ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
–Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,– կ՚ըսէ հայրը։
–Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,– կը հարցնէ տղան։
–Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,– կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով*։
Արևմտահայերեն թարգմանություն
ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ
Տղան մի օր զայրանում է իր ծերացած հայրիկի վրա, վերցնում է նրան տանում անտառ թողնում ետ է գալիս ես անում։ Տարիներ է անցնում որդի է ունենում և որդին հոր նման երախտամոռ է դառնում։ Օրը գալիս է տղան սրտներվում է հորը վերցնում է ու տանում է սարը թողնելու։
— Տղաս այստեղ թող ինձ ու հետ գնա
— Ասում է հայր
— Ինչու՞ հենց այստեղ
— Հարցնում է տղան
— Ես իմ հորս մինչև այս ծառն եմ բերել -հոգոց հանելով ասեց հայրը