September 5th 2022 archive

Ի՞նչ գիտեմ Հայաստանի մասին

МИНИ-выходные в Армении

Հայաստանն ունի աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկը` Երևանը, որը հայտնի է վարդագույն քաղաք անվամբ:
Հայաստանի 13-րդ մայրաքաղաքը՝ Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, այն գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիս-արևելյան մասում։ Հիմնադրվել է մ.թ.ա. 782թ. Արգիշտի 1-ին թագավորի կողմից։ Երևան քաղաքը 29 տարով ավելի հին է Հռոմից։ 2018թ.

Էջմիածնի Մայր Տաճար, Արմավիր, Հայաստան

Հայաստանը հինավուրց վանքերի ու եկեղեցիների երկիր է :
Աշխարհում առաջին եկեղեցին կառուցվել է Հայաստանում:
Էջմիածնի Մայր տաճարն առաջին պաշտոնական եկեղեցին է՝ կառուցված IV դարում։ Առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը երազ է տեսնում, թե ինչպես է Քրիստոսն իջնում երկնքից՝ հրե մուրճը ձեռքին և ցույց տալիս տաճարը կառուցելու տեղը։ 303թ. այդ վայրում, որտեղ այն ժամանակ հնագույն հեթանոսական տաճար էր կառուցված, հիմնադրվում է եկեղեցի՝ Էջմիածին անունով։

Հայերեն այբուբենը կատարյալներից մեկն է աշխարհում.
Հայոց գրերը ստեղծել է գիտնական վարդապետ Մեսրոպ Մաշտոցը 405-406թթ.։ Գրերի ստեղծման բանալի է ծառայել հին հայերենը, որն ուներ 28 տառ, ինչը բնավ չէր համապատասխանում հայերենի հնչյունաշարին։ Մաշտոցի այբուբենը կազմված է 36 տառից՝ 7 ձայնավոր և 29 բաղաձայն։

Mesrop Mashtots: Monk That Created Armenian Alphabet - YouTube

Ճամփորդություն Թեղենյանց վանք

Մենք գնացինք Կոտայքի մարզ, բուժական գյուղ՝ Թեղենյանց վանք։

Թեղենյանց վանքը շատ սիրուն տեղ էր ։ Մենք նախաճաշեցինք և սկսեցինք բառձրանալ վանք։ Այնտեղից շատ սիրուն տեսարան էր բացվում։ Ճանապարհին մենք մեր շշերի մեջ աղբյուրի քաղցրահամ ջուր էինք լցնում և խմում։

Երբ բարձրացանք վանք մենք հասանք եկեղեցի և մի փոքր նախաճաշեցինք ։ Եկեղեցում երգեցինք մանուկների աղոթքը և աղոթեցինք։ Օրը շատ լավ անցավ և ինձ դուր եկավ։