Չիայի մասին

Չիայի սերմերը պարունակում են մեծ քանակությամբ կալցիում, կալիում, երկաթ, ինչպես նաև հարուստ են Օմեգա 3-ով, հակաօքսիդանտներով, սպիտակուցներով, թաղանթանյութով։

Չիայի հայրենիքը համարվում է Հարավային Ամերիկան. մայաների, ացտեկների, ինկերի սննդակարգի հիմնական բաղադրիչն է եղել։ Մայաների լեզվով չիա նշանակում է ուժ։

Չիան ընդունված է համարել սուպերմթերք. այդպիսինն են բուսական ծագման մթերքները, որ հարուստ են օգտակար տարրերով՝ ամինոթթուներով, միներալներով, վիտամիններով, հակաօքսիդանտներով։ 

Չիայի սերմերը նպաստում են ստամոքսաաղիքային համակարգի աշխատանքի բարելավմանը, կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը, բարելավում են մաշկի, մազերի որակը, օգնում են հաղթահարել դեպրեսիան։

Երկաթի պարունակությունը կանխում է անեմիայի (սակավարյունություն) առաջացումը։ Սերմերի ամենօրյա օգտագործումը կարգավորում է հեմոգլոբինը։

Չիայի սերմերը հարուստ են գերհագեցած ճարպաթթուներով, որոնք խթանում են օրգանիզմի ֆունկցիոնալությունը։ Օմեգա 3-ի պարունակության շնորհիվ չիայի սերմերը կանխում են օրգանիզմի բորբոքային գործընթացները, կարգավորում են հորմոնալ ֆոնը, բարելավում են տեսողությունը։

Չիայի սերմերը խրախուսվում են հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցողներին. սերմերում կա մեծ քանակության կալցիում, որ խիստ անհրաժեշտ է ոսկորների ամրության, ատամների առողջության համար։

Ֆոսֆորի պարունակությունը դրական ազդեցություն ունի հիշողության համար, իսկ տրիպտոֆինը բարձրացնում է տրամադրությունը, վերականգնում առողջ քունը։ Չիան նաև կանխում է հաստ աղու, շագանակագեղձի, կաթնագեղձերի քաղցկեղի առաջացումը։

Իմ անվան նշանակությունը

Էմիլիա անունը առաջացել է եվրոպական Էմիլ անվան իգական ձևից։

Մեզ մոտ տարածվել է գեղարվեստական գրականության միջոցով։

Վաղուց գործածական է սրա արական Էմիլ անունը

Այն հիմնված է Aemilius ընդհանուր անվան վրա։ Այն, իր հերթին, վերադառնում է լատիներեն aemulus, որը կարող է թարգմանվել որպես «մրցակից» կամ «եռանդուն»:

Որոշ հետազոտողներ կարծում են, որ Էմիլիա անունը հունական արմատներ ունի։ Տվյալ դեպքում այն ​​պետք է մեկնաբանել որպես «խորամանկ», քնքուշ, անհամբեր և խանդոտ։

Մաթեմատիկա 4.09.2024

13. Կատարե՛ք գործողությունները՝ թվերը գրի առնելով թվանշաննե-
րով, թվաբանական գործողությունները՝ համապատասխան նշան-
ներով.

ա) քառասուներեք ամբողջ յոթ տասներորդին գումարած տասնյոթ ամբողջ ութ տասնհինգերորդ, 42 7/10+17 8/15=59 37/30 = 60 7/30

բ) քսան ամբողջ ինը տասնչորսերորդից հանած տասներկու ամբողջ երեք յոթերորդ,

20 9/14- 12 3/7=8 3/14

գ) վեց ամբողջ հինգ վեցերորդը բազմապատկած երկու ամբողջ երեք քառորդով,

6 5/6 x 2 3/4=41/6 x 11/4=451/24

դ) երեսուն ամբողջ վեց քսանհինգերորդը բաժանած քսան ամբողջ երկու հինգերորդի։

30 6/25 : 20 2/5= 756/25 : 102/5=756/25 x 5/102= 756/5 x 1/102=756/510

  1. Կատարե՛ք գործողությունները.
  1. Կրճատե՛ք կոտորակները.
  1. 78 զբոսաշրջիկների համար նախապատրաստված էին վեցտեղա-
    նոց եւ չորստեղանոց նավակներ։ Յուրաքանչյուր չափի քանի՞ նա-
    վակ կար, եթե բոլոր զբոսաշրջիկները տեղավորվեցին 15 նավա-
    կում, եւ բոլոր տեղերը զբաղեցվեցին։

1)15·4=60
2)78-60=18
3)18÷2=9
4)15-9=6

10)

  1. Կարի արհեստանոցում կարել են 16 միանման վերարկու եւ մի
    քանի միանման կոստյում՝ օգտագործելով ընդամենը 100 մ 40 սմ

գործվածք։ Մեկ վերարկուի համար օգտագործվել է 3 մ 35 սմ գործ-
վածք, իսկ մեկ կոստյումի համար՝ 25 սմ-ով ավելի։ Քանի՞ կոստյում

է կարվել։

1. 3 մ 35 սմ + 25 սմ = 3 մ 60 սմ

2. 3 մ 35 սմ*16 = 335 սմ * 16 = 5360 = 53 մ 60 սմ

3․ 100 մ 40 սմ — 53 մ 60 սմ = 46 մ 80 սմ

4. 46 մ 80 սմ / 3 մ 60 սմ = 4680 սմ / 360 սմ = 13

  1. Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման 156 ման-
    կական եւ 98 մեծահասակի տոմսեր՝ 90000 դրամ ընդհանուր

արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծա-
հասակի տոմսից 3 անգամ էժան է։

1․ 98․3=294

2.156+254=450

3. 90 000:450=200դրամ (մանկական տոմս)

4. 200.3=600դրամ (մեծահասակի տոմս)



  1. Զբոսաշրջիկը ճանապարհի կեսը եւ էլի 2 կմ անցել է ոտքով, մնա-
    ցած ճանապարհի կեսը եւ էլի 4 կմ՝ մեքենայով, ինչից հետո նրան
    մնացել է անցնելու 12 կմ։ Քանի՞ կիլոմետր է ամբողջ ճանապարհը։

    1․ 12կմ+4կմ=16կմ
    2․ 16կմ․2=32կմ
    3․ 32․2=34կմ
    4․34․2=68կմ
  1. AB հատվածի վրա նշված է մի C կետ։ Քանի՞ անգամ է AC եւ CB
    հատվածների միջնակետերի հեռավորությունը փոքր AB հատվածի
    երկարությունից։

    AC և CB հատվածների միջնակետերի հեռավորությունը փոքր է AB հատվածի երկարությունից 2 անգամ։ 
  2. Առանց քանոն օգտագործելու՝ փորձե՛ք կռահել,
    թե ներքեւի գծերից որն է վերեւինի շարունա-
    կությունը (տե՛ս նկ. 1)։ Ձեր պատասխանը ստու-
    գե՛ք քանոնի միջոցով։

Աջ գիծը

  1. A, B, C, D կետերը գտնվում են մի ուղղի վրա
    այն հաջորդականությամբ, որով նշված են։
    |AB| = 4 սմ, |BC| = 8 սմ, |CD| = 6 սմ։ Գտե՛ք AC եւ BD
    հատվածների միջնակետերի հեռավորությունը։

    AC = 12 BD=14
  2. Մի գծագրում կան 8 չհատվող եռանկյուններ եւ
    քառանկյուններ։ Նրանք ունեն ընդամենը 26
    կողմ։ Քանի՞ եռանկյուն եւ քանի՞ քառանկյուն կա գծագրում:

6 եռանկյուն և 2 քառանկյուն

Միկրոկանաչիների ուսումնասիրություն.

Ուսումնասիրել միկրոկանաչիների բազմացումը, ինչպես նաև աճցման ձևերին:
Միկրոկանաչների ծագումը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում է։ Այնտեղ խոհարարները ցանկանում էին նորարարություն մտցնել իրենց ուտեստների մեջ՝ ներառելով համը, գույնը և հյուսվածքը: Նրանք դա արեցին այս փոքրիկ բանջարեղենի շնորհիվ։ Այս փայլուն գաղափարի հաջողությունն այնպիսին էր, որ միկրոկանաչները տպավորիչ արագությամբ ի վերջո տարածվեցին աշխարհով մեկ:Բոլոր միկրոկանաչ բույսերից, որոնք աճեցվում են իրենց առողջ հատկությունների համար, ամենահայտնին, անկասկած, ցորենի խոտն է: Սա երկար տարիներ մշակվել է որպես մեր առողջության մասին հոգ տանելու խիստ առաջարկվող հավելում: Մյուս տեսակները, ինչպիսիք են կտավատի, բրոկկոլիի, կարմիր բրասիկայի և չիայի տեսակները, նույնպես ունեն շատ առողջարար միացություններ, որոնք հատուկ հետաքրքրություն են ներկայացնում: Հատկանշական են նաև մուգ բողկի միկրոկանաչի կարմիր և մանուշակագույն սորտերը, որոնց երիտասարդ տերևները շատ փայլուն են։ Դրանք պարունակում են բավականին բարձր մակարդակի հակաօքսիդանտներ,  որն օգնում է պայքարել քաղցկեղի դեմ: Ամենևին էլ վատ չէ, չէ՞:

Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի տարատարիք սովորողներ

Ժամկետ՝ շուրջ տարյա

Վայրը՝ միջին դպրոց

Նպատակը՝ սովորողները ձեռք բերեն բույսերի հետ աշխատելու փորձ,փորձեն սերմերից ստանալ միկրոկանաչիներ,որոնք շատ օգտակար են մեզ համար:

Արդյունքները՝ կտեղադրեմ լուսանկարների ,տեսանյութի միջոցով իմ և սովորողների ուսումնական բլոգներում:

Սովորողները տարբեր աղբյուրներից հավաքել են միկրոկանաչիների վեռրաբերյալ մի շարք տեղեկություններ: