31.01.2023 English

6. Are the following sentences correct? Put a tick (V). Are they incorrect? Change the underlined words.

  1. I think Victoria is a singer                              V
  2. There are the a thousand people waiting for the famous actor.
  3. Svetlana can play the piano really well.      V
  4. Is Tim in a the bathroom?
  5. Sara is the a farmer.
  6. Olga, have you got an apple, please?          V
  7. I’m in the kitchen! Come in!                          V
  8. Can you play a the guitar?

Ինչպես ճանաչեցի Թումանյանին

Հովհաննես Թումանյանը իմ սիրելի բանաստեղծն է: Ես իրեն ճանաչեցի առաջին դասարանում։ Ես շատ եմ սիրում նրա հեքիաթները և բանաստեղծությունները: Իմ առաջին ստեղծագործությունը, որը ես կարդացել եմ, եղել է << Շունն ու կատուն>>։ Այն շատ հետաքրքիր էր, ինչպես նաև մյուս հեքիաթները՝ Պոչատ աղվես, Բարեկենդանը, Տերն ու ծառան, Ոսկե ձկնիկը, Սուտլիկ Որսկանը և այլն։ Հովհաննես Թումանյանի հեքիաթները համ մեծերի համար են, համ փոքրերի։
Երրորդ դասարանում, իմ սիրելի ընկեր Քրիստինեի հետ, մենք այցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, որտեղ ես ծանոթացա գրողի ապրած կյանքի և սովորությունների հետ։

Հովհաննես  Թումանյանը  իմ  ամենասիրելի  գրողներից մեկն է:

Աղբյուր, գետ, լիճ

Դու արդեն գիտես, որ երկրագնդի վրա ամենաշատ ջուրը օվկիա­նոսներում և ծովերում է: Շատ ջուր կա նաև աղբյուրներում, գետերում, լճերում և ճահիճներում:
Երկրի մակերևույթին տեղացած անձրևի կամ հալած ձյան ջրերի մի մասը գոլորշիանում է, իսկ մյուս մաս` ներծծվում հողի մեջ և շարժվում են դեպի գետնի խորքերը այնքան ժամանակ, քանի դեռ չի հանդիպել կավի կամ այլ ապարաշերտերի, որոնց միջով ջուրը չի թափանցում: Այստեղ ջրերը կուտակվում են, ապա հոսում տեղանքի թեքության ուղղությամբ:

Երբ ստորերկրյա այդ ջրերը հասնում են ձորակի կամ զառիթափ , գետնի տակից նորից դուրս են գալիս Երկրի մակերես և առաջացնում աղբյուր: Սովորաբար աղբյուրների ջուրը լինում է մաքուր և սառնորակ: Հայաստանում աղբյուր­ներ շատ կան: Աղբյուրների ջուրը մարդիկ օգտագործում են խմելու համար: Աղբյուրից բխող ջուրը մի տեղում երկար մնալ չի կարող, այն սկսում է հոսել որպես փոքրիկ առվակ: ճանապարհին այն կարող է հանդիպել նման այլ առվակների, որոնք միախառնվում են և աջացնում գետակներ, իսկ գետակները` գետեր:
Գետեր էլ կան, որոնք աղբյուրներից սկիզբ չեն առնում: Հրազդան գետը, օրինակ, սկիզբ է առնում Սևանա լճից:
Ավելի մեծ գետի մեջ թափվող փոքր գետերը կոչվում են վտակներ:
Որքան շատ են վտակները, այնքան ջրառատ է գետը:
Հատկապես լեռներում գետերը երբեմն մեծ բարձրություններից գահավիժում են որպես ջրվեժներ:
Գետերը մեծ նշանակություն ունեն մարդկանց կյանքում: Գետերի ջրերն անհրաժեշտ են գյուղերին ու քաղաքներին, գործարաններին ու ֆաբրիկաներին: Գետերի ջրով ոռոգվում են մշակվող հողերը:
Անձրևներից ու հալվող ձյունից, աղբյուրներից, գետակներից ու գետերից ջուրը հաճախ լցվում է Երկրի մակերևույթի իջվածքներն ու վիթխարի գոգերը` առաջացնելով լճեր:
Երկրագնդի ցամաքի` ջրով լցված ընդարձակ գոգավորությունը կոչվում Է լիճ: Լճերն իրենց չափերով, խորությամբ խիստ տարբեր են: Կան ծովերի չափ հսկայական լճեր և այնքան փոքրերը, որոնց մակերեսը մի խաղահրապարակի չափ Է :

