Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես

  • Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։

    P = 5 x 4 = 20
  • Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։

    P = 5 x 4 = 20դմ

S = 5x 5= 25դմ2

  • Քառակուսու պարագիծը 28 դմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

    28 x 4 = 7դմ
  • Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    7×7=49
    ուրեմն կողմը 7 է

  • Հաշվի՛ր 25 սմ և 11 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
    P = 2 x 25 + 2x 11= 72սմ 
    S = 25 x11 = 275 սմ2 

  • Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 14 սմ է։
    P =14 x 2 = 28 սմ

  • Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 32 դմ է։

    P = 32 x 2 = 64 դմ
  • Ուղղանկյան լայնությունը 8 սմ է, իսկ երկարությունը 2 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

    P = 2x (8 + 10)=36 սմ
    S = 8 x 10 = 80սմ
  • Հաշվի՛ր 3 դմ, 4 դմ  և 5 դմ կողմերով եռանկյան պարագիծը։

P = 3 + 4 + 5 = 12 դմ
  • Հաշվի՛ր 15 սմ, 14 սմ, 16 սմ և 17 սմ կողմերով քառանկյան պարագիծը։

    P = 15 + 14 + 16+17= 62

Սիրելի  սովորողներ,  կատարեք չափումներ ու  հաշվեք ձեր  հյուրասենյակի  հատակի  մակերեսն ու պարագիծը։

Ահա հղումը

Դրա համար կատարեք հետևյալ քայլերը՝

  • Նախ նշեք, թե հյուրասենյակի հատակը ինչպիսի երկրաչափական պատկեր է։
  • Մատրի(չափերիզի) միջոցով չափեք հյուրասենյակի հատակի լայնությունն ու երկարությունը։
  • Հաշվեք ձեր  հյուրասենյակի  հատակի  մակերեսն ու պարագիծը։
  • Կատարեք ֆոտոշարք, որտեղ երևան, թե ինչպես եք կատարում չափումները։
  • Արդյունքը ֆոտոշարքի հետ միասին տեղադրեք բլոգում։

Մագաղաթ

professor-claims-to-have-discovered-the-worlds-oldest-torah-scroll-in-italy

Շատ ու շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով և գրիչով, օգտագործում էին հատուկ ներկանյութեր և մագաղաթ: Հին մատյանների(Զանազան բաներ գրելու մաքուր թերթերով գիրք,  (հնացած) պատմական բովանդակությամբ գիրք է պատմագիրք) հիմնական մասը եղել է պատրաստված մագաղաթից:

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը: Դրանք գրված են մագաղաթի վրա, որը ստանում էին ուլի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիների կաշին, այսինքն՝ քերթողներ  էին համարվում: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին, ովքեր գրել են մագաղաթների վրա: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:
Երբեմն օտարականները զարմանում էին՝ տեսնելով, թե ինչպես են հայերը ստանում մագաղաթը: Մի անգամ Դվին քաղաքի թագավորական ախոռի  առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի էր բռնվել հայի հետ:

— Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, — հարցնում է նա:

— Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:

— Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:

Իմաստունը պատասխանում է.

— Մեկ հատ խոշոր գիրք:

— Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում, — զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի՛նչ անխելք մարդիկ են այս հայերը»:

— Մարդն ապրում է ոչ միայն հացով, — ասում է իմաստասերը, — հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, իսկ գրքի պակասից՝ հոգին:

Հոգու սովը ավելի կործանարար է, քան հացի: Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են:
Հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը «Մշո ճառընտիրն» է, որը ունեցել է 75Х50 սմ մեծության 660 (այժմ՝ 600) թերթ՝ պատրաստված արջառի և երինջի կաշվից, ամենափոքրը՝ լուցկու տուփից փոքր է, պատրաստված նորածին ուլի մորթուց։

Իմ սիրելի սեբաստացի ուսուցչուհին

Իմ ամենասիրած ուսուցչուհին ընկեր Անուշն է։

Ընկեր Անուշը նկարչության դասատունն է։ Ինքը շատ գեղեցիկ է նկարում և սիրով սովորացնում է մեզ իր պես նկարել։ Ընկեր անուշը շատ սիրուն է և ինքը շատ է ստեղծագործում, նաև ինքը բարի է։ Ինձ շատ սիրուն նկարելը սովորացրել է ընկեր Անուշը։ Եվ ինքը իմ սիրած սեբաստացի ուսուցչուհին է։ Ընկեր Անուշը ունի շատ կարևոր գործ մեր դպրոցում։

Իմ սիրելի սեբաստացի ընկերը

Իմ սեբաստացի ընկերը ամենալավն է աշխարհում։

Ինքը ցածրահասակ է և շատ ցածր է խոսում։ Նա շատ սիրուն է, բարի և հոգատար։

Ինքը իմ ամենալավ ընկերուհին է։ Ինքը ինձ միշտ օգնում է երբ ես ընկնում եմ, երբեք չի թողնում ինձ մենակ, միշտ ինձ սպասում է։ Եվ նա ունի շատ բարի սիրտ իմ կարծիքով։ Ինձ թվում է, որ նա միշտ եղել է հոգատար և բարի իմ հետ։ Չնայած, որ նա մի քիչ կռվարար է, այդ ինձ չի խանգարում, որ ես նրա հետ շփվեմ։