Archive of ‘Ելք ստուգատես’ category

Մաթեմատիկայի հաշվետվություն

  • Բլոգում տեղադրիր մաթեմատիկա բաժնի հղումը: Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը:
    Այո ահա հղումը
  • Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, մի մասը կատարում եմ դպրոցում, իսկ մյուս մասը՝ տանը, ձեր պատասխանը/
  • Նշել մաթեմատիկայի ֆլեշմոբների մասնակցության մասին։ Մասնակցության դեպքում նշել, թե մեծամասամբ ո՞ր մակարդակի ֆլեշմոբին եք մասնակցում։ Ֆլեշմոբի առաջադրանքները ո՞ւմ հետ եք սիրում քննարկել։
    Ես միշտ բոլոր մակարդակները կատարում եմ իսկ քննարկում և լուծում եմ իմ մայրիկի և հայրիկի հետ։
  • Մասնակցե՞լ եք 3-րդ ուսումնական շրջանի բոլոր մաթեմատիկական նախագծերին։ Տեղադրեք նախագծերի արդյունքների հղումները։
    Այո, ահա հղումները։
    Դիջիթեք 2023-ի մասնակցություն/quizizz, Դիջիթեք 2023, Կոտորակները կենցաղում,Ձոն ստուգատես/Գարնանամուտ և ԻՄ ԿԱԶՄԱԾ ԽԱՉԲԱՌԸ, Իմ կազմած ինքնաստուգումը
  • Նշել, թե ո՞ր նախագիծն է ամենից շատ դուր եկել և ինչու։
    Ինձ շատ է դուր եկել Դիջիթեք 2023 նախագիծը, որովհետև այն հետաքրքիր էր հորինել։
  • Ի՞նչ անհատական մաթեմատիկայի նախագիծ կառաջարկեք։
    Ես կառաջարկեի թվերի պատմության նախագծ։
  • Պատմիր նաև այն լրացուցիչ նախագծերի մասին, որոնք կատարել կամ կցանկանայիր կատարել մաթեմատիկայից։
    Այո, ես պատրաստում էի ինքնաստուգում , մաթեմատիկական խաղեր։
    Մաթեմատիկայից ստացած գիտելիքները կկարողանաք օգտագործել առօրյայում և շրջապատում։ Մի քանի օրինակով ներկայացրեք։
    Այո, ես կկարողանամ օգտագործեմ իմ առօրյայում, օրինակ կկարողանամ ընդումվեմ լավ գործի կամ կկարողանամ հաշվել և իմանալ թե ինչքան պիտի փող տամ խանութում և այլ։
  • Սիրո՞ւմ եք մասնակցել մաթեմատիկայի գործանական պարապմունքներին և ինչո՞ւ։ Ի՞նչ ես սովորել այդ պարապմունքների ժամանակ։
    Այո սիրում եմ, որովհետև մենք շատ լավ ջամանց ենք անցկացնում։ Ես սովորել եմ կշեռքով օգտվել և սովորել եմ իմ բոյը կամ ցաթկի երկարությունը չափել։
  • Ի՞նչ նոր ծրագրեր ես սովորել մաթեմատիկայի դասերին։
    Ես սովորել եմ գեոգեբռա, քամվա և քիուզիզ ծրագրերը:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա հաշվետվությունները:
    Այո, տեղադրել եմ։
  • Տեղադրիր մաթեմատիկայի փետրվար ամսվա հաշվետվության հղումը:
    Փետրվար ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն
  • Տեղադրիր մաթեմատիկայի մարտ ամսվա հաշվետվության հղումը:
    Մարտ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն
  • Տեղադրիր մաթեմատիկայի ապրիլ ամսվա հաշվետվության հղումը:
    Ապրիլ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն
  • 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 3-րդ ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը:

    Ես ինձ կգնահատեի 9 որովհետև ես թերություններ և բացթողումներ չունեի
  • Ընտրիր մաթեմատիկայի քեզ ամից դուր եկած թեման և ներկայացրու ինքնաստուգման թեստի կամ ուսումնական խաղի միջոցով:
    Չաբման միավորները։
  • ի՞նչ կավելացնես մաթեմատիկայի հաշվետվությանը:

Ոչ մի բան, որովհետև ինձ անենինչը դուր է եկել։

Հաշվետու պատում

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ
Ժամկետ՝ մայիս
Նպատակ՝ ամփոփել 4-րդ դասարանի ձեռքբերումները

Հարցաշար

  • Հրապարակիր մայրենիիդ բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ես հրապարակել այդ բաժնում։
    Ահա բաժինը, ես ունեմ 108 նյութ
  • Ներկայացրու մայրենիի դասընթացին իրականացված քեզ համար ամենահետաքրքիր նախագիծը, հրապարակիր դրա ընթացքում քո ամենահաջողված նյութը։
    Իմ համար ամենահետաքրքիրը և հաջողված նախագիծը դա Իմ գրադարանն էր։
  • Մայրենիի դասընթացին իրականացված ուսումնական պարապմունքների ձևերից ամենից շատ քեզ ո՞րն է դուր գալիս՝ տեքստի հետ առաջադրանքներ, բանաստեղծությունների ընթերցում-քննարկում, լեզվական աշխատանքներ, ընթերցանություն, աշխատանք գիրք-տետրով, ուսումնական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ․․․
    Ինձ ամենաշատը դուր է գալիս ընթերցանությունը և գիրք-տետրով աշխատանքը։
  • 3-4 նախադասությամբ պատմիր մայրենիի դասընթացի մասին, փորձիր գնահատել դրա առավելությունները, թերությունները։
    Իմ համար շատ հետաքրքիր էր: Ես սովորեցի նոր բաներ, մենք մեկ-մեկ գնում էինք բակում դաս անելու։
    Իմ բլոգում ունեի բացթողումներ, բայց ես նրանց լրացնում էի։ Ինձ շա՜տ դուր եկավ այս ուսումնական տարին։
  • Տեսանյութով ներկայացրու այս տարի սովորած բանաստեղծություններից մեկը, որն ամենից շատ ես հավանել։
    Ես ամենաշատը հավանեցի (Ղազարոս Աղայան) ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ բանաստեղծությունը։
  • Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն եք այս տարի կարդացել, կա մի բան, որ հատուկ հիշել ես նրանց սեղծագործություններից և կարևոր է քեզ համար։
    Ես կարդացել եմ Ղազարոս Աղայանի, Ջանի Ռոդարիի, Հովհաննես Թումանյանի, Հովհանես Շիրազի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսաակյանի,ՎիլյամՍարոյանի,Կոմիտասի, Համո Սահյանի ստեղծագործություններից։
  • Եթե փերձենք գույն տալ այս տարվա մայրենիի քո դասրեին, ինչ գույն կընտրես։
    Ես պատկերացնում եմ բաց կանաչ, որովհետև այս տարին շատ ուրախ էր։
  • Մայրենիի դասընթացը գնահատիր քեզ օգտակար լինելու տեսակետից։ Քանի՞ միավոր կտաս։
    Ես ինձ կգնահատեի 9 միավոր, որովհետև ես ամենը կատարում էի և թերություններ չունեի։
  • Ի՞նչ ակնկալիքներ ունեիր կամ ի՞նչ կուզեիր, որ լիներ մայրենիի դասընթացին, որ չի եղել։
    Ես շատ կուզեի, որ մենք գնանք Բախշյան այգի և այնտեղ գիրք կարդանք։
  • 5-րդ դասարանում ինչպե՞ս կցանկանաս, որ քո մայրենիի դասընթացը կազմակերպվի։Առնվազն 5 նախադասությամբ պատմիր։
    Ես կուզեի, երբ դրսում լինի տաք, գնանք դուրս և այնտեղ դաս անենք։

Ստեղծագործական աշխատանք

Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Տրված բառերի դիմաց ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր գրիր։

Քեզ դուր եկած բառազույգը (բառակապակցությունը) ընտրիր որպես վերնագիր և ստեղծագործական պատմություն հորինի՛ր։
ուրախ ժպիտ

