Մենք այսօր գնացինք Կոմիտասի թանգարան: Երբ հասանք տեղ մեզ մոտեցավ ընկեր Լիլիթը՝ մեր էքսկուրսավարը: Սկզբից պատմեց Կոմիտասի կենսագրությունը, թե որտեղ էր ապրում, սովորում և ինչպես էր հայ ժողովրդական երգեր սիրում ու կատարում: Հետո ցույց տվեց Կոմիտասի նկարածը, ցույց տվեց նրա գրիչը: Կոմիտասը մանկավարժ էր և կատակասեր ու շատ էր սիրում երեխաներին:
Մի նկար տեսանք, որտեղ Կոմիտասը նստած էր ծառի տակ ու երգ էր հորինում: Մեզ ցույց տվեցին սրինգները և երեխաների գրած նամակները Կոմիտասին: Հետո գնացինք մի դահլիճ, որտեղ կանգնած էր շատ հին դաշնամուր: Այդ դաշնամուրի վրա նվագել է Կոմիտասը: Մեզ նաև պատմեցին Մարտիրոս Սարյանի մասին, որը շատ էր սիրում Կոմիտասի արվեստը: Մենք նստեցին բարձերի վրա ու ընկեր Աստղիկը մեզ պատմեց Մարտիրոս Սարյանի նկարների մասին: Մի նկարում պատկերված էր մեր Հայաստանը, իսկ մեքենան այնտեղ էր հայտնվել Կոմիտասի թոռնիկի խնդրանքրանքով: Ընկեր Աստղիկը ցույց տվեց Կոմիտասի ինքնադիմանկարը, որտեղ գրել էր <<Էս ել ես եմ>>: Նաև մի պատմություն պատմեց, որ երբ Սարյանը 99 տարեկան էր, նա նկարեց Կոմիտասին, բայց նա արդեն լավ չէր տեսնում: Սարյանը նկարները ինքը իրեն գնահատում էր և այդ նկարը գնահատեց 3 -ով՝ մտածելով, որ այն լավ չի ստացվել: Վերջում մեզ բաժանեցին թղթեր և յուղամատիտներ ու մենք սկսեցին նկարել մեզ դուր եկած Սարյանի կամ Կոմիտասի նկարներից մեկը, նկարեցինք Կոմիտասի գեղեցիկ երաժշտության ներքո:
Օրը շատ հետաքրքիր անցավ ու ես շատ հպարտ եմ, որ ճանաչեցի Կոմիտասին:







