November 14th 2022 archive

Գործնական աշխատանք տանը

1. Ուղղանկյունաձև գորգի երկարությունը 150սմ, իսկ լայնությունը՝ 110սմ։ Գտնել գորգի մակերեսն ու պարագիծը։

Image preview
Image preview

P =2x(150 + 110) = 520սմ

S = 150×110=16500սմ2

2. Սալիկի մակերեսը 3600սմ2 է։ Խոհանոցի հատակին կան երկարությամբ 8 սալիկ իսկ լայնությամբ՝ 6 սալիկ։ Գտնել խոհանոցի հատակի մակերեսը։

S=3600 x ( 8×6 )=172800սմ2

Ամենամեծ ուղղանկյունաձև սեղանի երկարությունը 180սմ, իսկ լայնությունը՝ 90սմ և ամենափոքր սեղանի երկարությունը 100սմ, իսկ լայնությունը՝ 80սմ: Գտնել ամենամեծ և ամենափոքր ուղղանկյունաձև սեղանների մակերեսների տարբերությունը։

Image preview


S1 = 180 x 90= 16200սմ2

S2 = 100 x 80 = 8000սմ2
 16200-8000=8200սմ2

Պատ.՝ 8200սմ2

Դուք ինչպիսի՞ն կուզենայիք տեսնել Հայաստանը տասը տարի հետո։

Ես մեր Հայաստանը կուզենաի տեսնել խաղաղ ու մաքուր, կուզենաի, որ երբեք պատերազմ չլինի։

Ուզում եմ, որ մարդիկ խելացի լինեն, որ մեր Հայաստանը միշտ լինի մեծ և սիրուն։

ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
    Հավը խոսեց երեք բերան. — Աքլորը կանչեց երեք բերան։
    Խավարն անցավ գիշերային — գիշերն անցավ։
    Աշխարհ լցվեց լուսն ու բարին —առավոտ բացվեց։
    Ժիր մըշակի երգը հանդում — գյուղացիները հձում և երգում են։
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
    Սե-ղան
    Կա-պիկ
    առ-յուծ
    կա-տու
    սեն-յակ
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
    Գյուղի լուսաբացը միշտ ուրախ, զվարճալի և բարի է։
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    Գյուղում առավոտյան բոլորը անմիջապես անցնում են իրենց գործին։
  • Օրվա ո՞ր ժամանակ եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Ես սիրում եմ առավոտը, որովհետև ծիտիկները սկսում են երգելով ծլվլալ։
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ քնած, բացվել, խավար, լցնել, բարի, աղմուկ, պայծառ։
    քնած — արթուն
    բացվել — փակել
    խավար — լույս
    լցնել — դատարկել
    բարի — չար
    աղմուկ — լուռ
    պայծառ — խավար

Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես

Առաջադրանքներ

1․Հաշվի՛ր 15 մմ, 14 մմ, 16 մմ և 17 մմ կողմերով քառանկյան
պարագիծը։

P=15+14+16+17= 62մմ

2․Հաշվի՛ր 3 դմ, 5 դմ, 8 դմ և 9 դմ կողմերով քառանկյան
պարագիծը։

P =3+5+8+9=25դմ

3․Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 16 է։

P = 16×2=32

4․Քառակուսու պարագիծը 28 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
28:4=7

4․Քառակուսու պարագիծը 28 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։
28:4=7սմ


5․Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու
մակերեսը։
24:4=6սմ

S=6×6=36սմ2

6․Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու
կողմը։
S=9×9=81մ2

ուրեմն կողմը = 9 է

7․Քառակուսու 3 կողմերի գումարը 18 սմ է։ Որքա՞ն է այդ
քառակուսու 1 կողմը։
18:3=6 սմ

8․Քառակուսու 3 կողմերի գումարը 21 սմ է։ Որքա՞ն է այդ
քառակուսու մակերեսը։
21:3=7սմ S =7×7=49սմ2

9․ Ուղղանկյան լայնությունը 5 սմ է, իսկ երկարությունը 4 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը։

P =2x(5+9)=28 սմ

10․ Հաշվի՛ր 15սմ և 11 սմ կողմերով ուղղանկյան պարագիծն ու
մակերեսը։
S = 15×11= 162սմ2
P=2x(15+11) =52սմ

Գործնական աշխատանք տանը․

Սիրելի սովորողներ, հաշվեք ձեր սենյակի հատակին փռված ուղղանկյունաձև գորգի մակերեսն ու պարագիծը։

 Հաշվեք խոհանոցի հատակի քառակուսաձև սալիկի մակերսն ու պարագիծը։ 1 սալիկի մակերեսը   բազմապատկեք հատակի  խոհանցի հատակի սալիկների քանակով, արդյունքում կպարզեք խոհանոցի  հատակի մակերեսը։

Պարզեք նաև, ձեր տանը գտնվող ամենամեծ և ամենափոքր ուղղանկյունաձև սեղանների մակերեսների տարբերությունը։ 

Հաշվեք ձեր սենյակի հատակին փռված գորգի մակերեսն ու պարագիծը։ Հաշվեք խոհանոցի հատակի քառակուսաձև սալիկի մակերսն ու պարագիծը։

Գործանական աշխատանքները վերածեք խնդիրների։

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Վասկո դա Գամայի ղեկավարած նավատորմը դեպի Հնդկաստան տանող ծովային ճանապարհի հայտնագործման նպա­տակով, շրջանցեց Աֆրիկան հարավից,ապա  հասավ Հնդկաստան և միաժամա­նակ ապացուցեց, որ Աֆրիկան առան­ձին մայրցամաք է:

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնական արգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից տանձնանում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնա­սիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:

Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:

Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:
    Դրանք ուսումնասիրված չէին։ Հաստատված չէր նաև այն փաստը, որ Աֆրիկան առանձին մայրցամաք է։ Մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնական արգելքներ են հանդիսացել։
  2. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

    Տեղաբնիկների դիմադրությանը։

  3. Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

    Աֆրիկայի ներքին և արտաքին ուսումնասիորւթյունների դրական կողմն այն էր, որ աշխարհագրական շատ վայրեր ուսումնասիրվեցին, բացահայտվեցին նոր տեղանքներ, գետեր, ջրվեժներ ու անապատներ։ Բացասականն այն էր, որ մարդիկ սկսեցին վատ վարվել աֆրիկացիների հետ։
    Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Ձամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող’ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

Մագաղաթ

Շատ տարիներ առաջ, երբ դեռ մարդիկ չէին գրում թղթով, օգտագործում էին մագաղաթ: Մագաղաթը  ստանում էին ուլի կամ հորթի կաշվից։ Ովքեր ստանում էին մագաղաթը, մորթում էին էին այդ կենդանիների կաշին։ Հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:Ամենա փոքր մագաղաթը լուցկու չափ էր իսկ ամենամեծը Մշո Ճառնտիր։ Այդ գրքի մեջ 660 էջ էր։

Ամենամեծ և ամենափոքր հայերեն... - Մատենադարան - Matenadaran | Facebook