Դիցաբանություն

Screen-Shot-2013-06-16-at-4.26.17-PM

 Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 

 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):

Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:

Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր: 

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:

Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի
    Առասպելը իսկականի  չափազանցված ձևն  է :
  2. Ո՞վքեր էին առասպելի հերոսները
    Վիշապը, արալեզը,չար ու բարի ոգիներ։
  3. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
    Սասունցի Դավիթ, Մսրա Մելիք
  4. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
    Ասում են մի Ծաղիկ անունով աղջիկ է եղել, որին թագավոր էր սիրահարվել: Բայց Ծաղիկը նրան չէր սիրում։ Իմանալով, որ թագավորը գալիս է իր ետևից նա թաքնվում է լեռան վրա: Նրան մատնում են իսկ Ծաղիկը իմանալով լեռան վերևից իրեն քցում է: Ըստ առասպելի ասում են որ լեռան տակում գտնվող վանքը հենց Ծաղիկի անունով է կոչվում Ծաղկեվանք և այդ վանքի մեջ կա ջուր որը շատ բուժիչ է։ Մարդիկ ասում են, որ այդ ջուրը Ծաղիկի արձունքներն են:
  5. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:
    Գառնի տաճարը։