ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ

I


Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,

Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բար’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,

Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:

Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:

Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,

Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Բառարան
Ճոն-մորթի
Դիվանբաշուն- դատավոր
Փափախ- մորթե գլխարկ
Համա-համա- բայց
Էգուց-վաղը
Աջողում-բարի օր

Գոյականի հոլովները

204. Տրված բառերով կազմի՛ր
ա) ածանցավոր բառեր,
բ) բառաձևեր:
Ջուր, ձայն, ձեռք:

Ջուր – ջրային, ջրոտ

ձայն – ձայնավոր, ձայնային

ձեռք – ձեռնոց,

205. Տրված բառախմբերը համեմատի՛ր և խմբերից յուրաքանչյուրին փորձի՛ր անուններ տալ:

Ա. Տղա, քար, սեղան:

Բ- հոլոված գոյականներ

Ա-գոյականներ
Բ. Տղան, տղայի, տղային, տղայով, տղայից, քարը, քարին, քարից, քարով, սեղանը, սեղանի, սեղանին, սեղանից, սեղանով:

206. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով՝ նախադասություններ կազմի՛ր:

Անտառում մենք մոլորվել ենք

Անտառից դուրս եկավ արջը

207. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրի՛ր:

Պահարան պահարանին պահարանում պահարանից, պահակ պահակի պահակից պահակին, խողովակներ խողովակներից խողովակներում, դարակներ դարակում դարակից:

208. Կետերի փոխարեն գրի՛ր գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորի՛ր: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:
Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան:
Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:
Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:
Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:
Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:
Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:
Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:
Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:
Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:
Իմ գրիչը լավ չի գրում:
Ձեռքը գցեց ընկերոջ գրիչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:
Ամբողջ թանաքը գրիչից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:
Այդպիսի բաները սովորական գրիչները չեն գրում:

209. Բոլոր նման բառաձևերը խմբավորի՛ր: Ո՞րն է նմանությունը:
Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին:

նմանությունները իրանց վերջավորությունն է

210. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններով փոխարինի՛ր: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Գիրքը որտե՞ղ է:
Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ:

211. Բառակապակցություններ և նախադասություններ կազմի՛ր հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելով: Տրված բառերից ո՞րը ի՞նչ ձևով գրեցիր:

Որտե՞ղ լինել:
Երեխան որտե՞ղ է:
Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ:

212. Ընդգծված բառերը հականիշ բառակապակցություններով փոխարինի՛ր:

Ոգևորությամբ անել հիասթափված անել , համոզմունքով գործել կասկածանքով գործել, ուրախությամբ դիմավորել տխրությամբ դիմավորել , հուզմունքով սպասել ուրախությամբ սպասել, եռանդով պաշտպանել թուլությամբ պաշտպանել, անհանգստությամբ մտածել հանգիստ մտածել:

Թումանյանական քառյակներ

Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։


Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։

Գետեր

Երկրի մակերևույթի վրա թափվող մթնոլորտային տեղումների մի մասը ներծծվում է, մի մասը գոլորշանում, իսկ մնացածը սկսում է հոսել փոքր առվակների տեսքով, որոնք, միանալով իրար, կազմում են գետակներ և գետեր:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում էգետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:


Այն տեղը, որտեղից սկիզբ է առնում գետը, կոչվում է ակունք: Ակունք կարող են լինել աղբյուրը, լիճը: Օրինակ’ Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է:
Այն տեղը, որտեղ գետը թափվում է մեկ ուրիշ գետի, լճի, ծովի մեջ, կոչվում է գետաբերան: Օրինակ’ Հրազդանի գետաբերանն Արաքս գետն է:
Գլխավոր կամ մայր գետին աջից ու ձախից միացող գետերը, գետակները, առվակները կոչվում են վտակներ:
Գետերը լինում են լեռնային և հարթավայրային:
Լեռնային գետերին բնորոշ են նաև սահանքները և ջրվեժները, որոնք նույնպես առաջանում են ջրի քայքայիչ աշխատանքի հետևանքով:

Սահանքները գետի հունի ծանծաղ, քարքարոտ տեղամասերն են, որոնք վտանգավոր են նավարկության համար:
Ջրվեժները գետի հունի խզված, աստիճանակերպ տեղամասերն են, որտեղից ջուրը գահավիժում է ներքև: Աշխարհի ամենաբարձր ջրվեժը’ Անխելը, ունի 1054 մ բարձրություն և գտնվում է Հարավային Ամերիկայում: Մեր երկրում հայտնի ջրվեժներից են Ջերմուկը (60 մ), Շաքին (18 մ):
Գետերի սնումը: Գետերի սնման հիմնական աղբյուրներն են անձրևաջրերը, ձյան և սառցադաշտերի հալոցքային ջրերը, ստորերկրյա ջրերը: Անձրևաջրերով սնվող գետերից հայտնի են Ամազոնը, Կոնգոն: Ձնհալքային սնում ունեն Օբը, Ենիսեյը: Սառցադաշտերի հալոցքային ջրերից են սնվում բարձր լեռնային գետերը Ամուդարյա, Սիրդարյա: Ստորերկրյա սնմամբ գետերը հիմնականում գտնվում են հրաբխային շրջաններում և համեմատաբար փոքր են: Տիպիկ ստորերկրյա սնմամբ գետ է Սև ջուրը`Հայաստանում:
Ամեն տարի նույն սեզոնին, որոշակի ժամանակով, գետի ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է հորդացում: Օրինակ` Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է գետը:
Գետը ջրային համակարգ է, որն ունի իր առանձին մասերը:
2. Ի՞նչ մասերից է բաղկացած գետային համակարգը:
Երկրի մակերևույթի այն ձգված գոգավորությունը, որի ցածրադիր մասով հոսում է գետը, կոչվում է գետահովիտ, իսկ գետահովտի ամենացածր մասը՝ հուն:
3. Գետերի սնման ի՞նչ աղբյուրներ գիտեք: Բերեք օրինակներ:
Սևանա լիճը Հրազդան գետի ակունքն է
4. Ի՞նչ տարբերություն կա հորդացման և վարարման միջև:

Հայաստանում գետերը հորդանում են գարնանը:
Գետի ջրի մակարդակի հանկարծակի, կարճատև բարձրացումր` տեղատարափ անձրևներից կամ ինտենսիվ ձնհալքից, կոչվում է վարարում:
Չորային շրջաններում, շատ հաճախ, վարարման հետևանքով գետի ջրի մեջ ավելանում է կոշտ նյութի քանակը, և առաջանում է սելավ: Վարարումներ և սելավներ շատ են դիտվում նաև Հայաստանում` պատճառելով մեծ վնասներ: