1.Լրացրու՛ բաց թողնված տառերը.

աղջիկ, աղքատ, այսօր, առաջին, արգելել, երգ, արդար, արձակուրդ, բարձր, անօգնական, զարթնել, երջանիկ, երփներանգ, համբուրել, նուրբ, հագնել, ճամփա, ընթերցել, համերգ, տնօրեն, թագավոր, որսորդ, բախտ:

2. Ո՞ր նախադասության ընդգծված բառը «հարազատ» չէ մյուս ընդգծվածներին:

Ա. Նրա ջերմ խոսքերը քո մասին են:

Բ.Ընթերցածիս մասին այժմ չեմ խոսի:

Գ.Նրա մասին վատ լուրեր են պտտվում:

Դ.Մեքենայի այդ մասին ես ծանոթ եմ:

3. Պատասխանի տարբերակներից մեկն ընտրի՛րորը կդառնա ներքոնշյալ առաջին բառի վերջը և երկրորդ բառի սկիզբը:

Օձ+(ձուկ)(ձուկ) +ա+տեսակ

Ա. ձուկ

Բ. գույն

Գ. երես

Դ.ցող

4. Ստորև բերված ո՞ր դարձվածքով կարելի է բնորոշել անամոթ մարդուն:

Ա. կոպեկի համար մեռած 

Բ. ոտքի կոխան դարձնել 

Գ. հազար մաղով անցկացրած 

Դ. գրքի մի երեսը կարդալ

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է նախադասության մեջ գրվում փոքրատառով՝ բացի նախադասության սկզբից։

Ա.Կարեն

Բ.Գորիս

Գ.Հայաստանցի

Դ.Ներսես Շնորհալի

6. Կենդանիների ո՞ր զույգը պետք է տեղադրել, որպեսզի առածն ամբողջանա՝  «.…ի հետ …. ն է ուտում, տիրոջ հետ վա՜յ կանչում»:

Ա. աղվես, կրիա

Բ. առյուծ, արջ

Գ. շուն, կատու

Դ. գայլ, գառ

7. Պատասխանի տարբերակներում նշված բառերից ո՞րն է կազմվում «տնական» բառի բոլոր տառերով:

Ա. տնանկ

Բ. ականատ

Գ. տնկարան

Դ. աննկատ

8. Նշված բառերից որո՞ւմ ան-ը նախածանց չէ:

Ա.անկոթ

Բ.անկում

Գ.անպոչ

Դ.անկուշտ

About Rome 🇮🇹

Rome is said to have been founded on 21 April 753 BC by Romulus. A series of wars and conquests led to the Roman Empire’s founding in 27 BC. In 395 it was divided into two parts: the Western Roman Empire, which ended in 476, and the Eastern Roman Empire, which lasted until 1453. Rome again became the centre of the world during the Renaissance: between the 1440s and the first half of the 1500s it was a real hotbed of talents such as Michelangelo and Raphael. The works from that period include the new St Peter’s Basilica and the Sistine Chapel. Unfortunately, several Renaissance buildings were demolished in the 1900s during the twenty years of Fascism, ordered as part of the urban planning revolution of Benito Mussolini. After the Second World War, Rome became the capital of the Italian Republic in 1946 and began to flourish again.Show less

