March 7th 2023 archive

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բա8ժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:
    Ապակի, պլաստիկ, կավ, թուղթ, փայտ և այլն:
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
    Մարմին – աթոռ, սեղան, մատանի, գրիչ, պատուհան, պայուսակ, բաժակ: Նյութ – փայտ, ոսկի, պղինձ:
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

Պինդ – ալյումին, երկաթ, ոսկի, արծաթ, փայտ, ապակի:

Հեղուկ – ջուր, նավթ:

Գազային – գոլորշի, թթվածին:

Տորք Անգեղի հուշարձանի մասին

Տորք Անգեղ (պետ. ցուցիչ՝ 1.8.15 ): Հայ առասպելության մեջ Աստված կամ դյուցազն Հայկի ծոռը:

Ազգային ավանդության համաձայն, Տորքը Հայոց նախարարություններից մեկի նախահայրն էր: Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, նա Հայկի սերնդից էր, Պասքամի զավակը և Հայկակի թոռը: Տորք Անգեղը բարձրահասակ, կոպիտ արտաքինով, վիթխարի ուժի տեր հսկա էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են անվանել: Նա ձեռքերով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դրանց վրա արծիվներ է քանդակել: Պոնտոսի (Սև ծով) ափին հարձակվել է թշնամու նավերի վրա, բլրաչափ ժայռեր է պոկել, նետել նրանց հետևից և առաջացած ալեկոծումից նավերը խորտակվել են կամ մղվել հեռուները:

Տորք Անգեղի արձանը դրվել է 1982թ. Նոր Նորքի 2-րդ զանգվածում, բլրի վրա: Արձանի նյութը կոփածո պղինձ է, բարձրությունը՝ 4.8 մ, քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան, դրվագող՝ Ներսես Չարխչյան:

Արձանի պատվիրատուն Երևանի Խորհրդային շրջանի գործկոմն էր: Նախատեսված էր արձանի մոտակայքում գտնվող ձորակը վերածել արհեստական լճի՝ ի նշան առասպելում հիշատակվող ծովի, ուր Տորքը պատրաստվում էր շպրտել հսկա ժայռաբեկորը՝ փախչող թշնամու նավերը խորտակելու համար: Խորհրդային շրջանի գործկոմում պաշտոնատար անձանց փոփոխության պատճառով լճի կառուցման նախագիծը չիրագործվեց, իսկ արձանի բացման հանդիսավոր արարողություն տեղի չունեցավ:

Հիմնական գրականություն՝ Ա. Խանջյան, Երևանի արձանները, Երևան 2004թ.