March 3rd 2022 archive

Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում

Այսօր մենք այցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը: Թանգարան հասնելու համար բարձրացանք հիսունչորս աստիճան, որը բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է: Այդ տուն-թանգարանը նրա Թիֆլիսի տան կրկնօրինակն է: Առաջինը մեզ պատմեցին ու ցույց տվեցին Հովհաննես Թումանյանի գրադարանը, որտեղ կար մոտավորապես 10000 գիրք: Նա պահում էր իր գրքերը պահարանում և այն փակում էր, որպեսզի ոչ ոք գիրք չխնդրեր նրանից: Նա 17 տարեկանում գրել էր  «Շունն ու կատուն» և հայտնի դարձել:

 Երկրորդ հարկում գտնվում էր բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ ծնվել են շատ գլուխգործոցներ նաև կար հյուրասենյակ և սեղանատուն:

Հովհաննես Թումանյանը 10 երեխա ուներ: Թանգարանում ես տեսա Թումանյանի Դսեղ գյուղից մի հատված, նրա հին իրերը, գրքերը, հագուստը: Ինձ շատ դուր եկավ Թումանյանի 3d շարժվող պատկերը և կարծես նա իսկական լիներ: Թանգարանում կային Հովհաննես Թումանյանի նոր հագուստները և ձեռնափայտը: Նա շատ մաքրասեր էր ու հարուստ:

Ես շատ եմ սիրում Հովհաննես Թումանյանին և այս ճամփորդությունը շատ հավես անցավ: