November 30th 2022 archive

Ճամփորդություն մատենադարան

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ» Մ. ՄԱՇՏՈՑԻ ԱՆՎԱՆ ՀԻՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ •  ՀԱՅԱՍՏԱՆ (ԵՐԵՎԱՆ) • ՍՓՅՈՒՌ

Մենք այսօր գնացել ենք մատենադարան։ Այնտեղ տեսանք հին մագաղաթներ։

P1160904

Ամենամեծ ձեռագիր մագաղաթը «Մշո ճառընտիր»-ն է, որը ունեցել է 660 թերթ, կշռել է 28 կգ, իսկ ամենափոքր մագաղաթը՝ լուցկու տուփից փոքր է և այն կշռում է ընդամենը 19 գրամ (104 թերթ)։ Մագաղաթներում գունավոր մանրանկարներ կար։

Կային տարբեր կազմերով գրքեր։ Օրինակ՝ կավից, փղի ժանիքից, կաշվից, ոսկուց և արծաթից կազմերով:
Զարդանախշերը ստանում էին կենդանիներից, տարբեր տեսակի խոտերից, քարերից։ Կարմիրը ստանում էին որդան կարմիրից, կապույտը՝ լազուրիտ քարերից:
Հետո մենք գնացինք դեպի պոնչիկանոց և մեր սիրելի ընկեր Սոնան վերձրեց մեր համար համով պոնչիկներ և մենք գնացինք մի սիրուն այգի և պոնչիկները կերանք և հետո ուրախ – ուրախ գնացինք դպրոց

Image preview

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    Այո։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    Այո, ահա մաթեմատիկայի բաժնի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Շոշափելի քառանկյուններ»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    Այո, ահա հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։ Այո, ահա հղումը։
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
    Ինձ ավելի շատ դուր եկավ «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագիծը։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    Այո, ահա հղումը։
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի հոկտեմբեր  ամսվա  ֆլեշմոբին։
    Այո, մասնակցել եմ։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    Ես սովորաբար կատարում եմ առաջին մակարդակն։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

Ես ֆլեշմոբի առաջադրանքները կատարում եմ իմ մայրիկի հետ։

Ցտեսությո՜ւն, նախշուն աշուն

Ցտեսություն սիրու՜ ն աշուն։ Դու իմ սիրելի եղանակն ես և ես տխրում եմ, որ մի քանի օրից ձմեռ է։

Սեպտեմբեր ամսին կարծես թե ամառ է, հոկտեմբերին արդեն ցրտում է, իսկ նոյեմբերին արդեն շատ սիրուն և ոսկեզօծ աշուն է։ Իմ կարծիքով այս տարին շատ շուտ անցավ և ես նույնիսկ չնկատեցի, որ արդեն տարվա վերջն է։ Ես երբեք չեմ մոռանա աշնան գեղեցիկ և ուրախ պահերը, և ես քեզ կասեմ ցտեսություն ու բարև կտամ ճերմակ ձմռանը։