Վաճառականի խիղճը: Ղ. Աղայան

Ղազարոս_Աղայան   Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և  տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի  մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.
― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։
― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։
― Քանի՞ տարով կվերցնեք։
― Տասը տարով։
― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի
տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։
― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։
Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո
գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ
տարուց հետո։
Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս,
այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի
ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց
մոտ, չէ հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ.
չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է
գերադասում։
Հինգ տարին որ լրանում է, գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «հայրդ մերձիմահ
հիվանդ է, քո հաշիվներդ խոզեինիդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա,
չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է խոզեինիդ խղճին, որքան կտա,
կվերցնես, շատ թե քիչ»։
Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է խոզեինի մոտ
և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ
վերջացրու և ե՛կ»։
Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։
Գործակատարը վրդովվում է, թե՝ պարոն խոզեին, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե
ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև Աստված, ներքև դուք, հայրս մերձիմահ
հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվեք գնամ։
— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես
ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։
Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը
մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ
մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է  քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։
Գյուղացու որդին տեսնում է, որ իր խոզեինը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է,
թե երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային
հայտնել, թե իր խոզեինը մեռած է։
Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը
վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է
բարեկամներին, համքարներին  հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները
տեսնեք։
Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ
երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։
Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում, —
վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։
— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու
անգամ եք գալիս։
— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր
առողջությունը հարցնել։
Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով
վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց. հինգ րոպեից
հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ
փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։
Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։
― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։
Գալիս են հինգ-վեց հոգի։
― Ինչի՞ համար եք եկել և գնում։
― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի  վրա։
Քահանան տեղը կանգնում է և ասում.
― Ես էլ հենց դրա համար եմ եկել։
Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և
ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։
Կանչում են գործակատարին։
Գալիս է գործակատարը։
Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան
աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի
խղճին։
Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս խոզեինը խիղճ չունի, ինձ համար մեռածի
հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։
Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։
Դահիճները տանում են կախելու։
Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։
― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է
վաճառականը։
Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ
գանգատ չունե՞ս։
― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։
Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող
կախեն։
Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ետ բերեք տղային, միք կախիլ։
Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականին տարեք կախելու։
Դահիճները տանում են վաճառականին կախելու։
Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս խոզեինիդ վրա։
Տղան ձայն չէ հանում։
Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։
Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխան տուր, խո էլ ոչինչ չունես ասելու։
Տղան լացակումած ասում է.
― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա
որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ
նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։
Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողեք վաճառականին, էլ մի կախեք։
Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս
վաճառականը որքան որ կարողություն ունի, կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։
Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ
տալիս վաճառականի գանգատին։

1. Սովդաքար — վաճառական
2. Համքար — արհեստակից
3. Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:

    Մինուճար – միակ, միահայր
    Փեշակ – մասնագիտություն, գործ
    Առավոտ – լուսաբաց, վերկաց
    Վաղ – շուտ, նախապես
    Երեկո – մթնշաղ, նահանջ
    Եղելությունը – իրադարձություն, դեպք
  2. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները:


    «Ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ» – Հայրը ցանկանում է ապագայում վայելել որդու հաջողությունների արդյունքները:

    «Ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին» – Գյուղացին, բանակցություններից հույսը կորցնելով, թողնում է վճարման հարցը վաճառականի բարոյականությանը:

  3. Արդարացրո՛ւ կամ մեղադրի՛ր

Վաճառականի մեղադրանք:
Իրականում վաճառականը խիղճ չուներ: Տղան հինգ տարի ազնիվ աշխատեց, բայց նա ոչ մի կոպեկ չտվեց: Դա անարդար է ու վատ:

Գործակատարի արդարացում:
Գործակատարը շատ ազնիվ ու աշխատասեր էր: Նա հոր խոսքը պահեց ու խաբեություն չարեց: Վաճառականն իրեն վատ վերաբերվեց, ու տղան ճիշտ էր, որ ուզեց պատժել նրան՝ «մեռած» համարելով:

1.Կազմի՛ր տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր- ավելիխոշոր, ամենախոշոր, խոշորագույն
բարձր- ավելիբարձր, ամենաբարձր
նոր- ավելինոր, ամենանոր, նորագույն
ազնիվ- ավելիազնիվ, ամենազնիվ, ազնվագույն
գեղեցիկ- ավելիգեզեցիկ, ամենագեղեցիկ, գեղեցկագույն
հին- ավելիհին, ամենահին, հնագույն
քաջ- ավելիքաջ, ամենաքաջ
խոր- ավելիխոր, ամենախոր,
ուժեղ- ավելիուժեղ, ամենաուժեղ, ուժեղագույն
խելացի- ավելիխելացի, ամենախելացի


2. Բառաշարքում ընդգծի՛ր գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգացկարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

