Մեղուն ու մարդը

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

անքամ – անգամ
կենթանի – կենդանի
երեվի – երևի
տերեվ – տերև
օկտակար – օգտակար
տիրոչը – տիրոջը

Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ

տերև – տերևներ
ոչխար – ոչխարներ
միջատ – միջատներ
կենդանի – կենդանիներ
ոսկի – ոսկիներ

Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, կարծել։

Սխալվել, պատասխանել, համեմատել, տալ, շինել, իմանալ, կերակրել, լինել, թողնել, ուրախանալ, թռչել։

Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի- օգտակար

շերամ- փոքր, իմաստուն

մետաքս- անման, քնքուշ

ճիճու- շատակեր

Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

քնքուշ – նուրբ
կերակրել – կեր տալ
անդադար – առանց դադարի
շինել – կառուցել

Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

Օրինակ՝ աննման-ան-նման

անխնամ – ան – խնամ

վարդենի- վարդ -ենի
ապերախտ֊ ապ֊ երախտ

Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։
Պատմողական – Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
հարցական – Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
բացականչական – Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան տերևներով:

Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

Մարդը ամեն օր գնոււմ էր գործի և չարչարվում էր։

Մեղուն մեր համար շատ – շատ համով մեղր է պատրաստում։

Կենդանիները սպասում են մինչև իրանց հետ խաղան։

Շերամը սպիտակ գույնի է։

Մեր բակում տնկած են վարդենու թփեր։ ։

Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։
Պետք չէ ասել կամ գովել, որ դու ամենակարեվորնես, բոլորը այս աշխարհում կարևոր են։

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։

  1. Երկու հարյուր անհատների չափով մեղուները օրվա ընթացքում պետք է աշխատեն, որպեսզի մարդը մեկ գդալ մեղր ստանա:
  2. Սննդամթերքի աղբյուրի առկայության մասին այլ մեղուներին նախազգուշացնելու համար մեղուն սկսում է կատարել հատուկ պար `իր առանցքի շուրջը շրջանաձեւ թռիչքների միջոցով:
  3. Միջին հաշվով, մեղուները թռչում են 24 կմ / ժամ արագությամբ:
  4. Մեղուների միջին գաղութը օրվա ընթացքում կարող է հավաքել մինչև 10 կգ մեղր:
  5. Մեղուն կարող է հեշտությամբ թռչել երկար տարածություններ և միշտ գտնել տան ճանապարհը:
  6. Մեղուն կարող է օրական ուսումնասիրել ավելի քան 12 հա տարածք:
  7. Մեղուների միջին գաղութը բաղկացած է մոտ 50 հազար մեղուներից:
  8. Մեղուները բնութագրվում են շատ զարգացած հոտառության ընկալիչներով:
  9. Մեղուն պետք է այցելի մոտ 10 միլիոն ծաղիկ `մեկ կիլոգրամ մեղր հավաքելու համար:
Գիտասեր: 15 փաստ մեղուների մասին