April 11th 2023 archive

Մենուայի ջրանցք

Մենուայի ջրանցքը սկիզբ է առնում Հայոց ձոր գա­վառում: Ջրանցքը բարդ կառուցվածք ունի: Այն անց­կացված է լեռների լանջերին փորված և տեղ-տեղ քարե պատնեշներով ամրացված հունով, ինչպես նաև ձորերի վրա կառուցված կամուրջներով: Ջրանցքի տնտեսական նշանակությունն այնքան մեծ է եղել, որ նրա պահպան­ման համար ամրոցներ են կառուցվել:
Ջրանցքի կառուցումն ավետող սեպագիր արձա­նագրության մեջ ասվում է.
-Խալդյան զորությամբ Մենուան, Իշպուինիի որդին, մեծ արքան, հզոր արքան, արքան Բիայնա երկրի և տերը Տուշպա քաղաքի այս ջրանցքը անցկացրեց: Անունը (ջրանցքի) Մենուայի ջրանցք է:
Վան այցելած ճանա­պարհորդներին հիացմունք է պատճառել Մենուայի ջրանցքի արտակարգ զուլալ ջուրը և զարմանալի արագ ընթացքը: Իր վիթխարիությամբ և ջրառատությամբ Մենուայի ջրանցքը յուրահատուկ տեղ է գրավում ոչ միայն Վանի թագավորության, այլև ընդհանրապես Հին աշխարհի ոռոգիչ կառույցների շարքում: Մովսես Խորենացին այն պարզապես գետ է անվանում:


Մենուայի ջրանցքը, Վանում. օգտագործվում է առ այսօր • ԿԵՆՏՐՈՆ.am •  Նորություններ և լուրեր Հայաստանից և Արցախից

Ժողովուրդ, արքաներ, հերոսներ

Արգիշտի_Ա_(3)


Հայկ Նահապետ, Մենուա, Արգիշտի, Արտաշես, Տիգրան…Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ, հայկական արքայատոհմեր: Նրանցից շատերի անունները մեզ ծանոթ են և առասպելներից, ինչպես նաև մեր ապրած օրերի իրականության մեջ՝ նրանց անուններով փողոցներ/Տիգրան Մեծ պողոտա/, շինություններ ու քաղաքներ/Արտաշատ-Արարատի մարզի մարզկենտրոն և Վաղարշապատ- այժմյան Էջմիածին քաղաքը/ կան: Մենք գիտենք, որ արքայական սկզբունքով երկիրը կառավարվում էր հին ժամանակներում, և գահը հորից անցնում էր որդուն ժառանգաբար:

Հզոր արքաների կողքին միշտ եղել են նրանց օգնող իշխաններ, զորավարներ, մարդիկ, ովքեր ծառայել են հավատարմորեն, օգնել դժվարին պահերին: Առանց հավատարիմ մարդկանց երկիրը կառավարել հնարավոր չէր: Այս բոլոր մարդիկ միասին կոչվում են ժողովուրդ, սկսած թագավորից մինչև վերջին աշխատավորը: Նրանց բոլորի համար թանկ էր իրենց հայրենիքը, և կարևոր էր, որ այն հզոր մնա միշտ: Հայրենիքի համար կարևոր գործեր արած մարդիկ՝ թագավորները, իշխանները միշտ մնացել են պատմության մեջ, ու ժողովուրդը հիշում է նրանց:

Մենուա և Արգիշտի Առաջին

Մեր մայրաքաղաքը` Երևանը, աշխարհի հնագույն քաղաքներից է, ավելի հին քան Իտալիայի մայրաքաղաք Հռոմը։ Երևանն ունի քարի վրա փորագրված իր ծննդյան վկայագիրը։ Գրվել է քաղաքի հիմնադրի` Արգիշտի I արքայի հրամանով Քրիստոսից առաջ /Ք. ա./782 թվականին։ Այդ արձանագրությունը  մինչև այժմ էլ կա, պահպանված է Էրեբունի ամրոցի ավերակների մոտ, Էրեբունի համայնքում: Արգիշտի I-ը Արարատյան կամ Վանի թագավորության հզոր արքաներից էր։ Վանի թագավորությունը հզոր պետություն էր, որի հարևան Ասորեստանը այն անվանում էր Ուրարտու, իսկ բնակիչներին՝ ուրարտացիներ:  Ուրարտուի մայրաքաղաքն էր Տուշպան: Ուրարտուն ևս մեկ շատ հզոր արքա է ունեցել՝ Մենուա անունով: Նրա կառավարման ժամանակ շատ շինարարական գործեր կատարվեցին, կառուցվեց ամենահայտնի 72կիլոմետրանոց կարևոր նշանակության ջրանցք իր անունով, որը մինչ այժմ էլ կա: Ուրարտացիների մասին տեղեկություններ են գտնվել Էրեբունի ամրոցի ավերակներում և Կարմիր բլուրում/գտնվում է Շենգավիթ համայնքում/: Ուրարտացիները նույպես ունեցել են աստվածներ, Ուրարտուի գլխավոր աստվածներն էին՝ Խալդին, Թեյշեբան և Շիվինին՞

10726515_10205153843749949_747844468_n

սեպագիր արձանագրության օրինակ

Ոնց ենք մենք նշում Զատիկը

Շաբաթ երեկոյան մենք զարդարում ենք մեր սեղանը և նաև ներկում ենք ձվերը։ Սեղանի վրա դնում ենք մեր ներկած ձվերը, կուլիչներ, կանաչի, լավաշ և քաղցրավենիք։ Զատիկին առավոտյան բոլորին շնորհավորում ենք<<Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի>> Սկզբում մենք նշում ենք մեր տանը իսկ հետո գնում ենք մեր բարեկամնների տուն և այնեղել ենք նշում։ Նաև շաբաթ օրը, երբ սկսվում է զատիկը, գնում ենք եկղեցի։

Image preview