Մի փիղ կար: Նրա անունը Արնի էր: Նրա ծննդյան առթիվ իրեն նվիրեցին ակնոց: Արնին ակնոցը դրեց և մոտեցավ հայելի մոտ ու տեսավ, որ հայտնվել է թարս աշխարհում, իսկ երբ հանեց ակնոցները հայտնվեց տանը: Պարզվեց, որ այդ ակնոցները կախարդական են:
Նա շատ զարմացել էր, նա նորից դրեց ակնոցները և գնաց նայելու ինչ կա այդ թարս աշխարհում: Արնին տեսավ, որ մարդիկ հեծանիվ էին վարում օդում , կատուները վազում եին շների հետևից, իսկ մեքենաները թրչում էին օդում: Արնին հանեց ակնոցները և հայտնվեց նորից տանը:
Նրան շատ դուր եկավ այդ թարս աշխարհը և նա ամեն օր գնում էր ճամփորդելու թարս աշխարհով:
