


Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Միջին Դպրոցի 6-6 դասարան



1.Ամանորյա ընտանեկան ավանդույթը՝ Ձեր ընտանիքում ինչպիսի՞ն է այժմ, և ինչպիսի՞ն է եղել Ձեր ծնողների ընտանիքում, երբ նրանք ձեր հասակին էին։
Մենք ընտանիքում ամեն նոր տարի հավաքվում ենք սեղանի շուրջը և համտեսում ամանորյա ուտեստները, որոնք միասին պատրաստել ենք։ Միացնում ենք ամանորյա ֆիլմեր և դիտում ենք, իսկ հետո, երբ խբում է ժամը տասներկուսը մենք իրար շնորհավորում ենք ու սկսում ենք նվիրել նվերները։ Դա իմ սիրած պահն է։ Մյուս օրը մենք գնում ենք մեր ծանոթների, բարեկամների տները և իրենց հետ միասին նորից նշում ենք Նոր տարին, գնում ենք սահադաշտ և շատ այլ հետաքրքիր տեղեր։
2. Ուտեստներից՝ ի՞նչ ենք այժմ համարում ավանդական ուտելիք, ի՞նչ կա հիմա, որ նախկինում չկար, և ի՞նչ կար հնում, որ հիմա չկա
Ավանդական ուտելիքներից է բուդը, բլինչիկները, «Օլիվյե» աղցանը, հայկական ավանդական թփով և պասուս տոլման։ Նաև պատրաստում ենք իշլի քյուֆտան, որը նախկինում չէինք պատրաստում։
3. Ինչպիսի՞ նվերներ են ցանկացել Ձմեռ պապիկից ստանալ Ձեր ծնողները, և ինչպիսի՞ն եք ցանկանում դուք, նմանություններն ու տարբերությունները
Հնարավոր է, որ հիմա մենք ցանկանում ենք այն նվերները, որոնք ներկա ժամանակներում կան, իսկ ծնողներս ստանում էին իրենց տարիներին արտադրվող խաղալիքները, բայց բոլորս ստանում էինք շատ հերաքրքիր նվերներ։
4. Ամանորյա ձեր ավանդույթը, որը միշտ անխախտ է՝ նստելու վայր, սպասք, երազանք, ուտելիք, բարեմաղթանք, այցելվող վայր/ ուտելիքներից նշեք նաև այն, որը միշտ դուք եք պատրաստում/
Ամեն նոր տարի մենք նստում ենք սեղանի շուրջը՝ մեր տանը հյուրասենյակում։ Սփպասքը մեր մոտ տոնական է։
Մեր երազանքը և մաթանքը, որ եկող տաին անցնի շատ լավ և պատերազմ չլին։ Մենք ամեն Ամանոր պատրաստում ենք բուդը, բլինչիկները, «Օլիվյե» աղցանը, հայկական ավանդական թփով և պասուս տոլմաները։ Ես միշտ օգնում եմ մայրիկիս պատրաստել աղցանները։
Ամանորին մենք գնում ենք մեր բարկամների և ծանոթնորի տուն։
5. Ամանորյա նկար՝ Ձեր/այս տարվա/ և Ձեր ծնողներինը փոքր ժամանակվա/հին նկար կարող եք նկարել հեռախոսով, ֆոտոխցկով ու ներբեռնել բլոգ/




6. Ի՞նչ ամանորյա երգեր ու մուլտֆիլմեր կային այն ժամանակ, որ հիմա արդեն ժամանակավրեպ են/ եթե կան youtube ում, կարող եք ներբեռնել բլոգ/։
Կա մի հատ մուլտֆիլմ այն ռուսերեն լեզվով է կոչվում է «Дед мороз и лето» և ահա այդ մուլտֆիլմը
7.Եթե ձեզ տրվեր հնարավորություն, ինչպիսին կդարձնեիք Ամանորը նշելու սովորույթը, կրկին կթողնեի՞ք ձմռանը…./մեկնաբանում եք, մի քանի նախադասությամբ, ինչու՞ այո, ինչու՞ ոչ/
Այո, կթողնեի ձմռանը, որովհետև, երբ ձյուն է գալիս շատ սիրուն է և հետաքրքիր։ Եթե Ամանորը լիներ ամռանը ձյուն չէր լինի և Ձմեռ պապ չեր լինի, չնայած այս տարի ձյուն չեկավ և մենք չխաղացինք ձնագնդիկ, որը շատ հավես կլիներ, բայս ես դեռ սպասում եմ․․․