January 26th 2023 archive

Ստուգատեսների ամփոփում

Հունվարյան ճամբարի ընթացքում մենք մասնակցել ենք հետևյալ ստուգատեսներին՝

Հանրակրթական դիջիթեք


Հանրակրթական դիջիթեքի շրջանում մենք ընկեր Գրետայի հետ ստեղծել ենք <<Դիջիթեք>> լոգո։ Ես լոգոն ստեղծել եմ <<paint>> ծրագրով։

Քոլեջի սովորողները <<Սովորող – սովորեցնող>> նախագծով այցելել են մեզ և սովորեցրել <<Canva>> ծրագիրը։ Այդ ծրագրով կարելի է ստեղծել սիրուն լոգոներ և այլ։

Մենք երորդ դասարանցիներին սովորացրել <<Quizizz>> ծրագրով սարգել վիկտորինաներ։


Ազգագրական փառատոն

Պատրաստել ենք Հայկական ավանդական գաթա՝ ընկեր Աննայի հետ։ Մենք սովորել և սովորեցրել ենք Հայկական ազգային խաղերից հոլ պտտել։ Մեր կրտսեր ճամբարականներին սովորեցրել ենք ազգային խաղ՝ թաշկինակ փախցնոցի։ Ազգային հեքիաթների շուրջ զրույց – քննարկիում ենք ունեցել Միքայելի մայրիկի հետ։

Արտադրությամբ ուսուցման ստուգատես

Արտադրությամբ ուսուցման ստուգատեսի շրջանակում մենք Անուշ Դավթյանի հետ մենք ասեղնագործել ենք կրծքազարդեր։ Նաև գնացել ենք հյուսիսային դպրոց քանդակի։

Բնագիտատեխնիկական ստուգատես

Այս ստուգատեսի շրջանակում կատարել ենք բնագիտական փորձեր։ Պատրաստել ենք կառուցողական խաղեր:

Ձմեռային մարզական ստուգատես
Մենք Ձմեռային մարզական ստուգատեսի շուրջ ամսի 27-ին այցելելու ենք սահադաշտ։
Դեպի սահադաշտ

Մարմնամազական ստուգատես

Մենք ընկեր Սոնայի և ընկեր Աննայի հետ կատարեցինք մարզական ստուգատես, իսկ հետո մեզ մոտ եկավ ընկեր Հայկուհին և սովորացրեց կառատեի հնարքներ ։ Նաև մենք խաղացել ենք եստաֆետային խաղեր

Ունեցել ենք նաև ձիավարություն, գնացել ենք հյուսիսային դպրոց քանդակի։ Այնտեղ մենք կավից պատրաստել ենք տարբեր բաներ։ Գնացել ենք հարավային դպրոց, այնտեղ համագործակցային նախագծով կատարել ենք թարգմանություններ։