունը:

Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա (նկար I):

Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է  ցանցաթաղանթի առջևում (նկար II):

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

Հեռատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի հետևում (նկար III):

Հեռատեսության դեպքում մարդիկ դնում են հավաքող ոսպնյակներով ակնոց:

1-20.png