April 14th 2022 archive

Ձվիկը, որը ոտքեր ունի

Ձվիկը, որը ոտքեր ունի

Մի ձվիկ կար, որը ոտքեր ուներ: Նա բոլորից տարբերվում էր: Նա մի օր գնաց անտառ և ճանապարհին շատ  հոգնեց և որոշեց մի քիչ քնել:

 Գայլը տեսավ ձվիկին և կամաց մոտեցավ նրան, որպեսզի ուտի:

 Ձվիկն արթնացավ  և տեսավ գայլին:  Նա  շատ վախեցավ և վազեց, իսկ գայլը շատ զարմացավ, երբ տեսավ, որ ձվիկը ոտքեր ունի: Ձվիկը վազեց և տեսավ  մի մարդ, նա վերցրեց ձվիկին և տարավ Զատիկի տոնին և ձվիկին ներկեցին, սիրունացրին և նա գնաց տուն: Բոլորը վազեցին նրա մոտ, լիքը հարցեր տվեցին և ձվիկը շատ ուրախ էր, որ ինքնատիպ ձվիկ էր: