Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Առաջադրանքների փաթեթ 

1. Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:


 հավերժական – անմոռանալի

մտախոհ – մտածմունքների մեջ սուզված

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին – երբ գետակի ջուրը արագ հոսում է երեվում է լիքը պղպջակներ։

Ծերուկ անտառը – հին անտառ

Այնինչ բընության զըվարթ համերգի- երբ անտառում երգում են ծիտիկները հոսում է ջուրը դառնում է բնության երգ

Ինչպես ծերունին, ձենով պառաված – վտակի ձայնը համեմատվում է ծերունու ձայնի հետ։

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:
Այնինչ բընության զըվարթ համերգ։

Ինձ այս հատվածը դուր է գալիս, որովհետև այն շատ սիրուն արտահայտվում է և զգում ես բնությունը։

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

Անտառ – հին, սիրուն

ժայռ – մտախոհ

վըտակ – անհանգիստ, արագահոս

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:
Վտակը ժայռից ներքև է հոսում քարերի վրա և փրփրում։ Լսվում է ամտառից արձագանք դիպի ջուրը, իսկ համերգը լուռ լսում է ժայռը։

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

Վըտակը ժայռից ներքև է թըռչում։
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին։
Ետևից ընկած լըսում է նըրան։

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:
Վըտակը՞ ժայռից ներքև է թըռչում։
Ձայնակցում է՞ ժիր թոռնիկի երգին։
Ետևի՞ց ընկած լըսում է նըրան։

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:
Վը – տակ

ճը – չում

փըր – փուր 

ջը – րի 

բը-նու-թյան

զը – վարթ 

Ուն-կըն- դիր 

մը – ռայլ

մըտ – քի

Մը-տա – խոհ

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:
Երգ – երք

Բընության – բընուցյան 

8. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։
Համերգ

Comments are closed.