October 27th 2022 archive

«Ուսումնական աշուն» նախագիծ

Մենք աշնանային արձակուրտներին գնացինք Սևան։ Այնտեղ ցուրտ էր և շատ սիրուն։ Սևանում մենք գնացինք անտառ։ Անտառում շատ սիրուն էր, ծառերը կարմիր, դեղին, նարնջագույն էին։

Մենք նաև հեռվից տեսանք Սևանի շատ սիրուն տեսարան։ Ինձ շատ դուր եկավ Սևանում։

Սևանի մասին  փոքր պատմություն

Ըստ բազմաթիվ երկրաբանների տեսությունների՝ Սևանա լիճն ունի հրաբխային ծագում։ Լիճն առաջացել է այն բանից հետո, երբ հրաբխային լավան փակել է Հրազդան գետի երեք հոսքերը։ Դա հսկայական լողավազան է ձևավորել: Աստիճանաբար այս ավազանը լցվեց ջրով և այս կերպ ձևավորվեց Սևանը։ Ենթադրվում է, որ Սևանը մոտ 1 միլիոն տարեկան է։

Հայրենագիտական աշուն 🍁🍂

Մեր տնից ոչ այդքան հեռու գտնվում է Երևանի բուսաբանական այգին։

Բուսաբանական այգին մի հսկա համալիր է, որտեղ աշխարհի գրեթե բոլոր ծայրերից ներմուծում են բուսատեսակներ: Մենք ընտանիքով սիրում ենք այցելել այդ այգին աշնանը։ Այն մեծ նշանակություն ունի մեր մայրաքաղաքի համար: Եվ վերջապես այն նաև գիտական կենտրոն է, որտեղ հազվագյուտ բույսեր կան: Բուսաբանական այգին շատ մեծ նշանակություն ունի Երևանի համար։

Ինձ շատ է դուր գալիս բուսաբանական այգին։

Krist's Photo Blog: October 2011