«Моя школа »
ԸՆԿՈԻՅԶՆ ՈԻ ՈՐԴԸ
Այգում կային զանազան պտղատու ծառեր՝ ընկուզենի, տանձենի, խնձորենի, թզենի: Ընկուզենու կանաչ ճյուղերից կախվել էր փոքրիկ ընկույզը ու օրորվում էր: Մոտեցավ նրան ծերունի որդն ու ասավ.
( Սիրուն ընկուզիկ, թող բունդ մտնեմ, քիչ հանգստանամ, ապրենք միասին: Դու դեռ փոքր ես, քեզ կօրորեմ, հեքիաթներ կասեմ ու քեզ կուրախացնեմ:
(Մի թողնի այդ թափառականին քո տունը: Ո՞վ գիտե դրա տունն ու բունը, վարքն ու բարքը, — ասացին փոքրիկ ընկույզին նրա եղբայրները:
— Այդ ձեր բանը չի, ի՞նչ եք խոսում իզուր տեղը. ես ինձ համար, դուք՝ ձեզ համար, — պատասխանեց ընկուզիկը և հյուր ընդունեց ծերունի որդին:
Ագահ և չարամիտ որդը ծակեց ընկույզի կեղևը, ներս մտավ, միջուկը կերավ, դատարկեց, նստեց ու երգեց.
— Մի նոր ընկույզ ես գտա,
Ծակեցի ու ներս մտա,
Կերա, կերա կշտացա,
Դատարկ մնաց՝ վշտացա:
Այդպես երգում և ծափ էր տալիս ավազակ որդը դատարկ կեղևի մեջ: Ծափ էր տալիս ու ասում.
— Դուրս գամ ծառը չափչփեմ.
Տեսնես ում կխաբխբեմ,
Ինձ որդ կասեն, ծերուկ որդ,
Լեզուս քաղցր, շողոքորթ:
Փոքրիկ, անփորձ ընկույզը զոհ էր գնացել չար, ավազակ որդին… Քամին էր միայն մեջը վզվզում, իսկ հարևանները նայում էին նրան ու ափսոսում:
Մի չարամիտ ու ագահ ծերուկ որդ իր քազղցր լեզվով խաբեց փոքրիկ ընկույզին: Ընկույզի եղբայրները զգուշացնում էին փոքրիկ ընկույզին, որ պետք չի թողնել այդ որդին, բայց փոքրիկ ընկույզը չլսեց և հյուր ընդունեց ծերունի որդին: Որդը ծակեց ու ներս մտավ ընկույզի մեջ և միջուկը կերավ:
Այս պատմվածքում փոքրիկ ընկույզը չլսող ու անխելք էր: Ես ուզում եմ որ իմ ընկերները այս պատմվածքը կարդան և չլինեն ընկույզի նման:
ՈՍԿԵԶՕԾ ԱՇՈՒՆԸ ՄԵՐ ԲԱԿՈՒՄ
Մեր բակում ոսկեզօծ աշուն է: Ես սիրում եմ հավաքել գույնզգույն տերևներ ու պատրաստել կոլաժներ: Մեր բակում կան սիրուն ծառեր, խաղահրապարակ: Ես իջնում եմ բակ և խաղում, հեծանիվ քշում: Մեր բակում կան կատուներ, որոնց ես ուտացնում եմ: Աշմանը մեր բակում շատ հեքիաթային է:
Վայր ընկնող աստղեր
(տեղեկատվական)
Բոլորն էլ սիրում են անամպ, խաղաղ երեկոներին դիտել երկինքը, զմայլվել մութ գիշերով, աստղերով և արծաթափայլ լուսնով: Բայց… սա ի՞նչ է: Հրավառ մի կետ գիծ քաշեց երկնքում և մարեց: «Աստղ ընկավ»,-ասում են տեսնողները:
Ա՞ստղ…Ո՛չ, դա ինչ-որ ուրիշ բան է, քանի որ աստղերը չեն ընկնում: Դրանք տիեզերական տարածության մեջ շարժվող տարբեր չափի քարեր են, որոնք ձգվելով Երկրի կողմից, շատ մեծ արագությամբ մտնում են մթնոլորտ և այրվում: Այդ այրման կարճատև բռնկումն էլ մենք տեսնում ենք և ասում. «Աստղ ընկավ»:
Երկնային այս փոքրիկ «հյուրերը», որոնք այրվում են ինչ-որ տեղ՝ Երկրից շատ բարձր, կոչվում են ասուպներ, երկնաքարեր:
Հատկապես օգոստոս-նոյեմբեր ամիսներին Արեգակի շուրջը պտտվելիս Երկիրը հանդիպում է տիեզերական շատ քարերի: Ահա թե ինչու այդ ժամանակ հաճախ կարելի է երկնքում տեսնել հրեղեն բռնկումներ:
Միշտ պետք է հիշել. դրանք աստղեր չեն, աստղերը երբեք վայր չեն ընկնում: Դրանք տիեզերական քարեր են, որոնք, մեծ արագությամբ անցնելով երկրագնդի մթնոլորտային շերտով, շփվում են օդի հետ, բռնկվում և մարում: Երբեմն հատուկենտ խոշոր երկնաքարերի, այնուամենայնիվ, հաջողվում է անցնել մթնոլորտի միջով և ընկնել Երկրի վրա:
Հարցեր և առաջադրանքներ
Դուրս գրի՛ր այն տեղեկությունը, որը տեքստից իմացար:
Ես հասկացա, որ երկնքից աստղերը չեն ընկնում այլ երկրաքարերն են ընկնում : Բայց մենք չենք կարող այդ երկրաքարերը գտնել, որովհետև, երբ երկնաքարերն ընկնում են իրենք վառվում են:
Ճամփորդություն դեպի Բուսաբանական այգի
Մենք այսօր դասարանով գնացել էինք Բուսաբանական այգի: Այնտեղ շատ գեղեցիկ էր ու հեքիաթային: Կար մի տեղ, որտեղ մենք տեսանք, թե ինչպես ճանապարհը բաժանեց աշունը և գարունը: Մի մասում գետնին դեղին տերևներն էին, իսկ մյուս մասում՝ կանաչ խոտ: Մեզ պատմեցին և ցույց տվեցին թունավոր, օգտակար նաև ուտելու բույսերի մասին: Այնտեղ աճում էին բանաներ:
Հետո գնացինք տերև հավաքելու և խաղեր խաղալու:
Այդպես մեր ճամորդությունը վերջացավ և մենք վերադարձանք դպրոց:
Աշուն

- Քանի՞ ուղղանկյուն կա գծագրում:

2) Քանի՞ քառակուսի կա գծագրում:

3) Լուծի՛ր խնդիրը.
Երեխաները որոշեցին դպրոցի ծաղկանոցը ցանկապատել: Քանի՞ մետր ցանկապատ է հարկավոր, եթե հողամասը քառակուսու տեսք ունի, և մեկ կողմի երկարությունը 5 մետր է:
Լուծում`
5×4=20 մ
Պատ.՝20 մետր
4)Հաշվի՛ր ըստ օրինակի:
80 + 70 = 80 + 20 + 50 = 100 + 50 = 150
90 + 70 = 90+10+60=100+60=160
60 + 50 =60+40+10=100+10=110
70 + 40 =70+30+10=100+10=110
180 + 90 = 180 + 20 + 70 = 200 + 70 = 270
470 + 60 =470+30+30=500+30=530
890 + 30 =890+10+20=900+20=920
580 + 70 =580+20+50=600+50=650
650 + 160 =810
470 + 280 =750
290 + 380 =670
5)6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:
761
6) 6, 7, 1 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: 167
7)9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ եռանիշ թիվը:
940
8)9, 4, 0 թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր եռանիշ թիվը: 409
Անտերև ծառը
Փչեց ցուրտ քամին,
Եկավ մեգ, մշուշ.
Թերթերը թափեց
Ծաղիկը քնքուշ:
Անտերև ծառը
Ճյուղերը ճոճեց.
Աշնան քամու հետ
Կանգնեց ու վիճեց.
— Հե՞ր տերևներս
Մեկ-մեկ պոկեցիր
Ու աչքիս առաջ
Գետին ածեցիր:
Հարցեր և առաջադրանքներ
- Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր ամենակարևոր 3 բառերը:
Տերևներ աշուն ծառ
__________________________________
__________________________________
- Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին քամին, ծաղիկը, ծառը:
Ցուրտ քամի:
Քնքուշ ծաղիկ:
Անտերև ծառ:
- Երբ աշնան քամին եկավ, ի՞նչ պատահեց ծառի ու ծաղկի հետ:
Ծաղիկի թերթերը պոկեց, իսկ ծառի Ճյուղերը ճոճեց ու տերևները գետնին թափեց:
- Շարունակի՛ր:
քամի – քամիներ
ծառ — ծառեր
տերև – տերևներ
թերթ — թերթեր
ճյուղ —ճյուղրեր
- Բառերն այբբենական կարգով դասավորի՛ր:
Թերթ, ծաղիկ, ճյուղ, տերև, քամի:
.Գրի՛ր հականիշ բառերը.
Ցուրտ-տաք
մշուշ- պայծառ
անտերև-տերևաշատ
քնքուշ-կոպիտ
թափել- հավաքել
«Ծառի մտածմունքը»
Ճանապարհի մոտ աճում էր մի բարդի: Այդ բարդին շատ հոգատար էր, բայց մենակ էր: Նա միշտ կանգառում անձրևից ու քամուց պաշտպանում էր երախաներին ու մեծերին: Նա երազում էր, որ նրա կողքին մի ընկեր ունենա: Մի օր էլ մարդիկ կազմակերպեցին ծառատունկ ու մի ընկերոջ փոխարեն նրա կողքը հայտնվեցին լիքը լավ ընկերներ:





















