



Լույսը և գույնը բնության մեջ։Ծիածան.Ապրիլի 14-18
Բոլոր մարմինները լուսավորվում են Արեգակի կամ այսպես ասած սպիտակ լույսով:
Ինչպե՞ս են առաջանում գույները:
Բազմաթիվ փորձերի արդյունքում պարզվել է այդ երևույթի պատճառը:
Սպիտակ լույսի նեղ փունջը պրիզմայով անցնելիս բեկվում է, և էկրանի վրա առաջանում են իրար հաջորդող տարբեր գույնի շերտեր: Այդ պատկերն ընդունված է անվանել լույսի սպեկտր:

Սպիտակ լույսի տարրալուծումը առանձին գույների պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր գույնի լույսերը տարբեր չափով են բեկվում պրիզմայում, ինչի հետևանքով առանձնանում են իրարից:
Արեգակի լույսի սպեկտրը պարունակում է յոթ հիմնական գույներ` կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ և մանուշակագույն:
Իրականում առանձին գույների միջև հստակ սահմաններ գոյություն չունեն, և մեկից մյուսին անցումը տեղի է ունենում աստիճանաբար:
Եթե պատկերված բոլոր գույնի լույսերը խառնենք իրար, ապա կստացվի սպիտակ լույս:
Մենք գիտենք, որ սեփական լույս չունեցող մարմինները մեզ տեսանելի են իրենց կողմից անդրադարձրած լույսի շնորհիվ:
Սպիտակ մակերևույթն անդրադարձնում է իր վրա ընկնող բոլոր գույնի լույսերը: Այդ պատճառով տետրի թերթը, ձյունը, բամբակը սպիտակ լույսով լուսավորելիս մեզ սպիտակ են թվում:
Խոտը, ծառի տերևները սպիտակ լույսով լուսավորելիս անդրադարձնում են կանաչ գույնի լույսը, իսկ մնացածները կլանում են: Այդ պատճառով դրանք կանաչ են երևում:
Սև մարմինները կլանում են բոլոր գույնի լույսերը և չեն անդրադարձնում դրանցից ոչ մեկը, ինչի հետևանքով սև մարմիններից մեր աչքի մեջ ոչ մի գույնի լույս չի ընկնում:
Թափանցիկ մարմինների գույնը պայմանավորված է դրանց միջով անցնող լույսի գույնով:
Օրինակ
Կապույտ գույնի ապակու միջով անցնում է միայն կապույտ լույսը, իսկ մնացածները կլանվում են: Պատուհանի ապակին մեզ անգույն է թվում, որովհետև բաց է թողնում բոլոր գույնի լույսերը:
Գունավոր տեսողության համար հատուկ նշանակություն ունի երեք հիմնական գույների՝ կարմիրի, կանաչի և կապույտի համադրումը։ Այդ գույների օպտիկական գումարման արդյունքում ստացվում է սպիտակ լույս։
Կախված այն բանից, թե ինչ համամասնություններով են գումարվում այդ գույները, կարելի է ստանալ ամենատարբեր գույներ և գունային երանգներ։

Կենդանիների աչքերը կառուցվածքով տարբերվում են իրարից։
Շատ կենդանիներ չեն տարբերում գույները։
Մեղուները տարբերում են դեղին և կապույտ գույները, ինչպես նաև մարդու համար անտեսանելի անդրամանուշակագույն ճառագայթները, բայց չեն ընկալում կարմիր գույնը։ Ձկները տեսնում են միայն մոտ հեռավորության վրա։
Սուր տեսողություն ունեն թռչունները։ Որոշ թռչունների աչքի զգայնությունը հարյուր անգամ մեծ է մարդու աչքի զգայնությունից։
Ծիածան
Սպիտակ լույսի բարդ կառուցվածքով է պայմանավորված բնության հրաշալի երևույթներից մեկը՝ ծիածանը:
Արեգակի լույսը, բեկվելով և անդրադառնալով անձրևի կաթիլներից, տարրալուծվում է տարբեր գույների և երկնքում հայտնվում բազմերանգ կամարի՝ ծիածանի տեսքով:
Ծիածանը ծագում է, երբ Արեգակի լույսն անցնում է անձրևի կաթիլների միջով և, ինչպես պրիզմայում, տարրալուծվում է տարբեր գույնի ճառագայթների։
Հաճախ կարելի է ծիածան տեսնել նաև ջրվեժի, շատրվանի, ջրող մեքենայի առաջացրած ջրափոշու մեջ։


Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։
Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:
Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
Բջջի կառուցվածքը
Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:
Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
մածուցիկ անգույն զանգված է,
լցնում է բջջի ամբողջ խոռոչը,իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
պարունակում է բջջի ժառանգական նյութը,
նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:
Օրգանոիդներ՝
ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:
Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:
Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:
Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ։
Հյուսվածքներ
Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:
Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական
Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:
Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերիՀիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը:
Հիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը: Հիմնական հյուսվածքում կարող են պաշարվել տարբեր սննդանյութեր, դա հատկապես լավ է երևում գազարի և բազուկի դեպքում:
Փոխադրող հյուսվածքի միջոցով տերևներից դեպի արմատ և արմատից դեպի տերևներ են շարժվում ջուր, շաքար, աղեր և բազմաթիվ այլ նյութեր:
Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:
Կոլիզեում
Ռոմեում է գտնվում Կոլիզեում ամֆիթատրոնը
70 թ. Վեսպասիան կայսրը Հռոմում սկսեց կառուցել ամենամեծ ամֆիթատրոնը՝ հատուկ դաժան/մահացու մենամարտերի համար։ Ամֆիթատրոնը հանդիսատեսների համար նախատեսված անիվաձեւ նստատեղերով մի կառույց էր։ Աշխատանքները ավարտվեցին նրա որդու՝ Տիտոսի օրոք՝ 80 թ.։ Տոնական հանդիսությունների ընթացքում, որոնք տեւեցին 100 օր, մահապատժի ենթարկվեցին եւ միմյանց դեմ կռվեցին հազարավոր գերիներ։ Այդ կառույցը սկսեցին կոչել Կոլիզեում։ Այդպես անվանվեց այն նրա մոտ գտնվող Ներոնի «կոլոս» արձանի պատճառով։ Կոլիզեում բառը ծագում է լատիներեն «կոլոսեուս»՝ «հսկայական» բառից։
Կառույցը սրբատաշ քարերով եւ աղյուսով կառուցված մի հսկա օվալաձեւ շինություն է։ Այն ունի մոտ 50 մ բարձրություն եւ կարող է տեղավորել 50 000 հանդիսատես։ Մուտքերը կազմակերպված էին այնպես, որ հանդիսատեսները շատ արագ գտնում էին իրենց տեղերը։
Այդ ամֆիթատրոնը հռոմեական ճարտարապետության գլուխգործոց է։
Ճարտարապետություն
Ճարտարապետներն այնքան ճշգրիտ էին հաշվարկել ամեն ինչ, որ տասնյակ հազարավոր հանդիսատեսների դուրս գալը տեւում էր ընդամենը մի քանի րոպե։ Հռոմի Կոլիզեումում կային մոտ 80 մուտքեր, որոնք բաժանված էին երեք խմբի՝ ըստ հանդիսատեսի խավի։
Ներքին թագավորական օթյակները հարում էին արենային։
Բեմահարթակը
Հանդիսատեսների թիվը կարող էր հասնել ավելի քան հիսուն հազարի։ Նստատեղերը զբաղեցնում էին 86 թ. եւ ավարտվեց՝ 54 թ.։
Բեմահարթակի տակով անցնում էին մի շարք սրահներ, որոնք նախատեսված էին դերասանների, կենդանիների եւ արկածախնդիրների համար։ Ամֆիթատրոնը միահյուսված էր բազմաթիվ անցուղիներով՝ 5.000 մարդկանց տեղափոխելու հնարավորությամբ։ Տարբեր ելքեր եւ աստիճաններ էին նախատեսված տարբեր խավերի մարդկանց համար։
Առագաստաձեւ ծածկ
Շոգ եղանակին հանդիսատեսին պաշտպանելու համար ամֆիթատրոնը ծածկում էին մեծ կտորե առագաստներով։ Դրանք բացում եւ փակում էին նավաստիները՝ օգտագործելով մատակարարվող ճոպանների բարդ համակարգ։
Արենայի հենակները
Արենան գտնվում էր փայտե հատակով բարձրացված հարթակի վրա, որի տակ կային մարագներ եւ սենյակներ, որտեղ պահվում էին գազաններ, ինչպես նաեւ մեխանիզմներ՝ կենդանիներին բարձրացնելու կամ իջեցնելու համար։ Հատակը ծածկված էր ավազով՝ արյունը կլանելու եւ սայթաքումները նվազեցնելու համար։
Կոլիզեումի չափերն ապշեցնող են։ Այն կարող էր տեղավորել 50.000 հանդիսատես եւ միաժամանակ ապահովել նրանց մուտքը եւ դուրս գալը։
Ո՞վ է երջանիկ մարդը
Երջանիկ մարդը նա է, ով ժպտում է և ուրախ է։ Նա կարող է շատ բաներ չունենալ, բայց նա շնորհակալ է այն ամենի համար, ինչ ունի։
Իմ տատիկը միշտ ասում է. «Ես երջանիկ եմ, որովհետև դուք կաք՝ իմ ընտանիքը»։ Նա ամեն ինչից գոհ է և շնորհակալ։
Երբ ես խաղում եմ ընկերներիս հետ, կամ երբ մայրիկս ինձ գրկում է, ես ինձ երջանիկ եմ զգում։
Երջանիկ մարդը սիրում է, ժպտում է և շնորհակալ է ամեն մի բանի համար։ Երջանկությունը սրտում է։
Ապրիլի 8-16-ը, առաջադրանք, 6-րդ դասարան
Հռոմեական մշակույթը
Հռոմեացիների ստեղծած մշակույթի վրա մեծ էր հունականի ազդեցությունը: Հարուստ հռոմեացիները իրենց երեխաներին ուղարկում էին Հունաստան՝ դպրոցներում սովորելու: Շատ հույն փիլիսոփաներ և մշակույթի գործիչներ տեղափոխվում էին Հռոմ: Հունական օրինակով հռոմեական քաղաքներում կառուցվում էին թատրոններ:
Լատիներեն էին թարգմանվում հունական գիտական և գրական ստեղծագործություններ: Հունական
մշակույթի ազդեցությունը առավել մեծացավ հատկապես այն բանից հետո, երբ Հունաստանից մեծ քանակությամբ արվեստի գործեր տեղափոխվեցին Հռոմ:
Հին Հռոմը ուներ զարգացած իրավական համակարգ: Հռոմի ամենավաղ օրենքները գրված էին Տասներկու տախտակների վրա:
Ճարտարապետության ոլորտում հատկապես բնութագրական է քաղաքաշինությունը: Հռոմում ծաղկում ապրեց նաև քանդակագործությունը: Մեծ թվով քանդակներ ստեղծվում էին անհատական պատվերներով:
Հռոմեական աստվածները
Յուպիտեր Գլխավոր աստվածը
Յունոնա Յուպիտերի կինը` մայրության և ըն տանիքի հովանավորը
Միներվա — Գիտության, արվեստի և արհեստների
հովանավոր դիցուհի
Մարս — Ռազմի աստվածը
Կվիրին — Մարսի որդին
Հռոմեական կայսրությունում երկրպագվում էին նաև արևելյան աստվածներ Միթրան, Իսիդան, Օսիրիսը:
Մարդկությունը մինչ օրս օգտվում է հռոմեացիների կողմից ստեղծված քաղաքական, գիտական և մշակութային արժեքներից:
Հին հռոմեացիների հայտնի հայտնագործություններից էր բետոնը: Այդ շինանյութը լայնորեն օգտա գործվում էր Հռոմեական պետությունում և թույլ էր տալիս ամուր և վիթխարածավալ շինություններ կառուցել:
Հռոմեացիները գլադիատորական մարտերի համար կառուցում էին հսկայական շինություններ՝ ամֆիթատրոններ: Դրանք հունական թատրոնների կատարելագործված տարբերակներն էին և համարվում են ներկայիս ֆուտբոլային մարզադաշտերի նախատի պերը: Ամֆիթատրոններից խոշորագույնը Հռոմի Կոլի զեումն էր, որը տեղավորում էր մոտ 60 հազար հանդիսական:
Պատերազմից հաղթանակով վերադարձած զորա վարների պատվին կառուցում էին ժամանակավոր հաղթակամարներ: Դրանց տակով պետք է հանդի սավոր անցնեին զորավարը, նրա զինվորները և ռազմագերիները: Հետագայում հաղթակամարները դար ձան մշտական և հռոմեական քաղաքների կարևոր ճարտարապետական կառույցներից էին: Նոր ժամանակներում դրանց օրինակով եվրոպական շատ քաղաքներում կառուցվեցին հաղթակամարներ: Հին Հռոմում կատարելագործեցին ջրմուղը և կոյուղին: Հռոմեացիները կատարելության հասցրին ջրանցույցների շինարարությունը: Այն թույլ էր տալիս տասնյակ կիլոմետր հեռու վայրերից խմելու և ոռոգման ջուր բերել:
