Իմ կենդանիները

Ես ունեմ ճագարամկներ, ունեմ կրիա և շնիկ։

Կրիաի անունը Մատիլդա է, իսկ շնիկի անունը Չակի , բայց ճագարամկները անուններ չունեն։

Ես ամեն օր բոլորին կերակրում եմ հատուկ կերով , իսկ հետո խաղում եմ։ Նրանց պետք է ուշադրություն դարձնել։ Ամեն օր շան հետ պետք է երկու անգամ դրսում ման գալ և ժամանակին կերակրել։
Իմ կրիան շատ է սիրում հազար, բանան, խնձոր, իսկ ճագարամկները՝ հատուկ կեր են ուտում։

Փիթեր Փեն և Վենդի

Փիթրը և Վենդին, «Զանգակ» հրատարակչություն

Ես ամառը կարդացի «Փիթեր Փեն և Վենդի» գիրքը։Այն շատ դուր եկավ ինձ։ Պատմվածքը լի է արկածներով և տարբեր հետաքրքիր հերոսներով։ Վենդին վախենում էր մեծանալ, իսկ Փիթերը՝ չէր մեծանում։ Իրենք միասին գնում են կախադարկան մի աշխարհ և հանդիպում են ծովահեներին։ Այդ աշխարհը փոխում է Վենդիին և նա նորից ուզում է վերադառնալ հետ ու մեծանալ։ Ես խորհուրդ եմ տալիս իմ ընկերներին այդ գիրքը կարդալ, որպեսզի չվախենան մեծանալ։

Վիլյամ Սարոյան «Նապաստակն ու առյուծը»

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես,  ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Առակի հերոսներն են, Առյուծը, աղվեսը և նապաստակը։

Նապաստակը դժգոհ էր, ինքնահավան և պարծենկոտ։

Աղվեսը խորամանկ էր, սոված ու ճշտախոս։

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։
Չի կարելի ինքնահավան և պարծենկոտ լինել և պետք է ճիշտ գնահատել սեփական կարողությունները։

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Գայլի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արէ՛ք, հոտս գնաց։
Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է. Շուտ արա, ոչխարը սարովն անցավ։

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

Առյուծ միքիչ ցածր մռնչա։

Նապաստակ մի դժգոհի կյանքից։

Գայլ մի քիչ բարի եղիր նապաստակի հանդեպ։