Աշխարհի լճերի մեծ մասի ջուրը քաղցրահամ Է, այսինքն’ պիտանի Է խմելու համար: Կան լճեր Էլ, որոնց ջուրն այնքան աղի Է, որ այնտեղ բույսեր չեն աճում, կենդանիներ չեն ապրում: Քաղցրահամ լճերի ջուրը մարդն օգտագործում Է դաշտերը ոռոգելու համար: Այդպիսի լճերում ձուկ են որսում, նավարկում Են գբոսանավեր, ափերին կառուցում են հանգստյան տներ։

Հոնվարյան ֆլեշմոբի քննարկում

1. Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։

500 դրամ

2. Նարեկը ունի կարմիր, կանաչ,  դեղին  խնձորներ, յուրաքանչյուրից երեք հատ։ Դրանց մի մասը դրեց զամբյուղի մեջ։ Զամբյուղում ամենշատը դրեց կարմիր խնձոր, իսկ դեղին խնձորները  դրեց ավելի քիչ, քան կանաչները։ Քանի՞ խնձոր դրեց զամբյուղում։

Կարմիր խնձոր 3

Կանաչ խնձոր 2

Դեղին խնձոր 1

Միասին 6

3. Տուփում կա 14 սև և 14 սպիտակ գնդիկ։ Ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել, որ հանած գնդիկների մեջ նույն գույնի երեք գնդիկ հաստատ լինի։ 

5

4. Լիլիան առաջինից երկրորդ հարկ բարձրանում է 1 րոպեում։  Առաջինից տասներորդ հարկ նույն արագությամբ բարձրանալիս քանի՞ րոպեում կհասնի։

9

5. Արմենը սկսեց հաշվել 5-ից երեքական՝ 5, 8, 11, …32: Քանի՞ թիվ արտասանեց Արմենը։

10

6. Մարմնամարզության ստուգատեսը սկսվեց ժամը 11:10-ին և ավարտվեց` 11:45-ին: Քանի՞ րոպե տևեց այն: 

35

7. Հինգ եղբայրներից յուրաքանչյուրն ունի 2 քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում։

7

8. Թատրոն մեկնելու համար   հունվարյան ճամբարի 85 մասնակիցներին քանի՞ ավտոբուս է անհրաժեշտ, եթե մեկ ավտոբուսում տեղավորվում է 18 սովորող:

5

9. Արամը չորս զառ նետեց և հաշվեց նրանց վերևի երեսներին եղած կետերի քանակը, ստացավ 23։ Զառերից քանիսի՞ վրա է եղել վեց կետ։ 

3

10. Տիգրանն ուներ 500 դրամ: Նա գնեց մեկ տուփ կոնֆետ 300 դրամով: Մնացած գումարը ինչքանո՞վ է քիչ ծախսած գումարից։

100

Իմ համար ամենադժվար խնդիրը դա 9 – րդն էր։

Իմ համար ամենահեշտ խնդիրը դա 3 էր։

Ամենահետաքրքիրը դա 7 էր իսկ ամենասիրելին դա 2 էր։

Երկրորդ մակարդակի քննարկում

1. Նշված  40612027001 թվից  հինգ  թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։

102001

2. Քանի՞ զրոյով է ավարտվում 1x2x3x4x…x37 արտադրյալը։

7 զրոյով

3. Մետաղալարը, որի երկարությունը 456մ  է, բաժանեցին երեք մասի։ Առաջին մասը 4 անգամ երկար էր երրորդ մասից, իսկ երկրորդը՝ 114 մ-ով երկար էր երրորդից։ Գտեք ամենակարճ մետաղալարի երկարությունը։

57

4․ Արմանի և Արամի տարիքների գումարը երկու տարի առաջ հավասար էր 15-ի։ Այսօր Արմանը 13 տարեկան է։ Քանի՞ տարի հետո Արամը կլինի 9 տարեկան։

