
Սիրամարգերը պատկանում են փասիանների ընտանիքին և հավերի մի մասն են կազմում: Առանձնահատկությունն է երկարավուն հարթ պոչի առկայությունը: Վերին պոչի վրա փետուրները երկարավուն ու «աչքերով» զարդարված հասնում են 1,2-1,6 մ երկարության: Էգ սիրամարգերը փոքր են, պարզ գունավորված վերնապոչի երկարացած փետուրներ չունեն։Սիրամարգերը շատ սուր և բավականին ծակող ձայն ունեն:Սիրամարգերը համեմատաբար լավ են թռչում, բայց նրանք չեն կարող թռչելիս բարձր բարձրանալ և երկար ճանապարհներ անցնել:


















