November 13th 2023 archive

Բառի կազմությունը

81. Ուշադրություն դարձրո՛ւ Ա և Բ խմբերի բառերի կազմությանը. փորձի´ր բացատել տարբերությունը

Ա) Մարդ,տեր,սիրտ,կապույտ,արքա,ծաղիկ,կատու,բարի։

Ա)խմբի բառերը պարզ են։

Բ)Մարդասեր,տիրամայր,սրտատրոփ,կապտավուն,արքայական,ծաղկել,կատվազգի,բարերար։

Բ) խմբի բառերը բարդ և ածանցավոր բառեր են։

82. Տրված բառերը բաժանի´ր երկու խմբի (տե´ս  81-րդ վարժությունը):
Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն,շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն:

Պարզ֊նկար,գլուխ,հինգ,ուրախ,փետուր,շյուղ,գրպան,քաղաք,անուն։

Բարդ֊ուրախություն,փետրագնդակ,նորություն,երկմտություն,շաբաթական,գլխակորույս,օրացույց։


83. Ի՛նքդ անվանիր 81-րդ վարժության բառերի շարքերը (ընդհանուր անուններ գտի´ր բառաշարքի համար) և տրված նախադասությունները լրացրո´ւ:

Ա խմբում պարզ բառեր են, որովհետև կազմված էն մեկ արմատից

Բ խմբում բարդ (բաղադրյալ) բառեր են որովհետև ունեն մեկրց ավելի արմատ և ածանց։

84. Ուշադրությո´ւն դարձրու բառերին և պարզի´ր, թե ի՞նչ է  նշանակում բաղ:

Բաղադրել — կցել, կից դնել:
Բաղադրյալ — միասին, կից դրված:
Բաղաձայն — հնչյուն, որ կցվում է, միանում է ձայնավորներին:
Բաղդատել — համեմատել (իրար կողքի դնել):
Բաղկանալ — մասերից կազմված լինել:

Ուղղագրություն և ուղղախոսություն

118. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս է կարդացվում ընդգծված սկզբնատառ ե-ն:

Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ:
Երևան-ե, երազ-ե, եկեղեցի-ե, ելակ-ե, երգ-ե, երկինք-ե, երդում-ե, եզակի-ե, երակ-ե:

119. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ ե-ն կարդացվում է է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչպե՞ս են  կարդացվում ընդգծված ե տառերը:

Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ:
Լեռնային-է, գերազանց-է, դերասան-է, բերանբաց-է, մեղավոր-է, տարեկան-է, ջրաներկ-է, Նարե -է , ծովեզր-է, տասներեք-ե, քառասուներկու-է, մեներգ-է, համերգ-է, ապերջանիկ-է, աներևակայելի-ե, աներևույթ-ե:

121. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:

Օգտակար, օ թյակ, օ թևան, օ րական, օ ղակաձև, օ տար, օ րենք, օ րինակ, ով, ովքեր:
Օգտակար-օ, օ թյակ-օ, օ թևան-օ, օ րական-օ, օ ղակաձև-օ, օ տար-օ, օ րենք-օ, օ րինակ-օ, ո-օ, ովքեր-ո:

122. Կարդա´բառերը և պարզի´ր, թե ո՞ր դեպքում ինչպե՞ս է կարդացվում ընդգծված ո տառը:

Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն:
Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ:

Երկրակեղևի կառուցվածքը

gb0411
geomorfologi06

Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ’ մայրցամաքային և օվկիանոսային։
Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ’ բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:

Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից:
Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։ Այդ պատճառով անընդհատ շարժվում է նաև երկրակեղևը, որի հետևանքով տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում, բարձրանում, իջնում կամ ծալքավորվում: Գիտնականները պարզել են, որ երկրակեղևում տեղի են
ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտ են ու հաջորդում են իրար, սեղմվում’ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։
Երկրակեղևի առավել շարժունակ, անկայուն տեղամասերում, որոնք կոչվում են երկրածալքեր(գեոսինկլինալներ), կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր, որոնք կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ: