October 17th 2022 archive

Շարունակի՛ր օրինակի համաձայն

                                                Օրինակ՝ Երկաթ- երկաթյա  դուռ

Ոսկի  – ոսկե մատանի    

ապակի – ապակե ջրաման

մետաղ – մետաղյա հատակ

բամբակ – բամբակյա սրբիչ

բուրդ – բարդյա վերմակ

Բառաշարքից տրված բառերին իմաստով մոտ 2 – ական բա’ռ ընտրիր:

Հյուրասեր, բարեսեր, լուռումունջ, բարկանալ, անխոս, զայրանալ, վանատուր, հյուրատուն, շատախոս, հյուրանոց:

Լռելյայն, անխոս, լուռամունջ

հյուրընկալ, հյուրասեր, վանատուր

հյուրատուն, հյուրանոց

ջղայնանալ, զայրանալ, բարկանալ

Գրի՛ր տրված բառերի հնչյունների և տառերի քանակը։

երևալ- 5 տառ, 8 հնչյուն

երևույթ- 6 տառ, 9 հնչյուն

երկրեերկիր-10 տառ, 14 հնչյուն

ոտանավոր- 8 տառ, 9 հնչյուն

արջաորս- 7 տառ, 8 հնչյուն

մածնաբրդոշ- 10 տառ, 11 հնչյուն

կցկտուր- 6 տառ, 8 հնչյուն

նրբերշիկ- 8 տառ, 9 հնչյուն

փայլփլել- 8 տառ, 9 հնչյուն

արևայրուք- 8 տառ, 9 հնչյուն

ոսկեվարս- 8 տառ, 9 հնչյուն

ոգևորել- 7 տառ, 9 հնչյուն

Արտահայտի՛ր մեկ բառով։

Արթնացնող ժամացույց-զարթուցիչ

ներկայացումներ բեմադրելու տեղը-թատրոն

փղի քիթը-կնճիթ

մարդու ամենափոքր մատը-ճկույթ

կիսախարխուլ տնակ-խրճիթ

ձյունով ծածկված-ձյունածածկ

մրցույթը վարող-մրցավար

արծաթով օծված-արծաթազօծ

լույս արձակող-արև

Մայրամուտ

Համո Սահյան

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

 Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ առանձնացնելով և վերլուծելով փոխաբերությունները։

Սարն առել վրան ծիրանի մի քող- սարի վրա ընկել է մայրամուտի ստվերը։

Ննջում է կարծես ծաղկե անկողնում- սարի վրա կան ծաղիկներ և մայրամուտի շողքը ընկնում է սարի վրա։
Վիզը երկարել ու ջուր է խմում – ժայերի ստվերը ընկել է այնպես, որ թվում է իբր ջուր է խմում գետակից։

Հովն ամպի թևից մի փետուր պոկել – քամին երկնքում ամպիկի մի կտոր է առանձնացրել

 2.Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…

Ժայռի ստվերը գետափին չոքել – ժայռի ստվերը ընկել է գետափին

Վիզը երկարել ու ջուր է խմում- Ննջում է կարծես ծաղկե անկողնում- սարի վրա կան ծաղիկներ և մայրամուտի շողքը ընկնում է սարի վրա։
Վիզը երկարել ու ջուր է խմում – ժայերի ստվերը ընկել է այնպես, որ թվում է իբր ջուր է խմում գետակից

Հովն ամպի թևից մի փետուր պոկել – քամին երկնքում ամպիկի մի կտոր է առանձնացրել

Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում – ինքն էլ չգիտի ու է քշում

 3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և բացատրի՛ր։ 

Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Այսինքն, որ մայրամուտը ավելի երկար տևի։

4. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ: 

Այս բանաստեղծության մեջ մայրամուտը ծիրանագույն գույն ունի։

5. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:

Մայրամուտը Երեւանում - ՓԱՍՏԻՆՖՈ | Իրավական լուրեր, իրադարձություններ,  վերլուծություններ, տեսանյութեր
SEVAN , MAYRAMUT | Mapio.net
05 | Փետրվար | 2021 | Առավոտ - Լուրեր Հայաստանից