3. Տեքստում ընդգծի՛ր ածականները:
Թավուտ անտառում մի սքանչելի փոքրիկ եղևնի կար։ Նրա տեղը լավն էր, մաքուր օդն ու լույսը առատ, իսկ շուրջն աճել էին իրենից մեծ ու բարձրահասակ ընկերուհիները՝ եղևնիներն ու սոճիները։ Փոքրիկ եղևնին շատ էր ուզում շուտ մեծանալ, նա չէր նկատում ո՛չ ջերմ արևը, ո՛չ զով օդը, ո՛չ գյուղացի բլբլան երեխաներին, ովքեր, ուրախ իրար ձայն տալով՝ անտառում մորի ու ելակ էին հավաքում։ Ամանները լիքը լցնելով, կամ թե անուշահոտ պտուղներն ուլունքի պես բարակ ոստերին շարելով, նրանք սաղարթախիտ եղևնու տակ նստում էին հանգստանալու: 

5.Հորինի՛ր փոքրիկ պատում՝ գործածելով հետևյալ ածականները՝ ամենամեծ, քաղցր, ավելի համեղ, առատ, խոշորագույն, լուսավոր, անգործ, թեթև, օգտակար

Ամենամեծ այգում կար մի խոշորագույն խնձորենի։ Նրա ճյուղերը լի էին ամենաքաղցր և ավելի համեղ խնձորներով։

Մի օր անգործ Թոմը այգում տեսավ այդ ծառը։ Նա ուրախացավ և սկսեց թեթև սուլել։ Լուսավոր արևի տակ խնձորները փայլում էին։ Թոմը մի խնձոր պոկեց, կծեց և հասկացավ՝ աշխարհում ամենահամեղ բանն է։

Հանկարծ տեսավ այգեպանին, որը խիստ հայացքով նայում էր։ Բայց երբ իմացավ, որ Թոմը հավաքել է խնձորները՝ տարեց հարևանին օգնելու համար, այգեպանը ժպտաց և ասաց․

— Շատ օգտակար գործ ես անում։ Վերցրու ևս մի խնձոր։

Թոմը ուրախացավ և գիտակցեց, որ բարի գործերը միշտ էլ գնահատվում են։

«Դու իմ որդին չես: Իսպանական արքայազն Դոն Կարլոս»

Պատմվածք «Դու իմ որդին չես: Իսպանական արքայազն Դոն Կարլոս»

Այս պատմությունը մի թագավորի ու նրա որդու մասին է։ Արքայազն Դոն Կարլոսը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդի որդին էր, բայց նրանք շատ էին վիճում։ Կարլոսը ուզում էր մի բան, բայց հայրը՝ ուրիշ։ Թագավորը կարծես թե չէր սիրում իր որդուն ու չէր վստահում նրան։

Մի օր Ֆիլիպը շատ բարկացավ ու ասաց․ «Դու իմ որդին չես»։ Դոն Կարլոսը շատ տխրեց։ Նա ուզում էր ապացուցել, որ կարող է լավ արքա լինել, բայց հայրը նրան չլսեց։ Վերջում նա փակված մնաց ամրոցում ու երբեք ազատ չեղավ։

Այս պատմությունը մեզ սովորեցնում է, որ ընտանիքում միշտ պետք է իրար հասկանալ ու սիրել, որովհետև հակառակ դեպքում բոլորը տխուր են լինում։

Ստուգիչ առաջադրանքներ

1.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով գ, կ կամ ք։

Անգամ, ավագ, կողպեք, երգ, զուգել, թագավոր, վարակել, թարգմանել, կարագ., կարգ, հագնել, հանքափոր, հոգնել, հոգի, հոգնակի, ձագ, ձիգ., ճիկ., ճրագ., մարգարե, մարգարիտ, փեղկ, տրտմաշուք., փողկ, նորոգել, շոգ., ոգգ.ի, պատարագ., պարգև, սուգ., արտասուք., փաքցնել, թաքցնել, ուրագ., օգ.նել, վարուցանք., օգ.ուտ։

2.Օդօրինակօգուտօղօր բառերից կազմի՛ր ուրիշ բառեր՝ դրանք գործածելով բառի տարբեր դիրքերում:
Օրինակ՝ օրոր – օրորոց, մեղմօրոր

օդ- օդանավ,օդաչու, օդանավակայան, օդային
օրինակ- օրինկելի,օգուտ, անօրինակ
օգուտ- անօգուտ, օգտակար,
օղ- օղակ, ականջող, օղակներ
օր- օրեցօր, օրակարգ, օրացույց,

3.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։

Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, կղզյակ,b
հայրական, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն, հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

Նախածանց ունեցող բառերՎերջածանց ունեցող բառերԹե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառեր
անհայտխնձորենիանմտություն
հակաթույնմթերայինվերահաշվում
անհոգաբարմիլիոնավորանհավատալի
անհարմարհայրականդժգոհություն
ապաշնորհտրամագծորենհամատեղություն
անթիվկղզյակ
չկամլսարան
հավաքածումորթեղեն

ծիծաղելի

Եղջերուի  մահը:  Հովհ.  Թումանյան

1.Անտառը  հառաչանքով  լիքն  էր։
Աշնան  չարագույժ  ցրտերն  ու  անգութ  որսկանները  մտել  էին  նրա  մեջ։  Իր  մահաբեր  թույնը  թափելով՝  սուլում  էր  դառնաշունչ  քամին։  Նրա  շնչից  գունատված  տերևները  դողդողում  էին,  անհասկանալի  լեզվով  ցավալի  սվսվում,  դալկանում,  դեղնում  ու  իրանց-իրանց  թափվում  և  թափվելով  տխուր  շրշում,  անզոր  հառաչում  էին։  Այստեղ  ու  այնտեղ  որոտում  էր  որսկանի  հրացանի  ձայնը,  անտառը  թնդում,  արձագանք  էր  տալիս  և  ամեն  արձագանք  տալով՝  կարծես  թե  ահագին  «վա՜յ»  էր  կանչում  իր  խոր  թավուտներից։  Ճիշտ  որ  վա՜յ…Կորչում  էին  նրա  պայծառ  օրերը,  ընկնում  էին  նրա  դալարագեղ  զարդերը,  հալածվում  ու  կոտորվում  էին  նրա  սիրուն  երեները,  և…  հառաչում  էր  նա։  Չէ՞  որ  նա  էլ  գիտե  զգալ,  չէ՞  որ  այնտեղ  էլ  կենդանության  շունչ  կա,  ցավ  ու  կսկիծ  կա։

2.Ահա  վերջին  տագնապի  մեջ  է  անտառի  չքնաղ  թագուհին։  Որսկանի  ձեռքից  փախած՝  նա  վայր  է  ընկել  բրնուտում։  Գնդակատեղից  դեռ  հոսում  է  նրա  արյունը,  իր  աչքով  տեսնում  է,  զգում  է  այն  սոսկալի  փոփոխությունը,  որ  կատարվում  է  իր  մեջ,  իր  շուրջն  էլ  փոխվում  է,  ինքն  էլ  այն  չի,  ինչ  որ  առավոտն  էր…  Բայց  այս  ի՛նչ  զարհուրելի  բան  է.  ինչու  էլ  այն  չի,  ինչու  էլ  չի  կարողանում  կանգնել,  փախչել…  Օրհասական  ջանքեր  է  անում,  տանջվում  է,  տանջվում  և  ճգնում  է  պարզել,  թե  ախար  ի՞նչ  պատահեց,  այն  ի՞նչ  էր…  Եվ  շփոթ  ու  աղոտ  հիշում  է,  որ  արածում  էր  իր  հորթուկի  հետ…  հանկարծ  մի  բան  որոտաց…  մի  տաքություն  զգաց  ու  վայր  ընկավ…  անմիջապես  կանգնեց…  իր  սիրուն  հորթուկը…  Բայց  հիշողության  թելը  կորավ,  ուշքը  խառնվեց,  ուժ  չկա…

