Կատարի՛ր Գործնական քերականության փաթեթից 102-107 առաջադրանքները.
102. Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
Տղան համարձակ առաջ եկավ: Օրերն ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչունները: Ոստիկանները այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:
103. Որոշի´ր, թե ընդգծված բառին տրված հարցերից ո՞րն է համապատասխանամ:
Հեռվում երևացին նավեր: (ի՞նչ, ինչե՞ր)
Հեռվում երնացողը նավ էր: (ի՞նչ, ինչե՞ր)
Քաղաքում կային այգիներ: (ի՞նչ, ինչե՞ր)
Դա քաղաքի ամենամեծ այգին էր: (ի՞նչը, ինչե՞րը)
Ի՜նչ ծանոթ ձայն էր: (ի՞նչ, ինչե՞ր)
Դրսից ծանոթ ձայներ էին լսվում: (ի՞նչ, ինչե՞ր)
Եթե բարձր ձայներ, անպայման կլսեինք: (ինչե՞ր, ի՞նչ աներ) ,
Ձեր տղան էր եկել: (ո՞վ,ովքե՞ր)
Տղաներ եկան, որ օգնեն: (ո՞վ, ովքե՞ր)
Դա առաջնորդին ծանոթ նետ էր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Տղան փետուրներից սարքել էր նետեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
Որ դիպուկ նետեր, ոսկե խնձորը կգցեր: (ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչ աներ)
104. Գտի՛ր Ա և Բ շարքի բառերի տարբերությունը : Բ շարքի տրված բայերով շարունակի´ր:
Ա Բ
Կտրել – կտրատել
կտրտել
թռչել – թռչկոտել,
թռվռալ
վազել — վազվզել
ա) Պատռել-պատռտեղ, պատռել
նստել-նստոտել
ջարդել- ջարդրդել
ծակել-ծակծկել,
ցատկել-ցատկոտել
ճխլել-ճխլոտել
բ) Ծամել-ծամծմել
կռռալ-կռկռալ
թափել-թափրտել,թափթփել
կապել-կապկպել
թշշալ-թշթշալ
105. Տրված բառերի իմաստները արտահայտի´ր հոմանիշ հարադրություններով (անջատ բաղադ- րիչներով գրվող բառերով) կամ դարձվածքներով:
Օրինակ՝ թափթփել – շաղ տալ, ցիրուցան անել:
Վերադարձնել-ետ տալ, անցնել-, բուժել (դեղ ու դարմանով)-հիվանդությունը բուժել, մտնել-ներս գալ, կանգնել-, ընկնել-, խառնվել-խուճապի մատնվել, կախվել-Առանց հենարանի ինչ-որ տեղ լինել:
106.Տրված արմատների կրկնությամբ բառե´ր կազմիր (արմատների մեջ ի՞նչ փոփոխություն է կատարվում):
Օրինակ՝ փալաս-փուլուս:
Աման – աման չաման, մարդ – մուրդ, պարապ – սրապ, պակաս – պուսուտ, մանր – մունր, փոքր – մոքր, ոլոր – մոլոր, սուս – պուս:
107. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրո´ւ, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:
Օրինակ՝ լեռ — լեռնցի:
Երևանցի, քաղաքացի, Վանեցի, Մուշեցի, Աշտարակցի, Արտաշատցի, Դվինացի, Կարսացի, Գյումրեցի, Լոռեցի, Ամերիկացի, Նյու-Յորքացի, Լոնդոնացի, սարեցի, գյուղացի, Վրաստանացի:
Ինչո՞ւ մեծատառով գրվող բառերը փոքրատառով դարձան:
Որովհետև նրանք երկրների կամ քաղաքների անուններ չէն։