5 տարի հետո

5. Մանեն ամեն օր գնում է զբոսնելու, չի գնում միայն այն օրերին, եթե և՛ ձյուն է, և՛ քամի։ Դեկտեմբեր ամսին 13 օր արևային եղանակ էր և առանց քամի։ 12օր ձյուն է տեղացել և 11օր եղել է քամի։ Դեկտեմբեր ամսին Մանեն քանի՞ օր մնաց տանը։

11 օր

6. Երկուշաբթի առավոտյան ջրհորում կար 1000 լիտր ջուր։Ամեն օր Արմանը ջրհորից հանում էր 600լ ջուր, իսկ գիշերը ջրհորում ջուրը ավելանում էր առավոտյան եղած ջրի կեսի չափով։ Հինգշաբթի օրը առավոտյան քանի՞ լիտր ջուր կլինի։

525լ

7. Նկարում պատկերված է նկարի շրջանակ, որը կազմված է 4 հատ իրար հավասար տախտակներից։ Ամեն մի տախտակի լայնությունը 6սմ, իսկ պարագիծը ՝ 72 սմ:  Գտեք մոխրագույն ուղղանկյան չափերը։ 

Подпись отсутствует

P = 18 x 2 + 30 x 2 = 36 + 60 = 96 սմ

9. Ջրավազանը նեղ խողովակով լցվում է 10 ժամում է, իսկ լայնով ՝ 4 ժամում։ 3 ժամում լայն խողովակո՞վ է ավելի շատ ջուր անցնում, թե ՞ 8  ժամում՝ նեղ խողովակով։

Նեղ խողովակով ավելի շատ կանցնի։ 

Իմ համար ամենադժվար խնդիրը դա 5- րդն էր։

Իմ համար ամենահեշտ խնդիրը դա 2 էր։

Ամենահետաքրքիրը դա 6 էր իսկ ամենասիրելին դա 1 էր։

Мой дедушка


У меня есть дедушка,
Как зима седой.
У меня есть дедушка
С белой бородой.
Много знает дедушка
Былей-небылиц
Про луну и солнышко,
Про зверей и птиц.

Я вопросы разные
Задаю ему:
— Где?
— Зачем?
— А скоро ли?
— Сколько?
— Почему?
Мне на всё мой дедушка
Может дать ответ.
И не стар мой дедушка,
Хоть ему сто лет.

Что рассказывает мальчик о своём дедушке?

Мальчик о своём дедушке рассказывает, что хоть он и старый но очень умный.

Расскажи о своих дедушке и бабушке.

Мой дедушка может все поченить. У меня есть две бабушки и пробабушка. Они очень добрые и они могут все и всегда мне помогают.

Придумай поздравление с праздником.
Слова для справок:
Дорогой (дорогая) … .
Поздравляю тебя (Вас) с … (днём рождения, праздником, Новым годом).
Желаю тебе (Вам) … .
Подпись.

Дорогая бабушка поздравляю тебя с праздником 8 марта. Желаю тебе здоровья и долгих лет жизни.

От Эмилии

Придумай предложения со словами:
ОНА ОН
делала делал
писала писал
помогала помогал

Слова для справок: подарок, домашнее задание, письмо, маме, бабушке, дедушке.


Она делала подарок бабушке. Он делал домашнее задание.
Она писала письмо маме. Он писал письмо дедушке.
Она помогала делать подарок. Он помогал писать письмо.

Прочитай разговор по телефону бабушки с внуком.
— Доброе утро, бабушка.
— Доброе утро, Тимур.
— Бабушка, поздравляю тебя с днём рождения.
— Спасибо.
— Ты сегодня после обеда будешь дома?
— Буду.
— После школы я приду к тебе.
— Приходи, приходи. Буду ждать.
— До свидания.
— До свидания.