3.Նա  զգաց,  որ  ծարավից  պապակում  էր,  այրվում  էր  ներսը…  Հիշեց  ներքև՝  ձորակում  վազող  վտակը,  խոնարհած  ճյուղերի  տակ  կարկաչող  այն  վճիտ-պսպղուն  ալիքները…  Նրա  մտքով  կայծակի  արագությամբ  միասին  եկան  ու  անցան  հովասուն  անտառներում  անցկացրած  օրերը  և  մշուշապատ  առավոտները,  երբ  նա  առողջ  ու  թեթև  իջնում  էր  այն  ձորակն  ու  կուշտ-կուշտ  խմում  էր  սառը  ջրերից…  Այժմ  էլ  փափագում  էր  սաստի՜կ-սաստի՜կ,  բայց  որքան  աշխատում  էր՝  չէր  կարողանում  բարձրանալ։  Ամեն  շարժվելով  ճղփում  էր  նրա  տակ  լճացած  արյունը  և  կրկին  սկսում  էր  ծորել  գնդակատեղից։  Բայց  արյունը  բարակեց,  ցավն  էլ  առաջվա  նման  չէր  նեղացնում․  նա  թմրեց,  զգաց,  որ  քունը  տանում  էր  մի  տեսակ,  խավարը  թանձրանում  էր  շուրջը,  և  հետզհետե  աչքերը  մթնում  էին։

4.Արևն  իր  վերջին  շողերը  քաշել  էր  լեռների  ետևը։  Ամեն  ձեն  ու  ձուն  կտրել  էր  անտառում։ Գիշերվան  ցուրտն  ընկավ։  Սթափվեց  եղջերուն,  լիակուրծ  ու  ագահ  շունչ  քաշեց,  լայն-լայն  բաց  արավ  շշմած  աչքերը…  վերևը  փոքրիկ  լույսեր  ցոլացին։  Այդ  աստղերն  էին  երկնքում։  Նա  հասկացավ,  որ  գիշերը  հասել  էր։  Վերջին  ուժերը  հավաքեց,  ջանք  արավ,  շարժվեց,  մինչև  անգամ  ծնկները  բարձրացրեց  և…  կրկին  ընկավ  մի  ծանր  ու  անզոր  թառանչով։  Նա  լսեց  իր  թառանչը,  և  այդ  վերջին  ձայնն  էր,  որ  նա  լսեց  այս  աշխարհքում։

Առաջադրանքներ:
1.Դուրս գրիր անծանոթ բառերն ու բառարանով բացատրիր:

դառնաշունչ – դառը, ցավով լցված
բրնուտ – թփուտներով ծածկված վայր
կարկաչող – արագ ու աղմուկով հոսող (ջրի մասին)
թանձրանալ – խտանալ, խավարել
թառանչ – խոր հառաչանք, ցավալի ձայն


2.Դո՛ւրս գրեք բնության նկարագրության այն հատվածները, որոնք նախապատրաստում, հուշում են սպասվելիք-կատարվելիք գործողությունները:

<<Անտառը հառաչանքով լիքն էր»
«Աշնան չարագույժ ցրտերն ու անգութ որսկանները մտել էին նրա մեջ»
«Այստեղ ու այնտեղ որոտում էր որսկանի հրացանի ձայնը»
«Անտառը թնդում, արձագանք էր տալիս և ամեն արձագանք տալով՝ կարծես թե ահագին «վա՜յ» էր կանչում»


3. Բառարանի օգնությամբ գտիր առաջին հատվածում ընդգծված բառերի հոմանիշները:

դառնաշունչ – տանջալի, տխուր, ցավալի ցրտեր – սառնություն, սառնամանիք անգութ – անխիղճ, դաժան թույն – մահաբեր հեղուկ, վտանգ սվսվում – շշնջում, մրմնջում


4. Ընդգծիր երկրորդ հատվածում ընդգծված բառերի ածանցները:

վերջին – -ին տագնապի – -ի սոսկալի – -ի հիշողության – -ության


5. Ընդգծիր տրված բարդ բառերի երկրորդ արմատները և դրանցով կազմիր նոր բարդ բառեր:

դառնաշունչ → շունչ → բարեշունչ
մշուշապատ → պատ → արփապատ
հովասուն →ասուն → արևասուն

