November 9th 2023 archive

Ճամփորդապատում

Սկզբում մենք գնացինք խնձորների պահեստամաս, այնտեղ կար մեծ սառնարան որտեղ պահում են խնձրները։ Երբ մենք մտանք մեզ հյուրասիրեցին խնձորներով, և ասացին, որ այնտեղ միշտ -0 աստիճան է լինում և ձմեռը և ամառը։ Նրանք մեզ ցույց տվեցին ոնց են պատրաստում խնձորից օղի իսկ հետո մենք գնացինք .«Սուրբ Սարգս» – եկեղեցի։ Մենք տեսանք Սպիտակավոր եկեղեցին, ինքը մի քիչ ավերված էր բայց շատ սիրուն։ Մենք քայլեցինք և տեսանք Ծիրանավոր եկեղեցին իսկ հետո Կարմրավոր եկեղեցին։ Մենք ման եկանք և վերջում մտանք Մայրանե եկեղեցի։