Նուկիմ քաղաքի խելոքները

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Ստեղծագործական աշխատանք

Իսկ հետո ի՞նչ եղավ․․

Փորձի՛ր հեքիաթի համար նոր ավարտ հորինել։

Եվ սկսվեց գարունը, գարունից հետո՝ ամառը, ամառվաից հետո՝ աշունը և հետո ձմեռը։ Քաղաքի բնակիչնրը շատ ուրախացան և այլևս ել չէին կռվում։

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։
    Ափ է առնում- ձեռքն առնել
    Խորհրդի են նստում – հավաքվում են և ինչ, որմի բան քննարկում
    Վար է բերում – իջացնել
    Գլուխ են տալիս-գլխով բարև տալ
    Վրա են պրծնում -Հարձակվել
  2. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։
    Խանութպան, տաքդեղ, դռնապանը,
  3. Բնութագրի՛ր Նուկիմ քաղաքի բնակիչներին։
    Նուկիմ քաղաքի բնակիչները անխելք էին և տարօրինակ։
  4. Հեքիաթից դո՛ւրս գրիր նուկիմցիներին բնորոշող հատվածները։
  5. Բնութագրի՛ր թագավորին։
    Թագավորը խելացի էր և խորամանկ։
  6. Դո՛ւրս գրիր թագավորին բնորոշող հատվածը։
    Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը:
  7. Մանրամասն նկարագրի՛ր Նուկիմ քաղաքը։ Ինչպիսի՞ն կլինի նրանց շուկան, դպրոցը, տները, փողոցները։ Շուկայում ինչե՞ր են վաճառում և այլն․․․

Նուկիմ քաղաքը շատ տարօրինակ քաղաք էր։Նրանց մոտ ոչ թե ձմեռ,գարուն,ամառ, աշուն էր , այլ` երկու ձմեռ մի ամառ։

  1. Խորհո՛ւրդ տուր նուկիմցիներին։

Ես նուկիմցիներին խորհուրդ կտամ խելացի լինել ամեն մեկի խոսքին չհավատալ և միամիտ չլինել։

  1. Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։
    Ես այս հեքիաթից սովորեցի, որ պետք չէ միամիտ լինել և ամեն մեկի խոսքին հավատալ։
  2. Հեքիաթը ինչպե՞ս կվերնագրես։
    Ես կվերնագրեի “Մեկ հատ աշուն և երկու ձմեռ”։

Լրացուցիչ ընտանեկան առաջադրանք․ ընտանեկան ռադիոթատրոն

Հեքիաթը դերերով կարդացե՛ք և ձայնագրե՛ք։

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։

Այո կատարել եմ

  • Վերը նշված 3 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
    Ինձ դուր եկավ «Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա»
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Այո, ահա հղումը ։
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի սեպտեմբեր և հոկտեմբեր  ամիսների  ֆլեշմոբներին։
    Այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Ես սովորաբար կատարում եմ առաջին մակարդակը։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    Իմ մայրիկի հետ։

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Երբև է եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները:

2. Ւ՞նչ է դարը:

Մեկ դարը հարյուր տարի է

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:
Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած:

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:

Ես ծնվել եմ 21-դր դարում

Լրացուցիչ աշխատանք

Որ դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

66թ-1 դար 301թ-4 դար 2019թ- 21 դար 405թ-5 դար 451թ-5 դար 1031թ11 դար 1890թ-19 դար 1900թ-20 դար 678թ-7 դար 980թ-10 դար 760թ-8 դար 540թ-6 դար .:

Твёрдый знак

Урок 1.

Из учебника стр. 24 — 25

Прочитай. Отгадай, какое это животное.

В дверь вошло животное
До того голодное:
Съело веник и метлу,
Съело коврик на полу,
Занавеску на окне
И картину на стене,
Со стола слизнуло справку
И опять пошло на травку.

Коза

Прочитай отрывок из книги «Секреты орфографии». О каком правиле в нём говорится?
Есть в алфавите буква — ъ (твёрдый знак). Какую же работу он выполняет? Оказывается, твёрдый знак занимается подсказками: если в слове есть приставка, которая оканчивается на согласную, то перед буквами е, ё, я, ю ставится ъ. Например: съела, подъём, разъярённый, адъютант. Твёрдый знак называют разделительным: подсказчик разделяет приставки и корни.

Прочитай слова.

Сел — съел; пойдём — подъём; отец — отъезд;
Сёма — съёмка; ёж — съёжился; обязан — объяснил.

Найдите «лишнее» слово в каждой группе слов. Запиши в два столбика, вставляя пропущенные буквы.
Колосья, друзья, подъезд, вьюга.
Съедобный, подъём, шьём, въезд.
Коньки, пальцы, съел, тень, большой.

Вставь ъ или ь.
Съедобные грибы, верные друзья, съёжился от мороза, быстрые ручьи, подъезд школы, объяснил задачу, съехал с горы, взъерошенный воробей, объявление в газете, смешные обезьянки, тёмной ночью, сильная вьюга.

С тремя любыми сочетаниями слов составь предложения. Запиши их.
У меня есть верные друзья, я боюсь тёмной ночи, у меня есть смешные обезьянки.

Домашнее задание:

Из учебника «Русский язык»

стр. 25 Упр. 4

Աֆրիկա

Լրացնել բաց թողնված բառերը՝

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝   Եվրասիայից հետո:

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն  աշխարհի ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջյուր, ընձուղտ, զեբր ու  բորենի, կենդանիների արքան՝առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը:

Իմ ուսումնական աշունը

Ես աաշնանային արձակուրդներին գնացել էի իմ տատիկի տուն Սևան։

Սևանը Երևանից ավելի փոքր է Սևանում ավելի ցուրտ է քան Երևանում բայց նաև Սևանում կան շատ սիրուն և զարդարված տեղեր իսկ հայաստանի միակ մեծ լիճը գտնվում է Սևանում։

Այնտեղ շատ լավ ժամանակ եմ անցկացրել։

Սևանում շատ ցուրտ էր , բայց նաև շատ սիրուն։ Ես հավաքում էի սերմեր, որ բերեմ հետո մեր դպրոց; Սևանում ես գնացել էի շատ սիրուն անտառ։ Անտառում ես հավաքում էի ոսկե տերևներ, որ հետո կոլաժներ պատրաստեմ։ Նաև ես դիտել եմ տարբեր մուլտֆիլմեր և կարդացել եմ հանելուկների գրքեր։ Ես տեսել եմ Սևան քաղաքի կապույտ և մեծ մաքուր Սևանա լիճը։ Իսկ, որ ես գնացի Սևանից մեր տուն, այնտեղ ես իմ քույրիկի հետ նշեցի <<halloween>> տոնը։ Մենք առել էինք դդում ։ Իսկ հետո այդ դդումի վրա կտրել էինք աչքեր և դդումի մեջ դրել էինք մոմ։

Ինձ շատ դուր եկավ իմ ուսումնական աշունը։