Էլեկտրական հոսանք,Կայծակ,

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր:

Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի:
Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են  գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ:
Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:

Հոսանքի աղբյուրներն ունեն երկու բևեռդրական «+» և բացասական «–»: Հոսանքի աղբյուրը սարքին պետք է միացնել այնպես, որ աղբյուրի «+» բևեռը համընկնի սարքի «+» բևեռին, իսկ աղբյուրի «–» բևեռը սարքի «–» բևեռին:

Էլեկտրական սարքը աշխատեցնելու համար այն հաղորդալարերով միացնում են հոսանքի աղբյուրին՝ կազմելով էլեկտրական շղթա:

Օրինակ

Շարժանկարում պատկերված է պարզագույն էլեկտրական շղթան՝ կազմված հոսանքի աղբյուրից, լամպից, անջատիչից և դրանք իրար միացնող հաղորդալարերից:

Երբ շղթան փակ է, դրանով հոսանք է անցնում, երբ բաց է՝ ոչ:

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանք:
    Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
  2. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչները:
    Մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։

Կայծակ

Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:
Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:

Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, որպես արդյունք` լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։ 

Այդ պրոցեսը տևում է շատ կարճ, ջերմաստիճանը հասնում է տաս հազար աստիճանի, տեղի է ունենում կարճատև լուսարձակում։
Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը: Կայծակն օժտված է ահռելի էներգիայով և կարող է շատ վտանգավոր լինել: Խփելով տարբեր մարմինների՝ կայծակը կարող է մեծ վնասներ պատճառել. հալել մետաղե իրերը, այրել ծառերը, սպանել մարդկանց և կենդանիներին:

Ինչպես պաշտպանվել կայծակից

Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է։ Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, շինություններին, ծառերին, կենդանիներին և մարդկանց։
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝  շանթարգելների  օգնությամբ:
Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.

1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
2. Չի կարելի  պառկել գետնին:
3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
    Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, որպես արդյունք` լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։ 
  2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

    Շանթարգելը սարքավորում է, որը պաշտպանում է շինությունները կայծակի հարվածից։ Այն ներառում է մետաղյա ձող (շանթարգել), որը գրավում է կայծակը, հաղորդիչ լարեր, որոնք հոսանքը տանում են դեպի հող, և հողանցում, որը ապահովում է անվտանգ արտահոսք։ Այս համակարգը կանխում է շինության վնասումը, հրդեհներն ու էլեկտրական սարքերի վնասը։
  3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:

    Կայծակի ժամանակ բաց տարածքում՝
    Խուսափել բարձր կետերից և միայնակ ծառերից։
    Հեռու մնալ ջրից և մետաղյա առարկաներից։
    Չմնալ բաց դաշտի մեջտեղում, կարելի է ծնկել, բայց մի չպառկել։
    Եթե խմբով եք, ցրվեք։
    Առավել անվտանգ է ապաստանել շենքում կամ մեքենայում։

Գարնան հմայքը

Գարունը տարվա ամենագեղեցիկ եղանակներից է։ Ձմռան ցրտից հետո արևը նորից սկսում է ջերմացնել, իսկ ամենուրեք կյանքը զարթնում է։ Ծառերն իրենց ճյուղերին ծաղիկներ են բացում, դաշտերն ու լեռները կանաչում են, իսկ թռչունները նորից երգում են։

Գարնանը ամեն ինչ կարծես փոխվում է։ Օդը դառնում է հաճելի ու թարմ, մարդիկ ավելի շատ են ժպտում, ու ամեն ինչ լցվում է կյանքով։ Ծաղիկներն իրենց բույրերով գեղեցկացնում են աշխարհը, իսկ ջերմ արևի տակ նույնիսկ հոգսերը կարծես մոռացվում են։

Ես շատ եմ սիրում գարունը, որովհետև այն ուրախություն է բերում բոլորին։ Այն հիշեցնում է, որ յուրաքանչյուր դժվարությունից հետո գալիս է լավը, ինչպես ձմռան ցրտից հետո՝ գարնան ջերմությունն ու գեղեցկությունը։