Առաջադրանք, 6-րդ դաս., նոյեմբերի 10-17-ը

Առաջադրանք 1

Սովորել պատմել, 15-20 նախադասությամբ ամփոփել:

Այս էջերում ներկայացված է Միջագետքի դիցաբանական համակարգը՝ նրա գլխավոր աստվածներով, դիցաբանական կերպարներով և մշակութային ժառանգությամբ։ Ներկայացվում են Էնլիլն ու Էնկին՝ որպես կարևոր աստվածներ, ովքեր որոշիչ դեր են խաղացել մարդկանց և բնության փոխհարաբերություններում։ Կենտրոնական տեղ է տրված նաև Էշթար աստվածուհուն, ով համարվում էր սիրո, պտղաբերության և պատերազմի խորհրդանիշ։

Նյութում անդրադարձ է կատարվում նաև Մարդուկ աստծուն, ով համարվում էր Բաբելոնի գլխավոր աստվածը և քաղաքակրթության հովանավորը։ Խոսվում է Զրադաշտական կրոնի խորհրդանիշերի մասին, որոնք արտացոլում են հավատքի և փիլիսոփայության զարգացումը։

Սովորել պատմել, 15-20 նախադասությամբ ամփոփել:

Շումերներ /ֆիլմ/

Երկրի ձգողությունը:Ծանրության ուժ և մարմնի կշիռ:

Հայտնի է, որ Երկրագնդի մակերևույթից դեպի վեր կամ որոշակի բարձրությունից դեպի ներքև նետված ցանկացած մարմին ընկնում է Երկրի վրա: Ցած են ընկնում տերևները, ձեռքից բաց թողնված քարը, անձրևի կաթիլները, ձյան փաթիլները և այլն:
Դրա պատճառը Երկրի ձգողությունն է:
Երկիրն օժտված է իրեն մակերևութամոտ մարմինները ձգելու հատուկ ընդունակությամբ, այնքան ակնհայտ է, որ հայտնի է եղել մարդկությանը դեռևս քաղաքակրթության ծագման ժամանակաշրջանից:Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ:
Ծանրության ուժն ուղղված է դեպի Երկրի կենտրոնը, հետևաբար նրա տարբեր վայրերում տարբեր ուղղություն ունի. նշանակվում է՝ Fծ.: Ծանրության ուժը կախված է մարմնի զանգվածից. որքան մեծ է մարմնի զանգվածը, այնքան մեծ է նրա վրա ազդող ծանրության ուժը:

yak-viznachiti-azhinnya.jpg
1-53.png

Մարմիններին ձգելը յուրահատուկ է ոչ միայն Երկրին, այլև` բոլոր երկնային մարմիններին: Լուսինը նույնպես ձգում է իր վրա գտնվող մարմիններին. դա զգացել են Լուսնի վրա իջած տիեզերագնացները: Արեգակի ձգողության շնորհիվ է, որ մոլորակները պտտվում են նրա շուրջը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
Մարմնի կշիռն ընդունված է նշանակել P տառով։ Երկրի նկատմամբ դադարի վիճակում գտնվող, ինչպես նաև ուղղագիծ հավասարաչափ շարժվող մարմնի կշիռը հավասար է նրա վրա ազդող ծանրության ուժին.

Ձգողության ուժ տեսանյութ:

Դասարանական աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է մարմնի կշիռը:

    Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
  2. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
    Տիեզերական ձգողության շնորհիվ է,որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
  3. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
    Այն ուժը,որով Երկիրն է դեպի իրեն ձգում որև մարմին,կոչվում է ծանրության ուժ: