

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի, Միջին Դպրոցի 6-6 դասարան

Աթաբեկ Խնկոյան
Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը կորում են: Տերն ընկնում է դես դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.
– Բարի աջողում, ապեր, այծերս չե՞ս տեսել:
– Լավ է՝ այսպես ցանեմ, – ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
– Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
– Շնորհակալ եմ, ախպեր, այծերս գտա, առ այս այծն էլ քեզ, – ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
– Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
– Ինչ ես խոսում, – ասում է այծատերը, – ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
– Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
– Չէ, ես էս այծն եմ խոստացել, – կրկնում է մյուսը: Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:
– Ա՛յ նանի, – ասում է այծատերը, – իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ:
– Այ նանի, – ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
– Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, – ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ էն չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:
Հարցեր և առաջադրանքներ
Խուլը հանդիպում է ուրիշ խուլ մարդուն:
Առաջին խուլը գտնում է այծերին:
Երկու խուլ վիճում են:
Հանդիպում են խուլ պառավին:
Ոչ ոք իրար չի հասկանում:
| Ի՞նչ | Ինչե՞ր |
| այծ | այծեր |
| պոզ | պոզեր |
| օր | օրեր |
| ապեր | ապերներ |
| ձեռք | ձեռքեր |
| Գյուղ | Գյուղեր |
| տեղ | տեղեր |
| արև | արևներ |
| խնդիր | խնդիրներ |
| տուն | տներ |
| ոտ | ոտնքեր |
Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….
Այծերը գնում են պառավին գտնելու : Ճանապարհին տեսնում են մի թիթեռ ծաղիկին նստած և նրան հարցնում են.
-Չես տեսել պառավին:
-Ոչ, չեմ տեսել,-պատասխանում է թիթեռը և թռնում է: Բայց այծերը մտածում են, որ թիթեռը ճանապարն է ցույց տալիս: Այծերը վազում են թիթեռի հատևից և հանկարծակի անտառում գտնում են պառավին, որը հոգնել ու քնել է: Պառավը արթնանում և զարմացած նայում է այծերին ու ասում.
-Ինչու եք եկել այստեղ: Ես հոգնել ու քնել էի:
-Դու կորել ես:Բեեեեեե,- ասեցին միասին այծերը:
Պառավը գլուխը բռնեց ու այծերին տարավ տուն: