March 23rd 2023 archive

Տերևի ծնունդը

Բողբոջի միջից դուրս եկավ ընկուզենու փոքրիկ, սրտաձև առաջին տերևը։ Ոչ ոք չդիմավորեց , ոչ ոք ուրախության ճիչ չարձակեց նրա ծննդյան առիթով։ Կարծես այգում որևէ փոփոխություն չէր եղել։ Միայն մայր ընկուզենին թեթևակի  սարսռաց և հազիվ լսելի շշունջով ողջունեց իր անդրանիկ որդու ծնունդը։ Նորածին տերևն աչքերը լայն բացած՝ սկսեց նայել շուրջը։ Երկինքն ամպամած էր։ Փչում էր սառնաշունչ քամին։ Մռայլ երկնքից թափվում էին անձրևի խոշոր կաթիլները։ Տերևը դողաց, վախեցավ և սոսկալի մենակություն զգաց։ Որդու տագնապին անմիջապես արձագանքեց մայր ընկուզենին և ասաց․

-Մի՛ հուսահատվիր, որդի՛ս, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով։

Առաջադրանքներ

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները։
    Անդրանիկ – առջինեկ
    մռայլ – Խոժոռ
    խոշոր – մեծ
  2. Տեքստից դո՛ւրս գրիր կոչական ունեցող նախադասությունը։ Փոփոխիր այնպես, որ կոչականը դառնա վերջադաս։
    -Մի՛ հուսահատվիր, դու դեռ կտեսնես աշխարհի գեղեցկությունն ու կհմայվես նրանով որդի՝ս։
  3. Դո՛ւրս գրիր երկու վերջածանցավոր բառ։ Այդ ածանցներով կազմի՛ր մեկական նոր բառ։
    Ուրախության – խաղաղություն
    Փոքրիկ – սիրունիկ
  4. Տեքստից դո՛ւրս գրիր յոթերորդ նախադասությունը և համառոտի՛ր։

Փչում էր սառնաշունչ քամին։

Փչում էր քամին։