Նոյեմբեր ամսվա հաշվետվություն պատմությունից

Նոյեմբեր ամսին մենք ուսումնասիրեցինք հին Հայաստանի պատմության կարևոր շրջանները։ Կարդացինք Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիր Արտաշես Առաջինի մասին, նրա պատմական դերն ու նշանակությունը։ Սովորեցինք, թե ինչպես Հայաստանը վերականգնեց անկախությունը Սելևկյան կայսրության տիրապետությունից և ինչպես Արտաշեսը միավորեց հայոց տարածքները։ Սովորեցինք նաև Արտաշատի մայրաքաղաքի հիմնադրման և նրա պատմական կարևորության մասին։

Ուսումնասիրեցինք Արտաշեսի երկրի սահմանների ընդլայնման քաղաքականությունը, ինչպես նաև նրա հողային և վարչական բարեփոխումները, որոնք ամրապնդեցին Հայաստանի պետությունը։ Ճակատագրական դարձավ նաև մ.թ.ա. 190-ի Մագնեսիայի ճակատամարտը, որը մեծ ազդեցություն ունեցավ Հայաստանի և շրջակա տարածաշրջանի պատմության վրա։

Ընդգծեցինք նաև Արտաշեսի և նրա դաշնակիցների՝ Զարեհի և մյուս հայ թագավորությունների անկախության վերականգնման մասին։ Նոյեմբերին մենք ծանոթացանք նաև հին պատմիչների՝ Մովսես Խորենացու և Ստրաբոնի գրառումներին, որոնք լուսաբանում են այդ պատմական դարաշրջանը։

Այս ամենը օգնեց մեզ լավ հասկանալ Հայաստանի վաղ պատմությունն ու նրա դերն Արևելքի քաղաքակրթական գործընթացներում

Էդգար Քերետ, «Գանձանակ»

  1. Պատմվածքից դու՛րս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
    Քմահաճույք-մեկի կամայական ցանկությունը
    Լիակատար-արտահայտվող
    Փսխել-սրտ խառնոց
  2. Ինչո՞ւ էր հայրիկը ցանկանում, որ տղան ջարդեր Խոզուկին։
    Որ տղայի հավաքած փողով նրան առներ այն խաղալիքը, որը տղան ցանկանում էր։
  3. Ինչպե՞ս երեխայի վերաբերմունքը Խոզուկի հանդեպ փոխվեց պատմության ընթացքում:
    Տղան շատ էր սիրել խոզուկին և չեր ուզում կոտրել նրան։
  4. Նկարագրի՛ր Պեսախզոնի դերը տղայի կյանքում՝ հաշվի առնելով պատմվածքի մանրամասները:
    Պեսախզոնը ժպտասեր էր և ընկերասեր, ըստ պատմվացքի։
  5. Համեմատի՛ր հայրիկի և մայրիկի վերաբերմունքը երեխայի դաստիարակության հարցում:
    Մայրիկը տղայի հանդեպ հանգիստ էր և բարի, իսկ հայրիկը խիստ էր և պահանջող։
  6. Վերլուծի՛ր երեխայի «ճիշտ» և «սխալ» ընկալումը պատմության վերջում։
  7. Պատկերացրու, որ Պեսախզոնը կարողանում է խոսել: Ի՞նչ կասեր նա երեխային իրենց վերջին հանդիպման ժամանակ:
    Իմ կարծիքով խոզուկը կասեր, որ տղային շատ է սիրում, հարգում նրան և իր ամենալավ ընկերն է տղան։
  8. Պե՞տք է արդյոք ծնողները պարտադրեն երեխաներին իրենց մոտեցումները՝ առանց հասկանալու նրանց զգացմունքները։
    Ոչ