March 2022 archive

Թվերը ներկայացրո՛ւ կարգային գումարելիների տեսքով և դասավորի՛ր աղյուսակում:

128 223 = 100 000 + 20 000 + 8 000 + 200 + 20 + 3

659 300 = 600 000 + 50 000 + 9 000 + 300

456 709 = 400 000 + 50 000 + 6 000 + 700 + 9

408 963 = 400 000 + 8 000 + 900 + 60 + 3

104 236 = 100 000 + 4 000 + 200 + 30 + 6

477 496 = 400 000 + 70 000 + 7 000 + 400 + 90 + 6

147 658 = 100 000 + 40 000 + 7 000 + 600 + 50 + 8

233 659 = 200 000 + 30 000 + 3 000 + 600 + 5 + 9

100 306 = 100 000 + 300 + 6

106 002 = 100 000 + 6 000 + 2

2.Գրի՛ր այն վեցանիշ թիվը, որի միավորը 3 է, հարյուր հազարավորը՝ 7, իսկ մյուս թվանշանները՝ 0:

700003

3. Գրի՛ր այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 2 է,  հազարավորը՝ 1, իսկ մյուս թվանշանները՝ 7:

771727

4. Գրի՛ր այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 9 է,  հարյուր հազարավորը 5 է հազարավորը՝ 1, իսկ մյուս թվանշանները՝ 0:

501590

5.Պատմի՛ր  427 900 թվի մասին:

1. Թիվը գրի՛ր տառերով. Չորս հարյուր քսանյոթ հազար ինը հարյուր

2. Ներկայացրո՛ւ կարգային գումարելիների գումարի տեսքով

400 000 + 20 000 + 7 000 + 900 = 427 900

3. Հարևան թվերն են 427 899, 427 901

4. Հաջորդող թիվն է 427 901

5. Նախորդող թիվն է 427 899

6. Մեծացրո՛ւ  102014-ով, 27013-ով, 2390–ով.

 102014 427900 427900       
+427900+ 27013+  2390       
 529914 454913 430290       

7. Փոքրացրո՛ւ  106308-ով, 92372-ով, 1509-ով.

 427900  427900  427900     
106308  92372   1509     
 321492  335428  426291     

8. Մեծացրո՛ւ 100 անգամ. 427.900 x 100 = 42.790.000

9. Փոքրացրո՛ւ 10 անգամ. 427.900 x 10 = 4.279.000

10. Թվի թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենափոքր վեցանիշ թիվը.

247.900

11. Թվի թվանշաններով կազմի՛ր հնարավոր ամենամեծ վեցանիշ թիվը.

974.200

12. Թվի թվանշաններով կազմի՛ր  5 վեցանիշ թիվ.

472.900, 427.900, 742.900, 724.900, 942.700

13. Կազմածդ թվերը դասավորի՛ր աճման կարգով.

427.900, 472.900, 724.900, 742.900, 942.700

6.Լուծի’ր խնդիրները.

Հայկը տնից դուրս եկավ ժամը 11:35 և 45 րոպեից հասավ դպրոց: Ժամը քանիսի՞ն Հայկը դպրոց հասավ:

Լուծում

11:35 + 45 = 12:20

Պատ․՝ 12:20

Գ․ Մայրիկը 1կգ ելակի և 5 կգ խնձորի համար վճարեց 3760 դրամ: Ի՞նչ արժե 1 կգ ելակը, եթե հայտնի է, որ մայրիկը 1կգ խնձորի համար վճարել է 500 դրամ:

Լուծում

1) 5 x 500 = 2500(դր.)

2) 3760 – 2500 = 1260(դր.)

Պատ․՝ 1260 դրամ

Գարնան և ձմռան վեճը

Գարնան և ձմռան վեճը

Գարնան առաջին օրը ես արթնացա և տեսա, որ  Գարունը վիճում է ձմռան հետ , գարունը ասում էր, որ ձմեռն արդեն վերջացել է, բայց ձմեռն էլ  ասում էր, որ երբ ուզի, այն ժամանակ էլ կգնա:

և էդպես շարունակ…

 Ես դուրս եկա և փորձեցի ասել, որ պետք չի  կռվել, ավելի լավ է ձմեռը գնա և գարունը գա, ասացի, որ երբ ձմեռը գա, այդ ժամանակ էլ գարունը կգնա, էդպես ճիշտ է: Բայց նրանք ինձ չէին լսում և շարունակում էին վիճել: Ես փորձեցի  կանչել արևին, բայց քանի որ իմ ձայնը շատ ցածր էր, արևը չէր լսում և ես որոշեցի օգնության կանչել իմ ընկերներին: Իմ ընկերները շատ լավն են և արագ վազեցին ինձ մոտ և մենք միասին երգեցեինք  << Արև, արև, ե՛կ, ե՛կ>> երգը, արևը լսեց մեզ, ժպտաց և սկսեց ուժեղ տաքացնել մեզ: Այդ ժամանակ մենք տեսանք, թե ինչպես հալեց ձյունը և դուրս եկան ծաղիկները:

Տատիկիս օրհնանքները

Ծլես,  ծաղկես զորանաս:

Մուրազիդ հասնես:

Չոլը գնաս կանաչ դառնա:

Տանողի տանը մնաս:

Ոսկի ձեռքեր ունենաս:

Տաշտներդ միշտ հաց լինի,  դռներդ միշտ բաց լինի:

Բերանդ մեղր ու շաքարով բանաս:

Յոթը որդով սեղան նստես:

Խոսքդ շաքարով կտրեմ:

Ձեռքերդ դալար լինի:

Շնորքդ անպակաս լինին:

Գլխիդ ոսկի թափվի:

Ոտքդ ուր դնես կանաչի:

Աստված օրհնի քո ճամփան:

Ուսումնական գարուն նախագի

ԱՄԵՆԱՏԽՈՒՐ ԵՎ ԱՄԵՆԱՈՒՐԱԽ ՔԱՌՍՈՒՆՈՏՆՈՒԿԸ

Ստեղծագործության գլխավոր հերոսը Ճուկուլուն էր՝ քառասունոտնուկը: Նա շատ էր սիրում բանաստեղծություններ հորինել և տխրում էր, երբ նրա բանաստեղծությունները չէին հասկանում: Մի օր էլ նրան զատիկը  հեռագիր բերեց Կուկուլույից: Կուկուլուն Ճուկուլույի ընկերուհին էր, բայց իրականում Կուկուլուն անուն չուներ պարզապես Ճուկուլուն էր մտքում  նրան այդպես անվանում: Կուկուլուն նրան հրավիրուն էր ծննդյան տոնին 7-րդ բացատ:

Ճուկուլուն շատ ուրախացավ և որոշեց իրեն կոշիկներ գնել, բայց խանութում միանման քսան զույգ չգտվեց և նա ստիպված գնեց տարբեր գույնի ու ձևի կոշիկներ և ճանափարհ ընկավ Կուկուլույի մոտ: Նա երկար չէր տխրում և գիտեր, որ տխրությունները միայն վախկոտների ու ծույլերի մոտ է երկար մնում: Ճակուլուն փորձում էր ճանապարհին բոլորին օգնել, բայց, երբ օգնեց ճանճի , նա կորցրեց մի կոշիկը ու նորից տխրեց, սակայն ուրախ էր, որ օգնեց նրան ու նորից շարունակեց ճանապարհը: Նա որոշել էր Կուկուլույին բանաստեղծություն նվիրել ու անընդհատ փորձում էր հորինել, բայց մտքին  բան չէր գալիս: Ճուկուլուն հավատում էր , որ կկարողանա հորինել, երբ կհասնի 7-րդ բացատ:

Ճանապարհին նա նորից ընկնում է փորձանքի մեջ: Քնած ժամանակ երազում  նրա մոտ գալիս է հրեշտակը ու նրանք երկար զրուցում էին, բայց այդ ժամանակ մարմինը սահում է ներքև և հայտնվում առվակի մեջ ու ջուրը տանում է նրա կոշիկը: Ճուկուլուն նորից տխրում է: Նրան միշտ հետևում էր փորձանքը , սակայն Ճուկուլուն երկար չէր տխրում ու շարունակում ճանաճարհը:

Մի անգամ էլ նա հայտվեց պարահանդեսում: Նա շատ էր սիրում պարել, բայց ոտքերը խառնվում էին ու նա չէր կարողանում պարել: Պարելու ցանկությունը նրա երազանքն էր և նա չդիմանալով  մոծակին հրավիրեց պարելու: Նա գրկեց նրան քառասուն ոտիկներով միանգամից, որից հետո մոծակը անշնչացած ընկավ: Նա նորից հայտնվեց փորձանքի մեջ: Չարացած մոծակները սկսցին հետապնդել Ճուկուլույին ու նա  կոշիկներով հարվածում էր նրանց, որպեսզի պախնի: Նա թաքնվեծ տերևի տակ և անխելք մոծակները ապարդյուն հեռացան, ինչպես նաև փորձանքը:

Փախնելու ժամանակ նա նորից կորցրեց մի քանի զույգ կոշիկ, բայց չհուսահատվելով շարունակեց ճանապարհը բանաստեղծություններ հորինելով: Նա զատիկների դպրոց այցելեց ու օգնեց ուսուսչուհուն դաս անցկացնել: Աշակերտները մեծ ուրախությամբ հաշվում էին Ճուկուլույի ոտքերը: Ճուկուլույին մնում էր անցնել ձորը և նա կհայտվեր Կուկուկույի մոտ: Սակայն նա կորցնում է բոլոր կոշիկները ձորում ու նորից չի հուսահատվում և փորձանքը ինքն է ընկնում ձորը: Ճուկուլուն քնում է մտածելով , որ ուշացել է արդեն, բայց անսպասելի լսելով պահապան հրեշտակի ձայնը արդնանում է: Երկնքից իջաց հրեշտակները նրան հասցրեցին Կուկուլույի մոտ և նրանք երջանիկ միասին պարեցին:

Նա այդպես էլ չհորինեց բանաստեղծությունը ու հասկացավ, որ իսկական ընկերությունը ու սիրելը առանց բառերի հասկանալի է:

Ես խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին կարդալ այս ստեղծագործությունը, որպեսզի սովորեն հաղթահարել դժվարությունները, լինեն բարի ու ընկերասեր:

Առաջադրանք 1  

Տեղադրե՛ք ճիշտ բայը ներկա անորոշ ժամանակով:

To play, to jump, to study, to

run, to like, to swim, to sing

  1. Rabbits jump very fast (արագ).
  2. Pupils sing a nice song on the Mother’s Day.
  3. My brother run very fast.
  4. I play computer games in the evening.
  5. We study English at school.
  6. She likes to walk (զբոսնել) in the park.
  7. John often swims in the swimming pool (լողավազան).

Առաջադրանք 2 

Նախադասությունները թարգմանի՛ր անգլերեն։

  1. Ես չեմ սիրում բրոկոլի։

 I do not like broccoli.

  • Դու խոսո՞ւմ ես անգլերեն

Do you speak English?

  •  Ջիմը այցելում է իր տատիկին ամեն կիրակի։

Jim visits his grandmother every Sunday.

  • Լիլիթը գնում է կինոթատրոն (cinema) ամեն ուրբաթ։

Lilit goes to the cinema every Friday.

  • Նրանք չեն դիտում հեռուստացույց երեկոյան։

They do not watch TV in the evening.

Ածիկացան

Ածիկը համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը:

Զատիկ․ Ածիկացան – Յուրա Սահակյան

Մինչև զատիկը ես և մայրիկս ափսեյի մեջ դնում ենք բամբակը և այն թրջում: Ցորենը և ոսպը լցնում ենք թաց բամբակի վրա և ամեն օր այն խոնավեցնում ենք, որպեզի հատիկները կանաչ ծիլ տան և մեծանան։

Հիշողություն

16.03.22թ.

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում: 

Մեկ անգամ էր նա բույն շինել 
Եվ շատ անգամ կարկատել, 
Բայց այս անգամ վերադարձին 
Բույնն ավերակ էր գտել: 

Այժմ նորից բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում: 

Նա հիշում էր անցած տարին 
Իր սնուցած ձագերին, 
Որոնց ճամփին հափշտակեց 
Արյունարբու թշնամին: 

Բայց նա կրկին բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը իր բույնն էր շինուն և երգում:

  • Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Ծիծեռնակը աշխատասեր էր և թախծոտ:

  • Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

Աշխատասեր Ծիծեռնակը

Ծիծեռնակը բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում: 

  • Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ)  բառեր գրի՛ր:

Օրինակ՝ կպցնել-ամրացնել

շինում,- կարուցել

կպցնելիս- Միացնելիս

ավերակ- քարուտակ

սնուցած – տես

հափշտակեց – խլել, գողանալ

կրկին – նորից

  • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
Ի՞նչԻ՞նչ էր անում
ծիծեռնակՇինում էր
բույնԵրգում էր
ճամփաՀիշում էր
շյուղ 
  
  • Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Կար- չկար մի սիրուն ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում բույն կառուցել: Մի անգամ նա որոշեց կառուցել  մի մեծ բույն և նա գնաց փայտ հավաքելու: Նա ասաց բոլորին, որ ուզում է կառուցել մի մեծ բույն, նա արդեն այդ բույնը շատ օրեր էր կառուցում , մի  օր նա ցույց տվեց այդ բույնը բոլորին և բոլորը ծապահարեցին և ծիծեռակը այդ օրվանից չէր տխրում  :

1 2 3