April 21st 2023 archive

Փիղը

Ուշադիր կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։
    Նրանք աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են։
  2. Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։
    Գոյություն ունի 2 տեսակ՝ Աֆրիկական և Հնդկական։
  3. Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։
    Սնվում է խոտով և տերևներով։ Մի օրում փղերը ուտում են 45–450 կգ կեր։
  4. Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։
    Փղերը քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:
    5․ Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։
    Փղեր վողջույնում են կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։
    բարի – բարեհոգի
    մեծ – հսկա
    նուրբ – բարակ

  2. Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:
    մեծ – փոքր
    դժվար – հեշտ
    ծանր – թեթև
    շոգ – ցուրտ
  3. Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

Ծանր —փիղ

Բարի — ընկեր

Սիրուն — ձագ

Երկար —կնճիթ

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ— դորս գալ շան հետ բակ

                             Ողջունել— ողջունել ընկերոջը

                             Վերցնել— վերցնել նվերը

                            Ներս քաշել— ներս քաշել պահարանը

  1. Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։ 

Փիղ կենդանին սնվում է շատ տերևներով և խոտով։