 6. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:

Իմ տեսած մայրամուտը ավելի կարմիր է:

 7. Ստուգաբանական բառարանից օգտվելով, գտի՛ր <<մայր>> բառի ստուգաբանությունը և փորձի՛ր բացատրի՛ր <<մայրամուտ>> բառի ծագումը։

<<մայր>>  – խավար, մթություն

<<մայրամուտ>> – խավարի մեջ մտնել

Հարավային Ամերիկա․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը 12 անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխել, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան  է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը  Ակոնկագուան  է, 6.960 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիան։ Ամենաերկար գետը  Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6.440 կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա  ձկները և հսկա լիգատոր կոկորդիլոսները։

Հյուսիսային Ամերիկա․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ  3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20 երկիր կա։ Ամենամեծ պետությունը Կանադան է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը  Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան  է:

Նախնադարյան մարդը Հայկական լեռնաշխարհում

Երկրագնդի վրա մարդու նախնիներն առաջացել են 2,3-5
միլիոն տարի առաջ։ Դրանց անվանում ենք նախամարդ։ Նախամարդիք երկրի վրա ապրել են տաք կլիմա և նպաստավոր պայմաններ ունեցող տարածքներում, որը նպաստել է նրանց գոյատևմանը և բազմացմանը։ Նախամարդն իր արտաքինով նման էր կապկի։ Նրա դեմքը
կոպիտ էր, քիթը տափակ, ծնոտը խոշոր։ Նա քայլում էր երերուն քայլվածքով։ Ձեռքերը ոտքերից երկար էին, որոնք կախվում էին ծնկներից ցած։ Նախամարդիկ իրար հետ «խոսում» էին ձեռքերի և դեմքի շարժումներով կամ արտահայտած ձայնային ճիչերով։ Նախամարդիկ բազմանալով՝ կամաց-կամաց տարածվում են աշխարհով
մեկ, այդ թվում նաև՝ Հայկական լեռնաշխարհում, շուրջ մեկ միլիոն տարի առաջ։ Դրա համար մեր երկիրը համարվում է մարդու բնակության բնօրրաններից մեկը։
Նախամարդը չունենալով ոչ մի աշխատանքային գործիք՝ բնության դեմ պայքարում օգտագործում էր սովորական քարը, փայտը կամ մեկ այլ առարկա՝ իր գոյությունը պահպանելու համար։ Փաստորեն նախամարդը վարում էր վայրի կենդանիների նման ապրելակերպ։
Կարիքը ստիպում էր նրանց աստիճանաբար անցնել աշխատանքային գործիքներ պատրաստելուն։ Այդ ընթացքում կատարելագործվում է նրա քայլվածքը։ Ձեռքի թաթը հարմարվում է ավելի նուրբ աշխատանք կատարելուն։ Զարգանում է խոսելու ընդունակությունը՝ իրար հետ շփվելու և հաղորդակցվելու համար։ Այդ ամենի արդյունքում զարգանում է գանգի կառուցվածքը, մեծանում՝ ուղեղը։ Նախամարդը ձեռք է
բերերում մտածելու կարողություն։                                                 

      Նախամարդիկ ապրում էին փոքր խմբերով՝ մարդկային հոտերով։ Խմբի բոլոր անդամները
զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ։ Նրանք ուտում էին պտուղներ, ուտելի բույսեր, արմտիք, թռչունների ձվեր, մանր կենդանիներ ու սողուններ։ Իսկ որսորդությունը նրանք
կատարում էին խմբերով՝ հանդես բերելով թե՛ հնարամտություն, և թե՛ ճարպկություն։ Օգտվում
էին պարզագույն թակարդներից։ Սովորաբար որսում էին մանր կենդանիներ, իսկ խոշոր
կենդանիներից՝ միայն հիվանդներին ու զառամյալներին, որոնք ետ էին մնում իրենց հոտերից։
Աշխատանքի հնագույն գործիքները։ Նախամարդը վերափոխվեց մարդու այն պահից, երբ
սկսեց քարից, փայտից և ոսկրից աշխատանքային գործիքներ պատրաստել։ Սկզբում նա
օգտագործում էր ձեռքի տակ ընկած պատահական առարկաները, բայց դա անարդյունավետ
էին։ Պահանջն ստիպեց նրանց պատրաստել գործիքներ, որը և նպաստեց մարդու զարգացմանը։
Մարդը քարին որոշակի տեսք և ձև էր տալիս՝ վերածելով այն աշխատանքային գործիքի։ Քարե
գործիքները սկզբում կիսամշակ էին և քիչ էին տարբերվում բնական քարից։ Բայց մարդը
զարգանալով՝ կատարելագործեց քարի մշակումը։ Աշխատանքային գործիքների
կատարելագործումը նպաստում էր սննդի հայթայթմանը։
նկ. Նախնադարյան մարդու գործիքներ 10 Կրակի հայտնագործումը։ Մարդը սկզբում օգտվում էր բնական կրակից, որը կարող էր
առաջանալ կայծակից, հրաբուխներից կամ հրդեհներից։ Հետագայում մարդն կրակ սկսեց ստանալ արհեստական եղանակով։
Ամենայն հավանականությամբ մարդը կրակ ստացավ փայտը փայտին շփելու միջոցով։
Հայտնագործելով կրակը՝ մարդը կարողացավ ոչ միայն պաշտպանվել վայրի գազաններից,
տաքանալ ցրտից, այլև խորովեց կենդանու միսը։ Արդյունքում ունեցավ ավել համեղ և հեշտ
մարսվող կերակուր։ Կրակը հնարավորություն տվեց, որ մարդը բնակություն հաստատի երկրագնդի համեմատաբար ցուրտ կլիմա ունեցող տարածքներում։ Միևնույն տեղում մարդը ստիպված էր երկար բնակվել, որովհետև կրակը տեղից տեղ փոխադրելը բավականին դժվար էր։
Նախնադարյան հասարակության դարաշրջանը գիտնականները բաժանում են մի քանի շրջանների՝ հիմք ընդունելով թե հնագույն մարդկանց աշխատանքային գործիքների հիմնական տեսակները ինչ հումքից էին պատրաստվում։

Сказка — шутка

Урок 1.

Из учебника стр. 20-21

Прочитай сказку- шутку. Озаглавь её.
Мягкий знак ходит за буквой Ш, как тень, но всё напрасно. Буква Ш терпеть не может букв, от которых никогда не добьёшься ни звука. Буква Ш обозначает звук, который неизменно твёрд и так шипит, что Мягкий знак совсем пугается. Но он ничего не может с собой поделать и всякий раз снова становится рядом с буквой Ш в словах женского рода. У Мягкого знака слишком мягкий характер. Он не в силах противиться строгим законам грамматики, которая одна распоряжается всем, что написано на бумаге.

В словах женского рода, отвечающих на вопросы кто? что?, после ж, ш, щ, ч пишется ь (мягкий знак): рожь, мышь, помощь, речь. На конце слов мужского рода, отвечающих на те же вопросы, ь не пишется: луч, сторож, плащ, малыш.

Выпиши существительные мужского и женского рода в два столбика. Где нужно, вставь ь.
Дочь, кирпич, мышь, шалаш, этаж , уж, рожь , печь , помощь, сторож., малыш , полночь, плащ .

Прочитай загадки, напиши отгадки.
Он серенький на вид, но пеньем знаменит.
Одежды себе не шью, а ткань всегда тку.
Осенью в щель забирается, а весной просыпается.
Крылья имеет, но без перьев.

дятел, иголка, муха, пчела.

Придумай существительные с шипящим согласным звуком на конце и запиши с ними словосочетания.
Образец: красивая брошь.

Морозная ночь , острый нож, футбольный мяч, русская печь, громкий плачь , интересный матч, колючий ёж, лесная глушь, непромокаемый плащ
Слова для справок: плащ, ночь, мяч, печь, плач, ёж, глушь, нож, матч.

Домашнее задание

Текст (читать, рассказывать)