Խնդիրներ տարիքների վերաբերյալ

  1. Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի:
    1) 8+25=33
    2) 8+4=12
    3) 33+4 = 37
    4) 37-12=25
  2. Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի:
    1) 32-20= 12
    2) 32 + 6 = 38
    3) 12+ 6 = 18
    4) 38 – 18 = 20
  3. Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
    1) 5 x 7 = 35
    2) 5+5=10
    3) 35+5= 40
    4) 40 : 10= 4
  4. Արթուրի  պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը  քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։
    1) 70 : 7= 10
    2) 10+ 5 =15
    3) 70+5=75
    4) 75 – 15= 60
  5.  Արմենի և  իր մայրիկի  տարիքների գումարը  30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
    30+4+4=38
  6. 2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։
    18+2+2+2+2=26
  7. 5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։
    66 + 3 + 3 = 27
  8. Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։
  9. Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
    25 + 3 = 28
    Պատ․՝ 28 տարով։
  10.  Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ  5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
    1) 35 + 5 = 40 տարեկան (հայրիկ)2) 40 ։ 5 = 8 տարեկան (ես)
    Պատ․՝ 8 տարեկան
  11. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո   որքա՞ն կլինի  իմ և Աստղիկի տարիքների գումարը։

1) 7 ։ 7 = 1
2) 1 + 3 = 4
3) 7 + 3 = 10
4) 10 + 4 = 14
Պատ․՝ 14

Սիրելի  սովորողներ, այժմ  կազմեք ձեր ընտանիքի անդամների տարիքների   վերաբերյալ խնդիրներ։
Ահա խնդիրների հղումը

Իմ ընտանիքը նախագիծ

Իմ հայրիկը 45 տարեկան է,իմ մայրիկը 40 տարեկան է, իմ քույրիկը 16 տարեկան է, իմ եղբայրը 14 տարեկան է, ես 9 տարեկան եմ:

Քույրիկը 16 տարեկան է իսկ եղբայրը 2- տարով փոքր է, քանի տարեկան է եղբայրը։
16-2=14

Ես և իմ մայրիկի տարիքների գումարը 49 է։ Քանի տարեկան կլինենք 2 տարի հետո

49+2+2=53

Հայրիկը 45 տարեկան է իսկ մայրիկը 40 տարեկան։ Քանի տարեկան կլինեն մայրիկն ու հայրիկը միասին։
45+40=85

Ես 2 տարի առաջ 7 տարեկան էի։ Քանի տարեկան եմ ես հիմա։

7+2=9

Հեքիաթ փշատերև ծառերի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

christmas

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկինՁմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Շնորհավոր ամանոր…

1.Ինչպե/ս փշատերևին կոչեցին տոնածառ։

Նա խնդրեց բուին, որ իրա խաղալիքների կեսը կախի ուրիշ ծառերի վրա և Ձմեռ պապին երբ եկավ նա տեսավ, որ բոլոր ծառերը զարդարված են։ Եվ Ձմեռ պապին տեսվ, որ փշատերևը տոն է բերել և կոչեց նրան տոնածառ։

2.Ինչ եղանակ էր նկարագրված։
Այդ տեքստում նկարագրված էր ձմեռը։

3. Ին՞չ բերեցին գազանիկները

Սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

4.Դու ինչպե՞ս կկոչեիր փշատերևին։
Ես կկոչեի փշատերևին կանաչ ուրախություն, որովհետև տոնածառը և՛ կանաչ է, և՛ ուրախություն է բերում։