228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:
Երեք տասնյակ – երեսուն, չորս տասնյակ – քառասուն, հինգ տասնյակ – հիսուն, վեց տասնյակ – վաթսուն, յոթ տասնյակ – յոթանասուն, ութ տասնյակ- ութսուն, ինը տասնյակ -ինխսուն:
229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):
Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:
Թվերըգրվում են կպած մինչև իննսունինը։
230. Տրված թվականները գրի՛ր բառերով:
65 – վաթսունհինգ , 48 – քառասունութ, 107 – հարյուր յոթ, 93 – իննսուներեք, 6087 – վեց հազար ութսունյոթ, 4321 – չորս հազար երեք հարյուր քսանմեկ , 786 – յոթ հարյուր ութսունվեց
231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
Ինը քսանից տասնմեկով է փոքր:
Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
Ինն ինչի՞ց է մեծ:
Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
Տատս իննսունմեկ տարեկան է:
Եթե մյուս բառի առաջին տառը ձայնավոր է ուրեմն ինը գրվում է երկու ն-յով իսկ եթե բաղաձայն է գրնոմ է մի ն – յով
232. Առաջին երկու զույգ նախադասությունները համեմատի՛ր և տարբերությունները գտի՛ր: Մյուս նախադասությունների համապատասխան զույգերը գրի՛ր:
ա) Փոքրիկ իշխանն ապրում էր վեց հարյուր տասնչորսերորդ մոլորակում: – Փոքրիկ իշխանն ապրում էր համար վեց հարյուր տասնչորս մոլորակում:
բ) Տղան համար հարյուր վաթսունմեկ դպրոցն էր ավարտել: – Տղան հարյուր վաթսունմեկերորդ դպրոցն էր ավարտել:
գ) Իմ անունը մատյանում քսաներկուերորդն է:-Իմ անունը մատյանում համար քսաներկուսն է:
դ) Առաջնորդը համար վեց հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց:-Առաջնորդը վեցերորդ հրամանով անծանոթներին ժպտալն արգելեց:
ե) Գրքի երեք հարյուր քսանմեկերորդ խնդիրն եմ լուծում:-Գրքի համար երեք հարյուր քսանմեկ խնդիրն եմ լուծում:
զ) Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի փողոցի համար երկու տանը:-Նրա ծանոթն ապրում էր Ծաղկի փողոցի երկրորդ տանը:
Ա խմբում թվին ավելացել է երորդ ածանցը, իսկ Բ խմբում ոչ:
233. Փակագծում տրված թվականներն այնպես գրի՛ր, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին (ո՞ր ածանցով դարձրիր):
Օրինակ՝
(Հինգ) տարի է՝ դպրոց եմ գալիս: – Հինգերորդ տարին է՝ դպրոց եմ գալիս:
(Տասն) օր է, որ բակ չեմ իջել:-Տասներորդ օրն է, որ բակ չեմ իջել:
(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:-Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից:
Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում:-Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավը ինջ հյուրեր է բերում:
Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց:-Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց:
Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:-Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորդի բաժանվում է տասներկուսի:
Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն:-Յուրաքանչյուր չորորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն:
Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել:-Կյանքի ութսուներկուերորդ տարում որոշեց հեծանիվ քշել:
Արդեն (տասնվեց) դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:-Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայնում:
Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն Է:-Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն է: