Առաջարանքներ «Գործնական քերակնության» փաթեթից
1.Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք է հոգնակի դարձրո՛ւ:
Աշխարհում թանգարաններ շատ կան, սակայն թերևս միայն Անգլիայում է ստեղծվել ֆուտբոլին նվիրված թանգարան: Այս մարզաձևի սիրահարն այստեղ կարող է անցյալի նշանավոր մրցախաղի մասին ֆիլմեր , ֆուտբոլի պատմությանը վերաբերող լուսանկարներ դիտել:
Թանգարանում հռչակավոր ֆուտբոլիստի մոմե արձանով սրահ կա: Այնտեղ ամեն ինչ է ցուցադրվում՝ հուշադրոշներ, գավաթներ, նույնիսկ՝ Պելեի շապիկը:
2. Տեքստերի գոյականները հոգնակի՛ դարձրու: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:
Ա. Երբ ամպրոպներ են լինում, կայծակներ հարվածը գետնին աղետներ են բերում: Նա կարող է պայթյուններ ու հրդեհներ առաջացնել, ծխնելույզները քարուքանդ անել, կապի գիծերը վնասել, մարդկանց ու կենդանիներին սպանել:
Բ. Մի անգամ կայծակը խփել են աշտարակներին: Աշտարակների տակ ստորերկրյա նկուղներ են եղել, որտեղ ավելի քան հազար տոննա վառոդ է պահված եղել: Սոսկալի պայթյուն է լսվել: Մեծ քաղաքի մեկ վեցերորդը քարուքանդ է եղել:
3.Երկու տեքստերում հոգնակի գոյականները եզակի դարձրու՛: Այդ փոիոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:
Ա. Ամպրոպը հատկապես վայրագ է լեռներում: Շատ ու շատ սև գործ է արել կայծակը։ Դեպք է եղել, երբ մեծ ծխնելույզը քանդել և դրա բեկորը հարյուրավոր մետրեր հեռու է շպրտել:
Բ. Վիկինգների դանիական ջրերում գտնված նավերը զարմանալիորեն լավ են պահպանվել: Իսկ Միջերկրական ծովում և բարձր աղիության այլ շրջաններում այդ նույն ժամանակներում խորտակված նավը փտել, քայքայվել է:
Կան միավանկ բառեր, որոնց հոգնակի ձևերը կազմվում են ոչ թե –եր, այլ -ներ մասնիկով: Իրականում -ներ-ի ն-ն նրանց արմատի մեջ է (օրինակ՝ գառն-եր):
—եր մասնիկով է կազմվում այն երկվանկ բառերի հոգնակին, որոնց վերջին վանկը գաղտնավանկ է (օրինակ՝ աստղ — աստղեր):
—եր մասնիկով է կազմվում նաև այն բարդ բառերի հոգնակին, որոնց վերջին բաղադրիչը միավանկ բառ է գոյականի իմաստով (օրինակ՝ ծովափիղ — ծովափղեր):
Հավաքական գոյականներ
4. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր տրված բառերով:
Բնակչություն, զորք, երամ:
Մի երկրի – զորք բոլոր զինվորները, միասին թռչող թռչուններր – երամ, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները – բնաքչություն:
5. Ա և Բ խմբի գոյականների տարրեբությունը բացատրի՛ր: Բացատրի՛ր, թե ինչու են Բ խմբի բառերն անվանում հավաքական գոյականներ:
Ա. Թռչուն, մեղու, ոչխար, ձուկ, գայլ, ձի, զինվոր, հայ, Գեղամ:
Բ. Երամ, պարս, հոտ, վտառ, ոհմակ, երամակ, ժողովուրդ, ամբոխ:
Թռչուն – երամ, մեղու – պարս, ոչխար – հոտ, ձուկ – վտառ, գայլ – ոհմակ, ձի – երամակ, զինվոր – զորք, հայ – Հայեր, Գեղամ:
Բ խմբի բառերը հզ
Հավաքական գոյականները ցույց են տալիս միատեսակ առարկաների հավաքական ամբողջությունը կամ բազմությունը: Դրանց հետ համաձայնող բառերը (բայեր, դերանուններ) դրվում են եզակի թվով:
