Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:
    Գյուղատնտեսությունը տնտեսության մեծ ճյուղերից է և այն բաժանվում է բուսաբուծության և անասնապահության։
  2. Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:
    Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:
  3. Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:
    Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: 
  4. Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:
    Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:
  5. Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:
    Շատ մարդիկ զբաղվում են և’ մեկով, և’ մյուսով:
  6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Գյուղատնտեսությանը հումք է տալիս արդյունաբերությանը։

Ծաղկազարդ

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է:
Ծաղկազարդը նաև   մանուկների օրհնության օրն է :

Անհիշելի ժամանակներից սերնդե սերունդ փոխանցվել է ծառի, անտառի (հատկապես սոսյաց) պաշտամունքը։  Նույնիսկ եղել է նորածինին ծառին կամ անտառին նվիրաբերելու հավատալիք՝ Արա Գեղեցիկի որդի Անուշավանին անվանել են  Սոսանվեր, որովհետև նրան նվիրել են Սոսյաց անտառին: Եղել են անտառներ, որոնք պաշտամունքի վայր են համարվել: Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանլու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը ոչ   պտղաբերության պաշտամունքի հետ է կապված):

«Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»:

Ծաղկազարդը նաև երիտասարդության տոնն է:   Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ   զգեստները, աղջիկները  եղունգները հինա էին դնում: Նշանված տղաները արմատախիլ էին անում մատաղ ուռենին և ճյուղերը զարդարում գույնզգույն լաթի կտորներով, թելի վրայ շարված չամչահատիկներով, մրգերով եւ եռասայր մոմերով:

Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Ծառզարդարին նաև աղջիկ նշանելու արարողություն է եղել: Տղան կամ նրա հարազատներից մի կին, նախնական համաձայնությամբ, վառվող մոմի վրա մատանի է հագցրել, անձայն տվել է աղջկան, և այդ աղջիկը համարվել է նշանված:

Ծեսն հետագայում կապվել է  քրիստոնեության հետ: Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի  մուտքը Երուսաղեմ:

Ծաղկազարդի նախօրէին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվում է Մեծ պասին: Հյաջորդ օրը` ժամերգությունից հետյ, բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում:

 Ծաղկազարդի օրը եկեղեցում ծառ են զարդարել: Պահպանվել է  եկեղեցում օրհնված ծառի, հատկապես ուռենու, ոստերը տուն   բերելու, դրանք   որպես հմայություն տանը պահելու սովորույթը:

Ծաղկազարդի Կիրակի երեկոյան ժամերգությունը կոչվում է  Դռնբացի, որովհետև եկեղեցական թափորը աղոթքով դուրս է գալիս, եկեղեցու դուռը փակվում է: Միայն քահանայի գավազանի երեք զարկից և «Բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան» շարականը երգելուց հետո այն կրկին բացվում է: Չխոսող երեխաներին այդ օրն անպայման եկեղեցի են տարել՝ հավատալով, որ այդ օրը կբացվի նաև երեխայի լեզուն:Այդ իրիկուն չամուսնացած աղջիկները ևս եկեղեցի են գնացել, հավատալով,  որ իրենց «բախտի դուռն» էլ  կբացվի: Այդ օրը նաև մանուկօրհնեքի օր է եղել:

Ծաղկազարդը նաեւ երիտասարդության տոն է: Այդ մասին վկայում են տոնին կատարւող սովորութիւնները: Այդ օրն աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ ու թանկարժեք զգեստները, աղջիկները նաև եղունգները հինա էին դնում:

Как мы празднуем Пасху

Мы накрываем стол ночью с субботы на воскресение. Мы на стол кладем крашенные яйца, куличи, лук, масло и конфеты.
Mы всегда играем в такую игру:

Долбянка

Игроки стукаются крашенными яйцами, чье яйцо останется целым, то и победил.

Мы идем к родственникам и там тоже празднуем Пасху.


Пасха в Армении

Армянское название Пасхи — «Сурб Затик», что означает «отстранение от грехов». В это время Армянская Апостольская церковь провозглашает воскресение Иисуса Христа. Через распятие Иисуса человечеству было даровано отпущение грехов.

Армяне празднуют Пасху с особой радостью и большим восторгом, так как это, пожалуй, самый светлый и великий праздник Армянской Апостольской церкви. 

У этого праздника нет четкой даты, она меняется каждый год. Обычно Пасха отмечается в один из весенних дней с 22 марта по 26 апреля. Это потому, что Армянская Апостольская Церковь празднует Пасху в первое воскресенье, которое следует за полнолунием после весеннего равноденствия.

Пасхе предшествует Страстная неделя. После основной литургии в субботу вечером все армяне приветствуют воскресение Иисуса Христа, произнося: «Христос воскрес из мертвых», на что вы должны ответить: «Благословенно воскресение Христа». Но основное празднование Пасхи начинается в воскресенье с торжественной утренней службы. На этом все армяне заканчивают Великий пост, который длился семь недель. Все верующие должны соблюдать 40-дневный пост, чтобы очистить тело от грехов, а также очистить свои души, как это сделал Иисус Христос.

К Пасхе в Армении начинают готовиться задолго до наступления самого праздника. С Пасхой связаны разные традиции. В специальной посуде сеют семена пшеницы. После того, как ростки пшеницы проросли, на зеленые всходы выкладывают крашенные в красный цвет яйца, которые символизируют новую жизнь и возрождение, а также пролитую за человечество кровь Иисуса.

Еще одна традиция — красить яйца в красный цвет с использованием натуральных ингредиентов, например, луковой кожуры. Для этого надо варить яйца в посуде вместе с луковой кожурой, которая придает яичной скорлупе нужный оттенок. Есть веселая и увлекательная пасхальная игра, которую любят все дети и взрослые. По обычаю, участники игры зажимают яйцо в руке и ударяют по яйцу, зажатому в руке соперника. Бить надо так, чтобы разбить яйцо в руках соперника. Треснувшее яйцо забирает победитель. Все члены семьи участвуют в этой игре.