Հռոմեական իրավական մտքի ձեռքբերումներից էր իրավունքի՝ որպես առանձին գիտության սահմանումը, իրավաբանի հաստատության ստեղծումը: Արդի իրավագիտության բազմաթիվ տերմիններ, ինչպես նաև դատարանում երդվելը ժառանգվել են հռոմեական դարաշրջանից։ Հռոմեական պետության օրենքները և օրենսդրական համակարգը մեծ ազդեցություն են թողել եվրոպական և համաշխարհային իրավական համակարգի վրա: Օրինակ՝ հռոմեացիների մոտ է առաջին անգամ օգտագործվել վետոյի իրավունք հասկացությունը: Այն այսօր օգտագործում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Հուլիոս Կեսարի օրոք Ք. ա. 45 թ. կատարվեց տոմարի բարեփոխում: Նախկին լուսնային օրացույցը փոխարինվեց արևայինով: Տարին, ըստ դրա, բաղկացած էր 365 և կես օրից: Չորս տարին մեկ փետրվարին ավելացվում էր մեկ օր: Հուլիոսյան օրացույցը մնաց կի րառման մեջ ընդհուպ մինչև XX դարի սկզբները: Մինչ օրս շատ երկրներ օգտագործում են հռոմեական ամսանունները (օրինակ՝ հուլիս, օգոստոս, հունվար և այլն): Հին Հռոմում կար օրաթերթի նախատիպը։ Մագա ղաթի վրա գրում էին քաղաքի նորությունների, օրենք- ների, կարևոր իրադարձությունների և մարդկանց մասին: Այդ մագաղաթները ամրացնում էին քաղաքի տեսանելի վայրերում, բաժանում հայտնի հռոմեացիներին:
Հռոմում քաղաքացիները կարող էին օգտվել կառքերից, որոնց վրա կային հատուկ սարքեր: Դրանք
հաշվում էին անցած ճանապարհը, և համապատասխան գումար էր գանձվում օգտվողից: Այն ներկայիս տաքսիների հռոմեական տարբերակն էր:
Հռոմեացիները հակում ունեին շենքերի պատերին գրառումներ կատարելու կամ նկարելու (գրաֆիտի): Այն, ինչ այսօր համարվում է արվեստի ճյուղ, լայնորեն տարածված էր Հռոմում: Քաղաքի տարբեր շինությունների պատերի գրառումները պատկերացում են տալիս հռոմեացիների առօրյա կյանքի մասին: Կային նաև գովազդային գրառումներ:
Հռոմեական կայսրությունում հռոմեականացման գործընթացի առավել կարևոր ուղղությունը լատինե րենի ներդրումն էր: Օրինակ՝ արդեն I դարում Գալլիայի քաղաքների բնակչության խոսակցական լեզուն գերազանցապես լատիներենն էր:
Լատինական այբուբենը հետագայում լայնորեն տա րածվեց Եվրոպայում։ Մինչ օրս լատիներենը կաթոլիկ եկեղեցու արարողակարգի լեզուն է։ Միջնադարում այն նաև եվրոպական գիտության լեզուն էր: Այսօր էլ ընդունված է գիտական տերմինները ներկայացնել լատիներե նով: Լատինական այբուբենը հիմք է դարձել աշխարհի շատ այբուբենների (օրինակ` անգլերենի, ֆրանսերենի, իտալերենի, գերմաներենի, իսպաներենի և այլն) համար: Մեծ տարածում ունեն նաև հռոմեական թվերը:
Հռոմեացիները օգտագործում էին նոր դեղամիջոցներ և վիրահատական գործիքներ: Առկա բուժման համար առանձնացված էին հատուկ կառույցներ՝ հոսպի տալներ: Հռոմեացիները մեծ ուշադրություն էին դարձնում բնակչության առողջապահության խնդիրներին: Հռոմեացիները կատարելության հասցրին ճանապարհաշինությունը և ստեղծեցին ճանապարհային
երթևեկության կանոններ և նշաններ:
Հռոմում տարածում էին գտել նաև արագ սննդի կետերը, որտեղ մարդիկ կարող էին սնվել տեղում:
Հարուստ հռոմեացիների տանը կար նաև հատակի տաքացման համակարգ: Այն օգտագործում էին նաև հռոմեական բաղնիքներում:
1.Լրացրու՛ բաց թողնված տառերը.
աղջիկ, աղքատ, այսօր, առաջին, արգելել, երգ, արդար, արձակուրդ, բարձր, անօգնական, զարթնել, երջանիկ, երփներանգ, համբուրել, նուրբ, հագնել, ճամփա, ընթերցել, համերգ, տնօրեն, թագավոր, որսորդ, բախտ:
2. Ո՞ր նախադասության ընդգծված բառը «հարազատ» չէ մյուս ընդգծվածներին:
Ա. Նրա ջերմ խոսքերը քո մասին են:
Բ.Ընթերցածիս մասին այժմ չեմ խոսի:
Գ.Նրա մասին վատ լուրեր են պտտվում:
Դ.Մեքենայի այդ մասին ես ծանոթ եմ:
3. Պատասխանի տարբերակներից մեկն ընտրի՛ր, որը կդառնա ներքոնշյալ առաջին բառի վերջը և երկրորդ բառի սկիզբը:
Օձ+ա+(ձուկ), (ձուկ) +ա+տեսակ
Ա. ձուկ
Բ. գույն
Գ. երես
Դ.ցող
4. Ստորև բերված ո՞ր դարձվածքով կարելի է բնորոշել անամոթ մարդուն:
Ա. կոպեկի համար մեռած
Բ. ոտքի կոխան դարձնել
Գ. հազար մաղով անցկացրած
Դ. գրքի մի երեսը կարդալ
5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է նախադասության մեջ գրվում փոքրատառով՝ բացի նախադասության սկզբից։
Ա.Կարեն
Բ.Գորիս
Գ.Հայաստանցի
Դ.Ներսես Շնորհալի
6. Կենդանիների ո՞ր զույգը պետք է տեղադրել, որպեսզի առածն ամբողջանա՝ «.…ի հետ …. ն է ուտում, տիրոջ հետ վա՜յ կանչում»:
Ա. աղվես, կրիա
Բ. առյուծ, արջ
Գ. շուն, կատու
Դ. գայլ, գառ
7. Պատասխանի տարբերակներում նշված բառերից ո՞րն է կազմվում «տնական» բառի բոլոր տառերով:
Ա. տնանկ
Բ. ականատ
Գ. տնկարան
Դ. աննկատ
8. Նշված բառերից որո՞ւմ ան-ը նախածանց չէ:
Ա.անկոթ
Բ.անկում
Գ.անպոչ
Դ.անկուշտ
About Rome 🇮🇹
Rome is said to have been founded on 21 April 753 BC by Romulus. A series of wars and conquests led to the Roman Empire’s founding in 27 BC. In 395 it was divided into two parts: the Western Roman Empire, which ended in 476, and the Eastern Roman Empire, which lasted until 1453. Rome again became the centre of the world during the Renaissance: between the 1440s and the first half of the 1500s it was a real hotbed of talents such as Michelangelo and Raphael. The works from that period include the new St Peter’s Basilica and the Sistine Chapel. Unfortunately, several Renaissance buildings were demolished in the 1900s during the twenty years of Fascism, ordered as part of the urban planning revolution of Benito Mussolini. After the Second World War, Rome became the capital of the Italian Republic in 1946 and began to flourish again.Show less