Բագրատունիներ

map

Տեսնում ենք, որ Բագրատունյաց և Արշակունյաց պողոտաները հատվում են։   Դե սա ևս մի խորհրդանիշ՝ Բագրատունյաց արքայատոհմի Արշակունյացին հաջորդելու վերաբերյալ:

Երբ Հայաստանում Բագրատունիներն էին թագավոր, երկիրը շատ հզորացավ: Շատ եկեղեցիներ հենց այդ ժամանակ կառուցվեցին, մեզ քաջ հայտնի՝ Սանահին և Հաղպատ վանքերը/Լոռու մարզում/: Այս ժամանակ Հայաստանի մայրաքաղաքն է եղել Անին, որն անվանում էին հազար ու մի եկեղեցիների քաղաք/այժմ Անին գտնվում է պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում-Թուրքիա/:

Ashot Erkat

Աշոտ 1-ին Բագրատունին  դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։ Աշոտ 1-ին Բագրատունին կարողացավ միավորել հայկական հողերի մեծագույն մասը։ Նրա օրոք Հայոց երկրում կարգուկանոն էր տիրում։ Բագրատունիների թագավոր լինելու ժամանակ, Հայաստանի գլխավոր թշնամին արաբներն էին:
Բագրատունիների հզորագույն թագավորներից է եղել Աշոտ Բ-ն, կամ Աշոտ Երկաթը/այսպես էին անվանել ամուր բնավորության, հզոր կամքի պատճառով/: Հայաստանը լիակատար անկախության հասավ։  Աշոտ 2-րդը ճանաչվեց շահնշահ` արքայից արքա։ Աշոտ Երկաթի թագավորության օրոք տեղի ունեցած իրադարձությունները հիմք են դարձել հայ նշանավոր գրող Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» հայտնի պատմավեպի համար:

Արշակունիներ

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:

Արշակունիների հզոր արքաներից է եղել Արշակ երկրորդը: Նրա մասին ժողովուրդը նույնպես ունի ավանդազրույց, որն ունի իրական հիմքեր և հապատասխանում է իրականությանը: Կապված է պարսից Շապուհ արքայի և Արշակի հանդիպման հետ: Պարսից զորեքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում գրավել երկիրը: Շապուհը դիմում է խորամանկության, և իր մոտ է կանչում հայոց արքային: Արշակ 2-րն էլ, որպեսզի երկրին ավելի մեծ վտանգի տակ չդնի գնում է: Նրանք պայման են կապում: Բայց Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալա­տական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկա­րանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակին հաջորդում է իր որդի Պապ թագավորը: Որը երկիրը կառավարում է շատ երիտասարդ տարիքում: Նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել ավերված երկիրը, խուսափել պատերազմներից: Եկեղեցուց հողեր է վերցնում, տալիս զինվորականներին, հզորացնում բանակը: Սա իհարկե դուր չէր գալիս շատերին, հատկապես եկեղեցականներին ու Հռոմին: Ի վերջո նրան դավադրաբար սպանում են:

Չորորդ դասարանի ելքի ստուգատես։ Գործնական աշխատանքներ

Մենք այսօր, Արևմտյան դպրոցի բակում մասնակցեցինք մաթեմատիկայի ելքի ստուգատեսին։
Կատարեցին գործնական աշխատանքի առաջին կանգառը՝ չափումներ, տեղից հեռացատկ։
Մենք կանգնեցինք նախապես գծված հորիզոնական գծի մոտ, ֆիկսեցինք հեռացատկ կատարելու սկիզբը, կատարեցինք հեռացատկ։ Ես 7 վարկյանում թռել եմ 197 սմ։

Ветер и Солнце

Однажды Солнце и сердитый северный Ветер поспорили о том, кто из них сильнее.
В то время по дороге шёл человек. Ветер захотел сразу сорвать с него плащ. Он начал дуть изо всех сил. Человек завернулся в свой тёплый плащ и пошёл дальше. Ветер злился. Он осыпал бедного человека холодным дождём и колючим снегом. Человек надел плащ в рукава и завязал пояс. Тогда злой Ветер увидел, что не может сорвать плащ. Тут тёплое Солнце показалось из-за тёмных туч. Согрело Солнце бедного человека. Он сам снял тёплый плащ и, весёлый, пошёл дальше. Ветер понял, что Солнце сильнее его.

Ответье на вопросы

Расскажи, о чём поспорили Солнце и Ветер.
Поспорили о том, кто из них сильнее.
Как Ветер хотел доказать, что он сильнее Солнца?
В то время по дороге шёл человек. Ветер захотел сразу сорвать с него плащ.
Что он делал для этого?
Смог ли он сорвать плащ с человека?
Нет, он не смог
Что сделал человек?

Человек завернулся в свой тёплый плащ и пошёл дальше
Почему человек сам снял плащ?
Потому что было жарко

Поставь вопросы к выделенным словам текста по образцу.
Образец: северный Ветер — какой Ветер?
тёплый плащ -какой? теплый
холодным дождём – каким? холодным
колючим снегом-каким? колючим
злой Ветер – какой? злой

Образуй сравнительную степень. Например: умный — умнее
быстрый-быстрее, тёплый-теплее, холодный-холоднее.

Объясни, чем различаются предложения.

Солнце и ветер поспорили, кто сильнее.
О чём поспорили солнце и ветер?
Солнце сильнее ветра!

1 предложение – повествовательное

2- вопросительное

3 – побудительное

Допиши пропущенные слова.
Помидор красный, а огурец зеленый. Мел белый, а уголь черный . Лимон кислый, а сахар сладкий . Тропинка узкая, а дорога широкая. Камень твёрдый, а вата мягкая .

Հարուստ մարդը

Ժամանակով մի հարուստ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չէր չարվում , դարձյալ միևնույն հարուստն էր մնում։

Հուսահատված մի օր ինքը գնաց խանութ և իր համար առավ հեռախոս և գնաց զբոսնելու։

Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, աղքատ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ հարուստը ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց ճամբորդը ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, բայց հեռախոսս չի միանում իչնքան էլ փորձում եմ, չի միանում։

― Դե հիմի գնա վարպետի մոտ և հարցրու, բայց ես խորհրուրդ կտամ լիցքավորման դնես ― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց հարուստն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչի,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՝ ինձ բետք չի, մեկա հարուստ եմ — պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ խորհրուրդ է տվել, պետք է գնամ հեռախոսս լիցքավորման դնեմ։― ասաց հարուստն ու ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ խորհուրդ է տվել, պետք է գնամ իմ հեռախոսը լիցքավորման դնեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի հարուստ մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից հարուստ մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ հարուստին։