տխուր ամպիկ

ծույլ թեյնիկ

գունավոր թութակ

մեծ ՛քիթ

կարմիր գլխարկ

Ծույլ թեյնիկը

Մի անգամ մայրիկը ուզում էր թեյ պատրաստել իր համար։ Նա միացրեց թեյնիկը և մի վարկյանից այն անջատվեց։Մայրիկը նորից փորձեց, բայց թեյնիկը նորից մեկ վայրյանից անջատվեց։ Մայրիկը զայրացավ և թեյնիկը գցեց աղբը։ Մի քանի րոպե անցավ և աղբամանից ձայներ լսվեցին։ Մայրիկը բացեց աղբամանը և տեսնավ, որ թեյնիկը միացված է։ Նա նորից փորձեց և հազիվ-հազիվ թեյնիկը աշխատեց։

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն նախագիծ

Մասնակիցներ` 4֊5֊րդ դասարանցիներ

Ժամանակահատվածը` մայիսի 15֊26

Նպատակը` երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ընթացքը`

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Ահա հղումը

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
Սերմնահավաք-սերմնացան
(Բույսերի խնամք) Ոնց է պետք ջրել խոլորձը
կատարում ենք փորձ, որի օգնությամբ կտեսնենք հողի կազմությունը
Իմ կենդանիները

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Ճահիճներ
Ջուրը պետք է մաքուր լինի
Երկրի օդային հագուստը
Մարմիններ, նյութեր, մասնիկներ
Չափում․ Չափման միավորներ
Գյուղատնտեսություն

Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը
Բակտերիաներ և սնկեր
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Իմ համար բոլորը հեշտ էին և հետաքրքիր։

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես մասնակցել եմ աղբ հավաքելուն և ես սովորել եմ, որ չի կարելի կեղտոտել միջավայրը ու կարելի է աղբը տեսակավորել։ Մասնակցել եմ նաև բնագիտական փորձերի և ծաղկատունկի և սովորել եմ ճիշտ ձևով ծաղիկները տնկել։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Այո, որովհետև ես կիմանամ ինչպես ցանել սերմերը, որն է լավ ու որակով հողը և կիմանամ ինչպես է պետք տնկել ծառերը և դրա օգնությումբ ես կկարողանամ լավություն անեմ բոլորի համար։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
Ես մասնակցել եմ չորս ֆլեշմոբին։

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց.

-Է՛, բարեկա՜մս,  դու մեզ այդ խորհուրդը  չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր:


Մի տխուր օրե ես իմ պոչը հանկարծորեն թողեցի թակարդում և միտք արեցի, թե ոնց ապրեմ այս աշխարհում այդպես խայտառակված։
Ես վորոշեցի մյուս աղվեսներին էլ համոզեմ, որ ձեռք քաշենիրենց պոչերից։ Ես բոլոր աղվեսներին հավաքեցի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, տախ՝ որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։ Բայց մի աղվեսը ինձ պատասխանեց․
-Է՛, բարեկա՜մս,  դու մեզ այդ խորհուրդը  չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր:


4-րդ դասարանի մայրենիի ելքի ստուգատես

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • գրական հայերենով ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվել
  • գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • համացանցի տեղեկատվական բազայից օգտվել
  • իր անհատական բլոգը սպասարկել


Ստուգատեսի բավանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Օրինակ՝ Տեսքտը փոխադրի՛ր աղվեսի անունից։

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թեոնց ապրի աշխարհումայդպես խայտառակվ: Եվորոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռքքաշենիրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխինքարոզ կարդալ, որ կտրեն իրենցպոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

  • Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»
  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստիր ընկերոջդ հետ․ /հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում/
  • Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ /տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում/

Ընտանեկան նախագիծ

  • Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը՝ առաջնորդվելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջների կարգով/։

Ստուգատեսի երկրորդ փուլ / հունիսի 8/

  • Միասնական գրավոր աշխատանք

1 2 3 5