Масленица. Вопросы.

Викторина про Масленицу
В последний день масленичной недели принято просить прощения друг у друга. Как ещё называется этот день?
1.День семьи, любви и верности
2.День примирения и согласия
3.Прощёное воскресенье
Что символизируют блины, которые пекут на Масленицу?
1. Круглый год
2. Весеннее солнце
3. Огненное колесо
Дата Масленицы меняется каждый год и зависит от другого праздника. Какого?
1.Новый год
2.Рождество
3.Пасха
Закончите пословицу: «Первый блин …»
1.Комом
Реклама
2.Маслом
3.Маслом не испортишь
Из какого материала обычно делают чучело на Масленицу?
1.Бумаги
2.Дерева
3.Соломы
Почему масленичную неделю ещё называют сырной?
1.Потому что едят сырую пищу
2.Потому что едят много сыра
3.В старину словом «сыр» называли различные молочные продукты
Почему масленичную неделю ещё называют мясопустной?
1.Потому что едят мясо с капустой
2. Потому что едят много мяса
3. Отказываются от мяса в пользу молочных продуктов
Проводятся соревнования по поеданию блинов. Как именно требуется есть блины?
1.На бегу
2.На время
3.Без рук
Как поступали с пеплом от сожжённого масленичного чучела?
1.Развеивали по ветру
2.Развеивали по полю
3.Кидали в реку
В какой день недели, согласно традиции, просят прощения друг у друга?
- В понедельник
- В среду
- В воскресенье
Кому из зверей, в древности, посвящали праздник и отдавали вкусную еду?
- Медведю
- Волку
- Зайцу
За каким днем закрепилось имя «Разгуляй»?
- Воскресенье
- Четверг
- Понедельник
Что провожает Масленица?
- Гостей
- Зиму
- Весну
Масленицу встречали блинами, а провожали… Чем?
- Сухарями
- Шашлыком
- Картошкой
Ուշադիր կարդա՛:
Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):
Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:
Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:
218. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:
Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից: Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղ, ճկուն, հաստատակամ մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր:
Տեքստը դարձավ թերի
224. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:
Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:-դրական
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:-բաղդադական
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:- գերադրական
225. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:
Օրինակ՝
ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր
Ամենավատ- վատագույնբ
գեղեցկագույն- ամենագեղեցիկ
բարձրագույն -ամենաբարձր
ամենաազնիվ – ազնվագույն
ամենից հզոր- հզորագույն
ամենից ահեղ-ահեղագույն
համեստագույն-ամենահամեստ
226. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:
Օրինակ՝
Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:
Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել: – Ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:- Աշխարհի ամենից լայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: – Մեր մոլորակի վրա հանդիպող ամենահազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում:
227. Նախադասությունն այնպես ձևափոխի՛ր, որ միտքը չփոխվի:
Օրինակ՝
Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: — Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:
Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:
Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան շնաձկները:
Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու, քան գրավորը:
Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը:
ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Մթնոլորտի կազմը — Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է:
Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը երկուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ:
Մթնոլորտի կառուցվածքը: Մթնոլորտի ստորին սահմանը համարվում է Երկրի մակերևույթը, իսկ վերինը հասնում է մինչև 3000 կմ բարձրությունը: Առանձին գազերի մոլեկուլներ կարող են նաև անցնել այդ սահմանը։
Գազերի մոլեկուլները (ատոմները) Երկրից շատ հեռու երբեք չեն ցրվում-հեռանում, որովհետև վերջինիս ձգողական ուժի շնորհիվ մթնոլորտը մնում է Երկրի վրա և միասին պտտվում նրա շուրջը: Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: Ուստի ըստ բարձրության օդի խտությունը և զանգվածը նվազում են: Դա է փաստում նաև այն, որ օվկիանոսի ափին 1 մ3օդի զանգվածը 0°C-ում 1,3 կգ է, իսկ 40 կմ բարձրության վրա դառնում է ընդամենը 4 գրամ:
Բացի օդի խտությունից՝ ըստ բարձրության փոխվում են նաև օդի ջերմաստիճանը, գազերի բաղադրությունը, խոնավությունը և այլն: Հաշվի առնելով այդ փոփոխությունները՝ մթնոլորտում առանձնացնում են մի քանի շերտ:
Ըստ բարձրության՝ իրար են հաջորդում հետևյալ հիմնական շերտերը. ներքնոլորտ, վերնոլորտ և արտաքին ոլորտ:
Ներքնոլորտը մթնոլորտի ամենաստորին և, միաժամանակ՝ ամենակարևոր շերտն է:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաններում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություններում՝ 17-20 կմ:
Այստեղ է կենտրոնացած մթնոլորտի ամբողջ զանգվածի մոտ 4/5 մասը: Ներքնոլորտում են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կարկուտը, կայծակն ու ամպերը։
Վերնոլորտը տարածվում է ներքնոլորտից վեր՝ մինչև 50-55 կմ բարձրությունները: Այստեղ օդն ավելի նոսր է, ջրային գոլորշիների պարունակությունն աննշան է, իսկ ամպեր գրեթե չեն գոյանում:
Վերնոլորտում՝ մոտ 25-30 կմ բարձրությունների սահմանում, գտնվում է օզոնային շերտը: Այս շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթները:
Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամենահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենափոքրն է, օդը անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբողջովին բացակայում են:
Մերձբևռային շրջաններում, հատկապես՝ ձմռանը, վերնոլորտում դիտվում է հյուսիսափայլի կամ բևեռափայլի երևույթ: Դա մութ երկնքի ֆոնի վրա առաջացնում է գույնզգույն լուսավոր բծերի գեղեցիկ պատկեր և Երկրի մակերևույթր լուսավորում է թույլ, գրավիչ լույսով:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը մեր մոլորակի ամենավերին, ամենաթեթև և, միաժամանակ՝ ամենաշարժունակ ոլորտն է: - Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
Արտաքին ոլորտում մթնոլորտի խտությունն ամենափոքրն է, օդը անչափ նոսր է, ջրային գոլորշիներն ամբողջովին բացակայում են: - Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
Այս ուժի շնորհիվ է, որ մթնոլորտի խիտ շերտը և հիմնական զանգվածը գտնվում են Երկրի մակերևույթին մոտ: - Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
Արտաքին ոլորտը մթնոլորտի ամենաբարձր ու ամենահաստ շերտն է: Այս շերտի վերին սահմանր հասնում է 2000-3000 կմ, այսինքն՝ մթնոլորտի վերին սահմանին: - Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
Ներքնոլորտի հաստությունը բևեռային շրջաններում 8-10 կմ է, իսկ հասարակածային լայնություններում՝ 17-20 կմ: - Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր: Բացի գազերից՝ մթնոլորտում կան նաև ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, փոշի և ծուխ
English


Նույն հայտարարով և տարբեր հայտարարով կոտորակների գումարումը և հանումը
Կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը մաս 2
ՏԵՂԱՆՔՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԵՐ

Երբ նայում ենք հեռուն, մեզ թվում է, թե մի տեղ երկինքն ու երկիրը միանում են: Այդ երևակայական սահմանը, ուր երկինքն ասես միանում է երկրին, կոչվում է ՝ հորիզոնի գիծ, իսկ մինչև հորիզոնի գիծն ընկած տարածությունը, որ ընդգրկում է մեր հայացքը, կոչվում է հորիզոն: Հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը հորիզոնի կողմերն են:
Կողմնացույց — տեղանքում կողմնորոշվելու սարք։ Ըստ գործողության սկզբունքի տարբերում են՝ մագնիսական կողմնացույց, գիրոկողմնացայց, ռադիոկողմնացույց, աստղակողմնացույց։
Կողմնորոշում մամուռների և քարաքոսերի միջոցով:
Տեղանքում կարելի է ավելի ճիշտ կոմնորոշվել մամուռների և քարաքոսերի առկայության դեպքում: Մամուռներն ու քարաքոսերը այն բույսերն են, որոնք գերադասում են խոնավություն և ստվեր` խուսափելով արևի ճառագայթներից: Դրանք աճում են միայն քարերի ու ծառերի հյուսիսային կողմերում :
Բնության մեջ արևն իր բարերար ազդեցությունն է թողնում նաև հատապտուղների, մրգերի և ծաղիկների վրա: Հետևաբար վերջիններս կարող են դառնալ կողմնորոշման լավագույն միջոցներ: Հատապտուղներն ու մրգերը ավելի շուտ գունավորվում են հարավային կողմից, հետևաբար գույնը ինքը կատարում է կողմնացույցի դեր: Եթե պարզ է հարավը, ապա հակառակ կողմը կլինի հյուսիսը և այլն: Հապալասը և ճահճամոշը, ինչպես նաև արևածաղկի և կատվալեզվիկի ծաղիկները միշտ ուղղված են լինում դեպի արևը (անգամ մառախլապատ եղանակին): Հակառակ այս ամենին պատատուկի ծաղիկը խուսափում է արևից:
Մրջնանոցները որպես կողմնորոշիչներ:
Սովորաբար մրջնանոցները կառուցված են լինում ծառերի բների հարավահայաց կողմերին, որը հնարավոր է դարձնում ավելի շատ օգտվել արևի ճառագայթներից: Թմբի կլոր մասն ուղղված է լինում դեպի հարավային կողմը, իսկ համեմատաբար թեք մասը` հյուսիս :
Կողմնորոշում ձմռանը:
Ձմեռային անցումների ժամանակ տեղանքում հեշտությամբ են կողմնորոշվում, հատկապես այն դեպքում, երբ եղանակը տաք է ու արևոտ: Միայնակ ծառերի բների հյուսիսային մասերում գտնվող ձյան շերտը փխրուն է, իսկ հարավային մասում հատիկավոր, ամուր: Ձյան շերտը գարնանը շատ շուտ է հալվում ծառերի բների, քարաբեկորների, ժայռերի հարավային մասերում, իսկ առուների, փոսերի և լեռնագագաթների ձյունը սկսվում է հալվել հյուսիսային մասերում ավելի ուշ:
Ինչպես կողմնորոշվել անտառում:
Անտառում կողմնորոշման մեծ հնարավորություններ կան: Անհրաժեշտ է հիշել, որ անտառուղին ձգվում է հյուսիսից դեպի հարավ և արևելքից դեպի արևմուտք:
Հետևաբար անատառում ճանապարհը կորցնելիս հարկավոր է անընդհատ շարժվել մի ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի գտնել անտառուղու որևէ խաչմերուկ:
Հատվող անտառուղիների մոտ լինում է կանգնեցված կոճղի մի հատված, որի վերին հարթեցված մասում գրված են թվեր: Այդ թվերի օգնությամբ հեշտ է գտնել հորիզոնի կողմերը: Երկու փոքր թվերի միջև եղած գիծը ուղղվում է հյուսիս, իսկ հարավային կողմը որոշվում է մեծ թվերի ուղղությամբ:
Եկեղեցիները որպես կողմնորոշիչներ:
Եկեղեցիների խորանը կառուցված է լինում արևելյան մասում, իսկ մուտքը` արևմտյան, արևի ժամացույցը գտնվում է հարավային պատին, իսկ գմբեթի խաչերի թևերը ուղղված են արևելք-արևմուտք ուղղությամբ:
Հորիզոնի կողմերը կարելի է որոշել նաև ձյան ու թիթեռնիկների միջոցով: Ձյան միջոցով հորիզոնի կողմերի որոշման համար կան մի քանի եղանակներ: Ձյունը ավելի տևական է պահպանվում հյուսիսային լանջերի վրա և դրանք 10-15օր ավելի ուշ են ազատվում ձյունից, քան` հարավային կողմում: Գարնանը ծառերի շուրջը փոսիկներ են առաջանում հարավային ուղղությամբ: Հանգստացող թիթեռնիկների թևերը որպես կանոն առավոտյան ուղղված են դեպի արևելք, կեսօրին` դեպի հարավ, իսկ երեկոյան` արևմուտք:
Հորիզոնի կողմերը առավել արագ որոշելու համար խորհուրդ է տրվում օգտվել միանգամից վերը նշված մի քանի եղանակներից:
Ազգային ծեսեր․ Ամփոփում
- Ո՞ւմ է նվիրված Սուրբ Սարգսի տոնը։
Նվիրված է երիտասարդներին։ - Ի՞նչ հետաքրքիր ավանդույթ գիտեք Սուրբ Սարգսի տոնի հետ կապված։
Երբ երիտասարդները գիշերը ուտում են աղի բլիթ և քնում երազի մեջ տեսնում են իրենց սիրած էակիին։ Որը նրան ջուր կբերի տալիս։ - Ի՞նչ է նշանակում Բարեկենդան։
Նշանակում է ուրախություն։ - Ե՞րբ է Հայ առաքելական եկեղեցին նշում Տյառնընդառաջը և ի՞նչ է այն նշանակում։
Փետրվարի 13-ին երեկոյան վեցից հետո։
Ճահիճներ
Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրերի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումներից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջացնում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրերը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամբողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որտեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:
ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չորացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնության հավասարակցությունը:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փորում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում աճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների մշակման համար:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
Ճահիճների մեջ աճում են խոնավ բույսեր և ծառեր։ Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: - Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
Այո, գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով։ - Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
Փորում են ջրանցքներ, չորացման համար