Ախուրյան գետի մասին

Ախուրյան (գետ) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Որոտան գետ և Ախուրյան գետ – Ալվինա Խարազյան

Ախուրյանը Հայաստանի գետերից է, որը սկիզբ է առնում Ղուկասյանի սարահաթի Արփի լճից։ Ջրառատությամբ այն հանրապետության երրորդ գետն է (տարեկան 900 մլն խոր մ)։ Վերին հոսանքում այն անցնում է ճահճապատ ափերով, այնուհետ ընդունում է մի քանի մանր վտակներ, ապա որպես ջրառատ գետ մտնում է Շիրակի դաշտ։ Այստեղ Ախուրյանին միանում են Արագածի լանջերից սկիզբ առնող մի քանի գետակներ, որոնցից ամենամեծը Մանթաշն է։ Աղին կայարանից մի փոքր հյուսիս, Կարսագետն ընդունելուց հետո, Ախուրյանը կտրում է Արագածի արևմտյան փեշերը և, խորացնելով իր հունը, քարքարոտ ափերի մեջ շարունակում է հոսել մինչև Արաքսի հետ միանալը։

Ախուրյանն ունի 205 կիլոմետր երկարություն։ Գետի ձախ ափին է Գյումրին, իսկ աջ ափին`   Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին (ամբողջովին ավերված)։ Ախուրյանի ջրերն օգտագործելու համար դեռ 1922 թվականից սկսվել է Շիրակի ջրանցքի շինարարությունը, որը ղեկավարում էր անվանի ինժեներ Հ. Ա. Տեր-Աստվածատյանը։ Ջրանցքը շահագործման հանձնվել 1925 թվականին։ Նրա գործարկումը զգալիորեն հեշտացրել է հողամասերի ոռոգումը։ Ջրանցքի բացմանը ներկա է եղել նաև նորվեգացի ականավոր գիտնական և աշխարհահռչակ բևեռախույզ Ֆրիտյոֆ Նանսենը։

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Առաջադրանքների փաթեթ 

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:


 հավերժական – անմոռանալի

մտախոհ – մտածմունքների մեջ սուզված

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին – երբ գետակի ջուրը արագ հոսում է երեվում է լիքը պղպջակներ։

Ծերուկ անտառը – հին անտառ

Այնինչ բընության զըվարթ համերգի- երբ անտառում երգում են ծիտիկները հոսում է ջուրը դառնում է բնության երգ

Ինչպես ծերունին, ձենով պառաված – վտակի ձայնը համեմատվում է ծերունու ձայնի հետ։

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Այնինչ բընության զըվարթ համերգ։

Ինձ այս հատվածը դուր է գալիս, որովհետև այն շատ սիրուն արտահայտվում է և զգում ես բնությունը։

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

Անտառ – հին, սիրուն

ժայռ – մտախոհ

վըտակ – անհանգիստ, արագահոս

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:
Վտակը ժայռից ներքև է հոսում քարերի վրա և փրփրում։ Լսվում է ամտառից արձագանք դիպի ջուրը, իսկ համերգը լուռ լսում է ժայռը։

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում։
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին։
Ետևից ընկած լըսում է նըրան։

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:
Վըտակը՞ ժայռից ներքև է թըռչում։
Ձայնակցում է՞ ժիր թոռնիկի երգին։
Ետևի՞ց ընկած լըսում է նըրան։

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:
Վը – տակ

ճը – չում

փըր – փուր 

ջը – րի 

բը-նու-թյան

զը – վարթ 

Ուն-կըն- դիր 

մը – ռայլ

մըտ – քի

Մը-տա – խոհ

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:
Երգ – երք

Բընության – բընուցյան 

8. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։
Համերգ

Գառնիի տաճար

Գառնիի տաճար, Գեղարդ վանք | DEV MONI
Գառնիի տաճար

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը կառուցվել է բարձր հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով:

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն:

Դեպի սահադաշտ

Մենք այսօր գնացինք սահադաշտ։ Այնտեղ մենք հագանք չմուշքները և դուրց եկակնք սահադաշտ։ Մեզ օգնում էին մեր սիրելի դասատուները։ Մեր ջոկատի Նատալին գնում էր այնտեղ պարապունքների և ինքը հրաշալի սահում էր։ Ինձ շատ դուր եկավ չմուշքներով սահել։ Հետո, երբ անցավ մեր սահելու ժամը, մենք գնացինք դպպրոց և այնտեղ դասատուները մեզ հյուրասիրեցին տաք շոկոլադ և կոնֆետներ։ Այս օրը իմ համար անցավ շատ հրաշալի՝ և շնորակալություն բոլոր դասատուներին։