March 18th 2022 archive

Հիշողություն

16.03.22թ.

Ղազարոս Աղայան

Ծիծեռնակը բույն էր շինում
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում: 

Մեկ անգամ էր նա բույն շինել 
Եվ շատ անգամ կարկատել, 
Բայց այս անգամ վերադարձին 
Բույնն ավերակ էր գտել: 

Այժմ նորից բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում: 

Նա հիշում էր անցած տարին 
Իր սնուցած ձագերին, 
Որոնց ճամփին հափշտակեց 
Արյունարբու թշնամին: 

Բայց նա կրկին բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ծիծեռնակն ի՞նչ էր անում:

Ծիծեռնակը իր բույնն էր շինուն և երգում:

  • Ինչպիսի՞ն էր ծիծեռնակը:

Ծիծեռնակը աշխատասեր էր և թախծոտ:

  • Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողն ու վերնագրի՛ր:

Աշխատասեր Ծիծեռնակը

Ծիծեռնակը բույն էր շինում, 
Ե՛վ շինում էր , և՛ երգում, 
Ամեն մի շյուղ կպցնելիս՝ 
Առաջվա բույնն էր հիշում: 

  • Նշված բառերն առանձնացրո՛ւ և հոմանիշ (իմաստով մոտ)  բառեր գրի՛ր:

Օրինակ՝ կպցնել-ամրացնել

շինում,- կարուցել

կպցնելիս- Միացնելիս

ավերակ- քարուտակ

սնուցած – տես

հափշտակեց – խլել, գողանալ

կրկին – նորից

  • Բանաստեղծությունից դուրս գրի՛ր և սյունակներում առանձնացրո՛ւ համապատասխան հարցերին պատասխանող բառեր:
Ի՞նչԻ՞նչ էր անում
ծիծեռնակՇինում էր
բույնԵրգում էր
ճամփաՀիշում էր
շյուղ 
  
  • Շարունակի՛ր հորինել՝ փակագծերի հարցերը փոխարինելով համապատասխան բառերով: Չմոռանա՛ս վերնագիր գրել:

Կար- չկար մի սիրուն ծիծեռնակ կար: Նա շատ էր սիրում բույն կառուցել: Մի անգամ նա որոշեց կառուցել  մի մեծ բույն և նա գնաց փայտ հավաքելու: Նա ասաց բոլորին, որ ուզում է կառուցել մի մեծ բույն, նա արդեն այդ բույնը շատ օրեր էր կառուցում , մի  օր նա ցույց տվեց այդ բույնը բոլորին և բոլորը ծապահարեցին և ծիծեռակը այդ օրվանից չէր տխրում  :