Իմ ուսումնական աշունը

Ես աաշնանային արձակուրդներին գնացել էի իմ տատիկի տուն Սևան։

Սևանը Երևանից ավելի փոքր է Սևանում ավելի ցուրտ է քան Երևանում բայց նաև Սևանում կան շատ սիրուն և զարդարված տեղեր իսկ հայաստանի միակ մեծ լիճը գտնվում է Սևանում։

Այնտեղ շատ լավ ժամանակ եմ անցկացրել։

Սևանում շատ ցուրտ էր , բայց նաև շատ սիրուն։ Ես հավաքում էի սերմեր, որ բերեմ հետո մեր դպրոց; Սևանում ես գնացել էի շատ սիրուն անտառ։ Անտառում ես հավաքում էի ոսկե տերևներ, որ հետո կոլաժներ պատրաստեմ։ Նաև ես դիտել եմ տարբեր մուլտֆիլմեր և կարդացել եմ հանելուկների գրքեր։ Ես տեսել եմ Սևան քաղաքի կապույտ և մեծ մաքուր Սևանա լիճը։ Իսկ, որ ես գնացի Սևանից մեր տուն, այնտեղ ես իմ քույրիկի հետ նշեցի <<halloween>> տոնը։ Մենք առել էինք դդում ։ Իսկ հետո այդ դդումի վրա կտրել էինք աչքեր և դդումի մեջ դրել էինք մոմ։

Ինձ շատ դուր եկավ իմ ուսումնական աշունը։

Comments are closed.